ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ է թաքցնում ՀՔԾ-ն՝ հանրային հնչեղության գործերը գաղտնի են պահվում հասարակությունից 05/27/2019 12:13 | Քրեական խրոնիկոն
2018 թվականին մեկը մյուսին հաջորդեցին տարբեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող քրեական գործերի հարուցման մասին հաղորդագրությունները, սակայն դրանց հետագա ընթացքի մասին նույն պաշտոնական մարմինները որեւէ տեղեկատվություն՝ հանրությանը չեն տրամադրում՝ կարծես նման քրեական գործեր չեն էլ հարուցվել։
Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ 2018 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։ «Մասնավորապես՝ Լևոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։
Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը»,- հայտնել էր ՔԿ-ն՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՔԾ։
Քրգործի հարուցումից 7 ամիս անց «Փաստինֆո»-ն փորձեց ՀՔԾ-ից ճշտել՝ հիմնավորվե՞լ են արդյոք ընկերությունների բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու հանգամանքը, դրան գործադիր ընկերության պաշտոնատար անձանց առնչությունը, ինչպես նաեւ՝ առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ այլ հանցագործություններ կատարելու հանգամանքները։ Նշված գործի շրջանակներում հարցաքննվել է արդյոք Սերժ Սարգսյանը, եթե այո, ապա՝ ինչ կարգավիճակով։ Խնդրել էինք նշել՝ քրեական գործով առաջադրվե՞լ են մեղադրանքներ, եթե այո, ապա՝ ում եւ որ հոդվածով։ Խնդրել էինք նշել նաեւ, թե ինչ փուլում է գործն այս պահին։
Նշված գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության շահերից ելնելով` գործի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հայտնել: Նկատենք, որ ՀՔԾ-ն հրաժարվել է նաեւ ասել քրեական գործով ընդհանրարպես մեղադրյալներ կան, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը եւս նախաքննական գաղտնիք է համարվել։
Նկատենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձին առնչվող հանրային հնչեղություն ունեցող գործի մասին առաջինը խոսել են հենց իրավասու մարմինները. այն ժամանակ հայտարարվել էր, որ Մարկոսն ունի մեղադրյալի կարգավիճակ։ 7-8 ամիս անց այդ տեղեկատվությունը եւս համարվում է նախաքննական գաղտնիք։
Մեր տեղեկություններով՝ քրգործով Սերժ Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, անցած ամիսների ընթացքում ընդհանրապես նշված գործով որեւէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, ուստիեւ «նախաքննության գաղտնիք» ասվածի տակ հանրությունից գաղտնի են պահվում քննության արդյունքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել