Թեմաներ
Շաբաթ 06 / 19 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/19/2021   21:33 Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը. Հակոբյան 06/19/2021   20:52 «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս Հակոբյան 06/19/2021   20:20 Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան 06/19/2021   20:06 Ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որևէ միջոցով․ ՀՀ գլխ․ դատախազություն 06/19/2021   19:54 Արմեն Չարչյանի ձեռբակալումը ակնհայտ քաղաքական հետապնդում է. Մելիքյան 06/19/2021   19:30 Պրոֆեսոր Չարչյանը բուժել է ՀՔԾ-ի ներկայացուցիչներին, իսկ այժմ նա ունի առողջական խնդիրներ. Վարդևանյան 06/19/2021   19:19 Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ 06/19/2021   19:06 Չարչյանի անմիջական համակարգմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 8 վիրաբուժական թիմ աշխատում էր Արցախի զինվորական հոսպիտալում և Ստեփանակերտի հիվանդանոցում. բժիշկ 06/19/2021   18:40 Ռեժիմը հոգեվարքի մեջ է.Արա Սաղաթելյան 06/19/2021   18:34 Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության հարցով որոշում կայացնելու 06/19/2021   18:24 Կանխազգալով ընտրության արդյունքները՝ հոգեվարքի մեջ գտնվող նիկոլական իշխանությունն անցել է բացահայտ անօրենությունների․ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը 06/19/2021   18:15 Ավտոմեքենայի անիվը պայթել է, «03»-ը բախվել քարերին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին․վարորդը եղել է սթափ 06/19/2021   17:55 Ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում` դաշինքի պատգամավորության թեկնածու և ՃՈ ծառայող 06/19/2021   17:51 Մեկնարկել է Արմեն Չարչյանի ձերբակալման մասին որոշման դեմ բողոքի քննությունը 06/19/2021   17:39 Ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քվեաթերթիկների դարձերեսին նշումներ կատարել դրանք անվավեր ճանաչելու նպատակով. ԸՎԿ 06/19/2021   17:29 Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել 06/19/2021   17:22 Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը եւ կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին.Վազգեն Մանուկյան 06/19/2021   17:16 Ընտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․Արմեն Սարգսյանը հեռախոսազույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ 06/19/2021   16:55 Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. կա մտավախություն, որ սա արվել է հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով.Արամ Վարդևանյան 06/19/2021   16:48 Ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները․ ԸՎԿ 06/19/2021   16:42 Աղոթելով էինք իջեցնում վիրավորներին. Մեր զենքը հայր մերն էր դարձել. Բժիշկ Գրիգոր Բարսամյանի հուշերը՝ պատերազմից 06/19/2021   16:35 Պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանի տան և աշխատասենյակի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, նա պատանդի կարգավիճակում է. Բաբայան 06/19/2021   16:30 Հազարավոր կյանքեր փրկած պրոֆեսորը պետք է լինի ազատության մեջ 06/19/2021   16:20 Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին.«Իզմիրլյան բժշկական կենտրոն» 06/19/2021   16:17 Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ 06/19/2021   16:14 ՀՀ գլխավոր դատախազությունն իրազեկում է 06/19/2021   16:04 40 հոգով ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի Հրազդանի գրասենյակ և իրականացրել ապօրինի խուզարկություն. Արսեն Բաբայան 06/19/2021   15:57 Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը 06/19/2021   15:49 Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն 06/19/2021   15:28 Արարատ Միրզոյանը հանդիպեց դիտորդական առաքելությամբ մեր երկրում գտնվող ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը 06/19/2021   15:18 Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Բաբայան 06/19/2021   15:13 ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի. Վարդևանյան 06/19/2021   14:50 Դատախազությունը մոլորության մեջ է գցում հասարակությանը, ասելով թե Չարչյանն ընդունել է խոսակցության բովանդակությունը․ փաստաբան 06/19/2021   14:28 Բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ․ Արթուր Վանեցյան 06/19/2021   14:13 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 06/19/2021   13:55 4 արտահայտություններ, որոնցով տղամարդը փորձում է քեզ մանիպուլյացիայի ենթարկել 06/19/2021   13:43 ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է քվեարկությունն իրականացնել բացառապես օրենսգրքով սահմանված կարգով 06/19/2021   13:34 Ապարանի ջրամբարից տղամարդու դի է դուրս է բերվել 06/19/2021   13:27 Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին 06/19/2021   13:17 Ոստիկանությանը հանձնարարվել է ստուգողական գործողություններ իրականացնել «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին հավաքի տանելու տեսանյութի առնչությամբ 06/19/2021   13:00 Աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր․ Փաշինյան 06/19/2021   12:49 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն 06/19/2021   12:35 Խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել․ Արմեն Մուրադյան 06/19/2021   12:28 Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է 06/19/2021   12:23 Ընտրական հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հարուցվել 4 քրգործ. ՔԿ 06/19/2021   12:16 Մեր հորդորն է՝ դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով չվտանգել հայրենական մեր կյանքը. Գարեգին Բ 06/19/2021   12:02 ԱՊՀ դիտորդները ծաղիկներ խոնարհեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ 06/19/2021   11:54 Դատախազությունն արձագանքել է քաղաքական իշխանության օգտին «պատժիչ» գործողություններ կատարելու վերաբերյալ մեղադրանքներին 06/19/2021   11:52 ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 06/19/2021   11:46 Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
06/18/2021   22:37 Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում 06/18/2021   12:22 Խորհրդարան կանցնի 4 ուժ. գործող իշխանությունը 21.9 տոկոսով կպարտվի ընդդիմությանը 06/18/2021   14:54 Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և Նիկոլիզմի. Սաղաթելյան 06/18/2021   00:06 Փաշինյանը գերիների թվի վերաբերյալ երկու տվյալ է հրապարակել 06/19/2021   19:19 Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ 06/18/2021   15:16 Դուք չեք հոգնե՞լ աղմուկ-աղաղակներից, թքախառը ճղճղոցներից, փնթի հարայ-հրոցից. Եկեք ընտրենք խաղաղ աշխատանքը. Արթուր Վանեցյանի ուղերձը 06/18/2021   20:30 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հանրահավաքին բեմ հրավիրեց Սիրուշոյին. Երգչուհին կատարեց «Գինի լից»-ը 06/18/2021   21:12 Կառավարության շենքի պատշգամբներց հետևում էին «Հայաստան» դաշինքի հավաքին, տեսանկարահանում 06/19/2021   15:18 Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Բաբայան 06/18/2021   17:07 «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ 06/19/2021   16:55 Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. կա մտավախություն, որ սա արվել է հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով.Արամ Վարդևանյան 06/18/2021   23:25 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը. Արթուր Վանեցյանի սկանդալային բացահայտումները 06/18/2021   20:38 Լևոն Քոչարյանը՝ ընտրություններից հետո հնարավոր բախումների մասին 06/19/2021   19:06 Չարչյանի անմիջական համակարգմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 8 վիրաբուժական թիմ աշխատում էր Արցախի զինվորական հոսպիտալում և Ստեփանակերտի հիվանդանոցում. բժիշկ 06/18/2021   19:48 «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը մեկնարկեց. Հնչեց ՀՀ պետական օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պետերազմում զոհված զինվորների հիշատակը 06/17/2021   23:09 Եղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am 06/18/2021   12:51 Ըստ «Գելլափ»-ի տվյալների՝ ընտրություններում «Հայաստան» դաշինքն առաջ կանցնի ՔՊ-ից 06/18/2021   17:25 Ոստիկանները ծեծել են միմյանց. նշանակվել է ծառայողական քննություն 06/17/2021   23:23 Այսօր Հայաստանի սրտում՝ Երևանի Հանրապետության հրապարակում, սատանայի խռխռոցների վերջին ակորդներն էին լսվում. Ղարամյան 06/18/2021   09:51 Արարատ Միրզոյանին տարբեր մարդիկ են հանդիպել. նա շատ կտրուկ փոխվել է.«Ժողովուրդ»

Դատախազությունը` քաղաքական գործիք 05/26/2019   23:02  |  Վերլուծություններ

Դատախազությունն արդեն պաշտոնապես հաստատել է, որ բողոքարկել է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, այլ նաեւ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները: Միաժամանակ, քար անտարբերություն դրսեւորել դատական մարմինների նկատմամբ գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից կատարված ճնշման բացահայտ քայլերին:
 
Հիշեցնենք, որ նախ մայիսի 18-ին  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ արեց հավաքվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի` Նոր Նորքի նստավայրի մոտ`դատարանին ստիպելու համար, իսկ արդեն մայիսի 19-ին վարչապետն անձամբ կոչ արեց արգելափակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը` թույլ չտալու դատավորներին մուտք գործել դատարան, իսկ հաջորդ օրն անձամբ, գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցեց դատարանների արգելափակմանը: Իսկ ոստիկանությունը` դրսեւորելով անգործություն, չկանխեց դատավորների գործունեությանը խոչընդոտելու դեպքերը` ստանձնելով լուռ դիտորդի դեր:
 
Դատախազությունը շրջանցել է բացահայտ կատարված այս հանցավոր դրսեւորումները, որոնք ակնհայտ իրենց մեջ պարունակում են արդարադատությանը խոչընդոտելու եւ սահմանադրական կարգը տապալալու տարրեր` իր անգործությամբ սպասարկելով օրվա քաղաքական իշխանության շահերը: Մյուս կողմից նույն քաղաքական շահերի սպասարկմանն է ուղղված վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու դատարանի որոշման բողոքարկումը:
 
Հարցը  դիտարկենք բացառապես իրավական հարթությունում:
 
Չնայած երկրի վարչապետի մակարդակով դատական իշխանության նկատմամբ դրսեւորված աննախադեպ ճնշմանը` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դ.Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 20-ին որոշում կայացրեց կասեցնել ՀՀ երկրորդ նախագահ  Ռ.Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը եւ դիմել ՍԴ` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի  4-րդ մասով,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  31-րդ հոդվածի  2-րդ մասով, 292-րդ հոդվածի  3-րդ մասով եւ  295-րդ հոդվածով:

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի  4-րդ մասը սահմանում է, որ դաատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  31-րդ հոդվածի  2-րդ մասն ամրագրում է վարույթի կասեցման հիմքերը`նշելով, որ դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել վարույթը, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսինքն դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

292-րդ հոդվածի  3-րդ մասն ամրագրում է դատավորի պարտավորությունը`  քրեական գործը վարույթ ընդունելուց հետո հետազոտել  գործի նյութերը և 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

-  դատական քննություն նշանակելու մասին.
- քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
-  քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
-  գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
-  գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
-  ինքնաբացարկի մասին:
 
Իսկ 295-րդ հոդվածն ամրագրում է, որ դատարանը որոշում է կասեցնել վարույթը, եթե որոշել է դիմել ՍԴ:
 
Դատավորը գործը վարույթ է ընդունել մայիսի 7 -ին, հետեւաբար մինչեւ մայիսի 22-ը պետք է կայացներ վերը նշված որոշումներից մեկը: Ընդ որում` թվարկված որոշումները դատարանը կայացնում է միանձնյա, հետեւապես տրամաբանական է, որ կողմերն այդ մասին նախապես չեն իմացել, իսկ դատախազության մայիսի 20-ի հրապարակային հայտարարությունը, որ դատարանի մայիսի 20-ի որոշման մասին տեղյակ չի եղել, կարծում ենք ուներ հստակ հասցեատեր` նպատակ ունենալով խուսափել քաղաքական ցասման թիրախ դառնալուց:
 
Իրավական տեսանկյունից դատարանի որոշումը տրամաբանական էր`նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս վիճարկել էր ՀՀ քրեական օրոժենսգրքի 300.1-րդ հոդվածին հետադարձ ուժ հաղորդելու սահմանադրականության, ինչպես նաեւ նշված հոդվածի վրա նախագահական սահմանադրական անձեռնմխելիությունը տարածվելու հարցը:

Դատարանը` Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, արել է այն, ինչը իրականում պետք է աներ դատախազությունը` մինչդատական վարույթի ընթացքում եւ ըստ էության փորձել փրկել Փաշինյանին` ՄԻԵԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով խայտառակ պարտությունից:

Դատարանը, որն ըստ էության պետք է քննի քրեական գործը, խնդիր է տեսել Սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքում ու դիմել ՍԴ: Չէիք ասում, թե մեր երկրում դատարանն անկախ է, ոչ ոք հրահանգ չի տալիս... եթե անկախ է` ինչո՞ւ եք խառնվել իրար,  թե «անկախ» է, քանի դեռ կատարում է գործող իշխանության կամքը, իսկ եթե շեղվում է այդ գծից` հայտնվում է քննադատության թիրախում` մեղադրվում հանցավոր ինչ-ինչ ազդեցությունների տակ գտնվելու մեջ: Ի դեպ, այս մասով եւս դատախազությունը դրսեւորել է անգործություն. երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է առանձին դատավորների ենթադրյալ հանցավոր կապերի մասին, իսկ դատախազությունը քրեական գործ չի հարուցում ու չի հանձնարարում պարզելու, թե ովքեր են այդ «հանցավորները», որոնք ազդում են դատարանների որոշումների վրա:

Դառնանք դատավորի` ՍԴ դիմելու հարցին: Դ.Գրիգորյանն ուսումնասիրելով գործի նյութերը գտել է, որ ունի ՍԴ-ի մեկնաբանությունների կարիքը: «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով անձի պատասխանատվության հարցը որոշելու համար իրավակիրառող մարմինը պետք է հիմնվի տվյալ հոդվածի դիսպոզիցայում նախատեսված ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածների վրա, սակայն նույնիսկ ներկա պահին իրավական տեսանկյունով առկա է անորոշություն. պարզ չէ, թե խոսքը 2008 թվականի դրությամբ գործող /2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով հանդերձ/ ՀՀ Սահմանադրության, թե 2015 թվականի փոփոխություններով գործող Սահմանադրության մասին է, քանի որ սույն գործը, ըստ մեղադրանքների որոշումների, ուղղակիորեն շաղկապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, մինչդեռ սահմանադրական կարգ հիմունքներին վերաբերող` ընտրական իրավունքի սկզբունքներն ամրագրող Սահմանադրության 4-րդ հոդվածը 2015թվականից ևեթ նախատեսված է գործող Սահմանադրության 7-րդ հոդվածով: Տվյալ իրադրությունում անհասկանալի է, թե ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կիրառելիս և Սահմանադրության 4-րդ հոդվածի վրա հղում կատարելիս որքանով է ապահովվելու ՀՀ Սահմանադրության 72-րդ և 79-րդ հոդվածների պահանջները, 4-րդ հոդվածը կիրառելիս պետք է հաշվի առնել արարքի կատարման պահին գործող Սահմանադրությունը /2005 թվականի փոփոխություններով/, թե 2015 թվականից փոփոխություններով հանդերձ Սահմանադրությունը», - նշել է դատավորը: Ավելին` արձանագրել, որ  2005թ. փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը արձանագրում էր ՀՀ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալը, փաստում, որ նրա նորմերը գործում են անմիջականորեն, մինչդեռ 2015թ. փոփոխություններով Սահմանդրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով»: Նկատենք, այդ խմբագրմամբ Սահմանադրությամբ վերացվել է սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու դրույթը:

Բացի այդ դատարանը  խնդրել է Սահմանադրական դատարանին մեկնաբանել` արդյո՞ք ՀՀ նախագահը կամ ՀՀ պաշտոնաթող նախագահը լիազորությունների իրականացման ժամկետում ենթադրաբար հանցանք կատարելիս չեն օգտվել կամ օգտվում քրեական հետապնդման անձեռնմխելիության իրավունքից, եթե օգտվել են կամ օգտվում են, որոնք են այդ երաշխիքից օգտվելու սահմանադրաիրավական պայմանները և սահմանադրաիրավական ինչ կառուցակարգով կարող էր կամ կարող է ՀՀ պաշտոնաթող նախագահի քրեական հետապնդման անձեռնմխելիության հարցը քննարկվել և լուծվել:
 
Դատարանի այս որոշման շուրջ բարձրացված աղմուկը մատնում է քաղաքական իշխանության մտավախությունը: Ըստ ամենայնի` իրենք եւս գիտակցում են առաջադրված մեղադրանքը` 300.1-րդ հոդվածի մասով խնդրահարույց է եւ հակասահմանադրական, հետեւապես դատարանների մուտքերը մայիսի 20-ին փակելով` փորձ է արվել հրապարակավ ազդել դատարանի որոշման վրա ու կանխել ՍԴ դիմելը` դրանով իսկ ավելի դյուրին դարձնելով Ռ.Քոչարյանի փաստաբանների գործը` ամրագրելու համար, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման: Բայց տեղի ունեցավ, ինչն ամենաանսպասելին էր` դատավորը տեղի չտվեց ճնշումներին:
 
Դատախազության բողոքարկումը վարույթը կասեցնելու որոշումն ինչ-որ տեղ ինքնանպատակ է, քանի որ վերաքննիչի որոշումը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման վրա ու եթե դիմողը, տվյալ դեպքում դատարանը` Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ չհրաժարվի դիմումից, ապա ՍԴ-ն պարտավոր է վարույթ ընդունել-չընդունելու մասին որոշում կայացնել ու թերեւս դա է հիմնական պատճառը, որ հիմա արդեն թիրախը ՍԴ-ն է ու քաղաքական ճնշումները կենտրոնացվել են արդեն ՍԴ-ի վրա` պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:

Դե իսկ դատախազությունը նման ճնշումները չի նկատում, չի տեսնում, նախընտրում է կատարել քայլեր, որոնք այս գործն ուղղակի տանելու են դեպի փակուղի: Հետեւապես Փաշինյանի բողոքն առավելապես պետք է ուղղված լիներ դեպի ՀՔԾ ու դատախազություն, որ նման հնչեղություն ունեցող գործով կատարել են «խոտանված» նախաքննություն`բազմաթիվ կիքսերով: 

Դատախազության բողոքարկման իրավական հնարավոր հետեւանքներին կանդրադառնանք հաջորդիվ: 
 

Հեղինակ` Մարինե Մինասյան


Հարակից հրապարակումներ`

19:23 26/05/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանում դատախազաքննչական համակարգն արձակո՞ւրդ է գնացել
11:46 25/05/2019  |  ՔաղաքականՎարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
22:47 23/05/2019  |  ՔաղաքականՀՀԿ-ն քննարկել է երկրի ներքաղաքական վերջին զարգացումները
22:00 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԿարծում եմ` Վերաքննիչ դատարանը այս հարցով բողոքի քննարկում չի իրականացնելու. Միհրան Պողոսյան
21:05 23/05/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
17:06 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել
16:20 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ. Կարեն Մեժլումյան
15:27 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանների շրջափակումն ինքնաբուխ հավաք էր. Վալերի Օսիպյան
13:42 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍԻմացան, որ փաստաբան եմ, գործով եմ եկել, եւ թույլ չտվեցին ներս մտնել. Միհրան Պողոսյան
10:48 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում. ՍԴ

Տեսանյութեր

06/17/2021   11:58 Հրահանգ է իջեցված. դեբոշի ու սադրանքների կգնա իշխանությունը. «Հրապարակ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]