Թեմաներ
Շաբաթ 07 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/04/2020   14:03 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/04/2020   13:56 Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում.Արմեն Մելիքբեկյան 07/04/2020   13:51 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ 07/04/2020   13:47 Զարուհի Բաթոյանի եկամուտը 2019 թվականին կազմել է 20 մլն 122հազար դրամ 07/04/2020   13:32 Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Արման Աբովյան 07/04/2020   13:19 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ 07/04/2020   13:16 Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 11 միլիոնից ավել մարդ. Worldometers.info 07/04/2020   13:11 Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին դատավճիռը՝ պահանջելով մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով 07/04/2020   13:09 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ 07/04/2020   12:46 Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին 07/04/2020   12:17 Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը 07/04/2020   12:04 Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ 07/04/2020   11:55 Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել 07/04/2020   11:40 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի 07/04/2020   11:26 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/04/2020   11:25 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի 07/04/2020   11:13 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին 07/04/2020   11:04 Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ 07/04/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 580 նոր դեպք է գրանցվել 07/04/2020   10:31 Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում... . Պետրոսյան 07/04/2020   10:24 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 07/04/2020   10:09 Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» 07/04/2020   10:03 Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» . «Հրապարակ» 07/04/2020   09:54 «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի. «Հրապարակ» 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/04/2020   08:42 Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» 07/04/2020   08:39 Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ» 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/04/2020   08:22 Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ» 07/04/2020   08:19 Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել.«Հրապարակ» 07/04/2020   00:15 Գենադի Խազանովը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը 07/03/2020   23:49 Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել 07/03/2020   23:39 Ռեկորդային թվով երկրների տնտեսությունը վտանգված է 07/03/2020   22:58 ԱՄՆ-ում ազատ են արձակել՝ 1000 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծին 07/03/2020   22:30 Իսրայելում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին. The Times of Israel 07/03/2020   22:10 Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար 07/03/2020   21:54 Սա նախերգանքն է՝ ուղղորդված ընդդիմադիր լրագրողների գործունեությունը խոչընդոտող գործողությունների, որոնց մենք առաջիկայում շարունակական կերպով ականատես ենք լինելու. Արփինե Հովհաննիսյան 07/03/2020   21:40 Այգեձոր գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք 07/03/2020   21:17 Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը եւ արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար. ՀՌԱՀ նախագահ 07/03/2020   20:55 Նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. ԱՀ նախագահ 07/03/2020   20:45 Քաոսը երկրում եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր սարքել. Մեդիա Պաշտպան 07/03/2020   20:40 Այնպիսի զգացղություն է, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են խելագար համարում. Արման Աբովյան 07/03/2020   20:31 Կայացել է ՀՀ-ԵՄ հերթական նիստը 07/03/2020   20:18 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ 07/03/2020   20:07 «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում իրականացվել են կասեցումներ.. ԱԱՏՄ 07/03/2020   19:56 Արցախի նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել 07/03/2020   19:42 Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով 07/03/2020   19:40 Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է 07/03/2020   19:30 Իմ համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին. Աշոտյան
07/03/2020   17:14 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/03/2020   14:50 ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է 07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/02/2020   17:18 «Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/03/2020   17:22 Կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ կիրառվում է Պլակվենիլ դեղամիջոցը, որը այլ բարդություններ է առաջացնում. Բժիշկ 07/02/2020   21:59 Մանկապիղծ միլիոնատիրոջ ընկերուհուն ձերբակալել են՝ երեխաների առեւտրի կազմակերպման մեջ մասնակցության համար 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   18:32 Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/03/2020   15:27 Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով. Արամ Անտինյան 07/02/2020   23:27 Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար). Գագիկ Համբարյան

Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   12:41  |  Հարցազրույց

«Պետական համակարգի, այդ թվում՝ արդարադատության նկատմամբ վստահության թեմայով խոսելիս պետք է խոսենք ոչ թե վստահության վերականգնման, այլ դրա կառուցման մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանը։ Նրա հետ զրուցել ենք անցումային արդարադատության, վեթթինգի, դրանց գործիքակազմերի, ինչպես նաեւ՝ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծամ մասին

-Պրն Սիմոնյան, քանի որ մեկնաբանությունները շատ են եւ տարբեր, կսահմանե՞ք՝ ինչ է իրենից ենթադրում անցումային արդարադատությունը։

-Անցումային արդարադատությունը բավականին լայն հասկացություն է, որի առաջնային խնդիրը հասարակական համերաշխություն ապահովելն է նախկինում հանցագործություն կատարված անձանց եւ հասարակության միջեւ։ Սա ենթադրում է հաշտեցման գործիք եւ չի ենթադրում պատժիչ ինչ-որ բան։ Այս գործիքակազմը առաջին հերթին օգտագործվում է այն երկրներում, որոնք նախկինում ունեցել են պատերազմական կամ քաղաքացիական պատերազմական իրադրություն, եւ անցում են կատարել խաղաղ պայմանների, եւ որպեսզի ամբողջ հասարակությանը չդատեն, որովհետեւ բոլորն էլ հանցագործություն կատարած են եղել այդ շրջանում, որոշում են, որ կարելի է դիմացինին ներել եւ ներման միջոցով հաշտեցման գնալ։ Մյուս տարբերակը՝ ավտորիտար իշխանություններից հետո վերականգնվող ժողովրդավար իրականություններն են, որտեղ նոր իշխանությունները փորձ են անում վերականգնել հանրային վստահությունը ամբողջ պետական համակարգի, այդ թվում՝ արդարադատության նկատմամբ։

-Մեզանում ո՞ր տարբերակն է կիրառական։

-Ավելի շատ երկրորդը, որովհետեւ մենք սոցիալական բախում, որպես այդպիսին, չունենք, որ հաշտեցնենք։ Բայց երկրորդն էլ կիրառելի է շատ սահմանափակ եղանակով, որովհետեւ մենք նախկինում դատարանների նկատմամբ վստահություն չենք էլ ունեցել ոչ Սովետական միության, ոչ Առաջին Հանրապետության, ոչ Ռուսական Կայսրության, ոչ Օսմանյան Կայսրության շրջանում, եւ այդպես մինչեւ Կիլիկիան Հայաստան կարող ենք գնալ, բայց այնտեղ էլ չգիտենք՝ վստահություն եղել է թե չէ։ Այսինքն՝ մենք պետք է խոսենք ոչ թե վստահության վերականգնման մասին, այլ վստահության կառուցման մասին։ Սրա համար լրիվ այլ տրամաբանություն է գործում, եւ այլ գործիքակազմ է աշխատում։ Ուստի, եթե մենք ուզում ենք կառուցել վստահություն, պետք է ոչ թե վերանայենք նախկինում կատարված գործողությունները, այլ սկսենք զրոյական մակարդակից։ Իսկ եթե ուզում ենք վերանայել, պետք է սկսենք անկախության առաջին օրվանից. շատ սխալ կլինի, եթե մենք այստեղ ընտրողական վերաբերմունք դրսեւորենք, եւ օրինակ, վերջին տասը տարվա կտրվածքով վերանայենք, որովհետեւ դրանից առաջ էլ կլինեն գործողություններ, որոնք կմնան չբացահայտված։ Արդյունքում՝ կստացվի, որ հանցագործություն կատարած անձանց մի մասը պատասխանատվության է ենթարկվում, մյուս մասը՝ ոչ։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ ինչ գործիքներ ենք ընտրում, ինչպես ենք դա կիրառում եւ ինչ նպատակով։

-Իսկ ովքե՞ր պետք է ներգրավված լինեն դրա իրականցման գործում, որպեսզի հանրային վստահությունը բավարար լինի։

-Գիտե՞ք՝ դժվար է ասել. եթե մենք խոսում ենք ներգրավվածության մասին, ապա դա պետք է անեն հասարակության հնարավորինս լայն շերտեր. կարող են լինել քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բայց պետք է նաեւ հասկանալ, թե այդ անձանց ներգրավելով՝ նրանց առջեւ ինչ խնդիր ենք դնում. եթե խնդիր ենք դնում վերանայել դատավորների մասնագիտական ունակությունները, ապա վստահեցնում եմ, որ մենք կքանդենք համակարգը, եւ չենք ստեղծի, արդյունքում՝ կունենանք ավելի վատ իրավիճակ։ Որովհետեւ մասնագիտական գիտելիքների գնահատման ասպարեզում ես կխուսափեմ որեւէ անձի իրավունք վերապահել դատավորի մասնագիտական գիտելիքները վերանայել։ Դա կարող է ավելի վատ հետեւանքների հանգեցնել, եւ ամենալավ դատավորները, արժանապատվությունից ելնելով, միանգամից հրաժարական կտան եւ դուրս կգան համակարգից, եւ համակարգում նորից կունենանք միջակություն։ Դրա համար պետք է շատ նուրբ մոտենալ այդ հարցին։

-Վեթթինգն առհասարակ ի՞նչ մեխանիզմներ է ենթադրում։

-Վեթթինգը, ըստ էության գնահատման, զսպման պրոցես է, որ իրականացվում է քաղաքական կապերի, կոռուպցիոն ռիսկերի, գույքային դրությունը պարզելու միջոցով, առանձին երկրներում՝ նաեւ մասնագիտական գիտելիքների վերհանման միջոցով։ Այս երրորդ կոմպոնենտի հետ կապված ես, ինչպես ասացի, խնդիր տեսնում եմ, որովհետեւ հարց է առաջանում. ո՞վ պետք է գնահատի դատավորներին։ Վերջին 5-6 տարվա ընթացքում արդարադատության ակադեմիան ավարտողները մոտ 50 քննություն են տվել եւ մտել դատական համակարգ՝ որպես դատավորներ, ունենք եւ դատավորներ, ովքեր 90-ականներից պատահաբար նշանակվել են դատավոր եւ մինչ օրս աշխատում են՝ իրականացնելով հենց այնպես դատավարություններ։ Հիմա տարանջատու՞ւմ ենք այս մարդկանց թե՞ բոլորին նույն չափանիշներով գնահատում։

-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը։

-Կխուսափեի գնահատման պրոցեսին մասնակցություն ունենալուց, որովհետեւ ես մտածում եմ, որ պետությունն ունի իրավապահ համակարգ, Ազգային անվտանգության ծառայություն, եւ ենթադրում եմ՝ իմ ենթադրության մեջ ինչ-որ առումով վստահ լինելով, որ դատավորների բավական մեծ քանակի վերաբերյալ գործեր կան։ Եվ եթե կան, ապա ինչու՞ չեն բացահայտվում եւ այդ մարդկանց համապատասխան պատասխանատվության չեն ենթարկում։ Միգուցե դա էլ մաքրման պրոցես կլինի։

- Վեթթինգի հարցի բարձրացումն ինչքանո՞վ էր ճիշտ ձեզ համար հենց այս փուլում։

-Դե, մենք էլ ենք զարմացած, որովհետեւ կարծում ենք, որ այս մեկ տարին, ըստ էության, բացթողնված ժամանակ էր, եւ կարելի էր օգտագործել, հատկապես, երբ այդ հեղափոխական ավյունը հասարակության մեջ կար, եւ այդ ընթացքի մեջ կարելի էր բավականին լուրջ փոփոխություններ իրականացնել եւ ներուժը չսպառել։ Հիմա այդ ներուժը կամաց-կամաց սառում է, ինչի արդյունքում մենք միգուցե չկարողանանք հասնել մաքրման այն աստիճանին, որին կարող էինք հասնել նախկինում։

-Վեթթինգի նկատմամբ դատավորների արձագանքն ինչպե՞ս կգնահատեք։

-Մեծ քանակությամբ լավ դատավորներ ավելի շատ են ցանկանում, որ համակարգը մաքրվի, քան մենք, որովհետեւ դա իրենց միջավայրն է, եւ իրենք ուզում են նորմալ աշխատել, եւ այն վատ դատավորները, որ կան, նախ անվանարկում են իրենց, ապա՝ թույլ չեն տալիս նորմալ աշխատել։ Դրա համար էլ մի մասի մոտ բավականին դրական է, մյուս մասի մոտ՝ բացասական։

-Իսկ ի՞նչ ժամկետներ կպահանջվեն դրա իրագործման համար։

-Եթե մենք որոշել ենք, որ անպայման վեթթինգի ճանապարհով ենք գնում, ըստ էության, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է մտցնենք։ Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու համար հանրաքվե պետք է լինի, որովհետեւ դա վերաբերում է դատական իշխանությանը, որը առանց հանրաքվեի չի կարող լինել։ Հանրաքվեն իրականացնելու համար պետք է պատրաստվենք, պետք է առաջանան դեմ-կողմ թեւեր, որոնք իրենց տեսակետներն առաջ կտանեն։ Իսկ մինչ այդ պետք է մշակվի այն փաթեթը, որի միջոցով այդ ամենը պետք է տեղի ունենա։ Եթե ժամանակային կտրվածքով ասենք, մի տարին էլ կարող է անցնել։

-Պրն Սիմոնյան, խոսենք նաեւ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին. ինչու՞ հենց հիմա առաջացավ դրա անհրաժեշտությունը։

-Ես մտածում եմ, որ դրա անհրաժեշտությունը կարող էր շատ ավելի շուտ առաջանալ, եւ կարծում եմ, որ բոլոր հակաիրավական արարքները, որ նախկինում կատարվել են, պետք է անպայման համապատասխան արձագանքի արժանանան, եւ այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել, նաեւ պատիժ կրեն, որովհետեւ դա է պահանջում անպատժելիության մթնոլորտի վերացումը, եւ պատժի անխուսափելիության սկզբունքի գործնական կիրառումը։ Այս առումով էլի ողջունելի է, որ Ազգային ժողովը կարող է ճշմարտության բացահայտման հանձնաժողով ձեւավորել եւ փորձել ինֆորմացիա վեր հանել։

-Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել դա, ի՞նչ ակնկալել։

-Դա պետք է ինչ-որ առումով փակ ռեժիմով արվի, որովհետեւ կարող է նաեւ բանակի հետ կապված պետական գաղտնիք լինի։ Այսինքն՝ այստեղ էլ պետք է զգույշ լինենք, եւ խորանանք միջոցների, մեթոդների, գործիքակազմի մեջ։ Ակնկալիքն այն է, որ բացահայտվեն բոլոր հակաօրինական արարքները եւ տրամադրվեն Դատախազությանը, որպեսզի դրանցով քրեական գործեր հարուցվեն։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

00:00 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում կքննարկվեն անցումային արդարադատությանը վերաբերող հարցերը
14:50 28/01/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Հարությունյանը՝ անցումային արդարադատության մասին
15:00 29/10/2018  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի «անցումային արդարադատության» մասին
15:17 03/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում օտարերկրյա փորձագետների հետ քննարկվել են անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր 
20:59 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացատրեց անցումային արդարադատության էությունը
11:46 29/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Անցումային արդարադատության» փորձը Լեհաստանում
13:43 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկայացրեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հիմնավորումը
14:39 21/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱնցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը. Զեյնալյան
11:37 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը սահմանադրական կարգի տապալման վտանգ է տեսնում
11:18 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ

Տեսանյութեր

07/04/2020   10:34 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]