Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ 05/24/2019   19:28  |  ԼՐԱՀՈՍ

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին շրջանում եւ հատկապես վերջին օրերին ՀՀ հանրային երկխոսության մեջ գտնվող ամենամեծ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկը, թերեւս, հենց անցումային արդարադատությունն է: Եւ նորից ասեմ՝ այսպիսի ներկայանալի մասնակցությունը դրա վառ ապացույցն է:

Մենք անցած ամիսներին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ՝ միասնական, ներառական, ավելի լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի, գուցե նաեւ հետագայում այլ լսումների, քննարկումների ճանապարհով:

Ես հնչեցնեմ այդ հարցերից մի քանիսն ընդամենը՝ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափով, ինչպիսի՞ն է, ի վերջո, վերջնանպատակն անցումային արդարադատության, ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով:

Սկզբի համար թերեւս պետք է հասկանանք, թե ինչու՞ գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը իրականացնելու արդար, անկախ արդարադատություն եւ ինչու՞ պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար թերեւս փաստ է, գաղտնիք չի, որ դատական համակարգը տարիներ շարունակ ունի կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել այս վերջին մեկ տարվա ընթացքում, այլ պատուհաս են դարձել մեր գլխին եւ իբրեւ մի հսկա ժայռ՝ կանգնած են Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Համաձայնեք՝ հնարավոր չէ կառուցել լիարժեք ժողովրդավարություն, երբ անկախ դատարանները չեն կարող ապահովել Հայաստանի Սահմանադրությունից եւ օրենքներից բխող անկախ արդարադատություն, ապահովել մարդու իրավունքները, չեն կարող կայացնել անկողմնակալ որոշումներ: Եւ անցման այս փուլում, երբ Հայաստանն անցնում է պսեւդոժողովրդավարությունից, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ՝ ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարություն, երբ ժողովուրդն, ի վերջո, ձեւավորել է օրենսդիր իշխանություն եւ օրենսդիր իշխանության միջոցով՝ գործադիր իշխանություն, դատական իշխանությունը շարունակում է ապրել, պայմանական ասած, հին Հայաստանի կանոններով, որտեղ Սահմանադրությունը եւ օրենքները մի բան են, խաղի կանոնները, որոնցով առաջնորդվում է դատական իշխանությունը, այլ բան է: Թերեւս, ավելորդ չի մեկ անգամ եւս ձեւակերպել, որ դրանք խաղի կանոններ են, որտեղ էական դերակատարում ունեն զանազան կոռուպցիոն սխեմաները, ազգակցական կապերը, ինչու չէ՝ կաշառքը: Սա վստահաբար պնդում չի բոլոր դատավորների, բոլոր ատյանների մասին, բայց միայն այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունը չունի վստահություն դատական համակարգի նկատմամբ, իսկ դա ակնհայտ է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ լրջագույն, արագ եւ գիտակցված տարբեր որոշումներ կայացնելու ժամանակն է:

Ժամանակի մասով: Ուզում եմ ասել, որ կիսում եմ միջազգային փորձագետների հնչեցրած գնահատականներն այն մասին, որ, եթե պիտի կիրառվի անցումային արդարադատություն, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Չէր կարելի դա անել շուտ, հապճեպ եւ չի կարելի նաեւ հապաղել, չի կարելի ուշացնել:

Ի՞նչ նպատակ ունի անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձեւավորումն է: Այսօր ակնհայտ է, այս օրերին շատ խոսվեց այդ մասին, որ իշխանության մյուս թեւերը որեւէ կերպ չեն ազդում դատական համակարգի որոշումների վրա, բայց միեւնույն ժամանակ դատական համակարգը կարծես թե շարունակում է ազդեցություններ կրել այլ շրջանակներից, այլ օղակներից, եւ սա, իսկապես, մեծագույն խնդիր է: Հետեւաբար, անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձեւավորումն է ըստ էության: Մյուս կողմից, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության: Սա եւս չափազանց կարեւոր է գիտակցել:

Գործիքների մասով: Թույլ տվեք ալեգորիկ համեմատություն անել: Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին մենք կանգնած ենք, ապա չափազանց կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ չափով ենք մենք մտնում այդ ծովը: Որովհետեւ, եթե մենք մտնում ենք ոչ բավարար չափով, ապա ալեգորիայից իրականություն վերադառնալով՝ պետք է ասենք, որ չեն բավարարվի հասարակության ակնկալիքները եւ չենք հասնի վերջնանպատակին: Եթե մենք խորանում ենք այդ ծովում ավելին, քան անհրաժեշտ է, ապա մենք կարող ենք հանգել ոչ ինստիտուցիոնալ լուծումների, ինչը չի կարելի որեւէ կերպ թույլ տալ: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է եւ, ինչպես ասում են, ունքը սարքելու փոխարեն աչքը հանել եւ բացել մի պանդորայի արկղ, որը չգիտես ուր կհասցնի Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար չափը եւ գործիքակազմը հստակ գիտակցելը եւս չափազանց կարեւոր է:

Միջազգային փորձը: Բազմաթիվ երկրներ են կիրառել անցումային արդարադատությունը, որոշ դեպքերում այդ փորձը հաջողված է, որոշ դեպքերում՝ ոչ: Հաջողվածի եւ ձախողվածի մեջ որոշ բաղադրիչներ հաջողված են, որոշ բաղադրիչներ՝ ոչ:

Համերաշխության մասին: Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալ այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող:

Տնտեսական հանցագործությունների մասով: Մենք պետք է կարողանանք հասկանալ. հարցեր են հնչում, հարցեր են բարձրացվում զանազան շրջանակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը, հանրությանը եւ շարունակեն ապրել իրենց խաղաղ, ամենօրյա կյանքով:

Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի մասով: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի:

Դատական համակարգի մասով: Ամենաէականը, մենք պետք է հասկանանք՝ ի վերջո դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ: Եթե ոչ, ապա արագ պետք է ձեւավորել:

Եւ վերջում, ուզում եմ մի կարճ բան ասել. ի՞նչ չէ անցումային արդարադատությունը: Սա չափազանց կարեւոր է: Անցումային արդարադատությունն, այսպես ասած, եռյակ դատարանների ձեւավորումը չէ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել: Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա թերեւս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք:

Նորից շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվելու համար, ես հարցերի միայն մի մասը հնչեցրի, կլինեն զեկույցներ, փորձագետների կարծիքներ, ապա կլսենք բոլոր այն մարդկանց ելույթները, ովքեր, կարծում եմ, ասելիք ունեն այս մասով եւ գուցե վերջում ունենանք կոնկրետ եզրահանգումներ: Շնորհակալ եմ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:10 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին
17:53 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
15:24 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք». Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի ալ-Սայեղին
15:06 30/04/2019ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
12:32 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահը՝ ԱԺ պատգամավորների «անկապ» թվացող հարցերի մասին
18:58 03/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին
16:24 20/03/2019  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա
20:12 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
16:25 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը Բեռլինի խորհրդարանում
19:45 16/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]