Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան 05/24/2019   16:11  |  ԼՐԱՀՈՍ

«Ընդհանուր առմամբ, այո, ես համարում եմ, որ կարող էինք օր առաջ սրանով զբաղվել»,- անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատություն անցկացնելուն՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Բայց ես չեմ կարծում, թե ուշացել ենք, որովհետեւ ամեն ինչ բնականոն է տեղի ունեցել, եւ մենք արել ենք ամեն ինչ, որ մնանք եւ մնում ենք օրինականության  դաշում, որովհետեւ նույն անցումային արդարադատության մասին խոսելիս մենք պետք է արձանագրենք, որ այն իրականացնելու համար Ազգային ժողովի միջամտությունը օրենսդրական մասով անհրաժեշտ է եղել, իսկ դրա հնարավորությունը մինչ այս տարվա հունվար ամիսը չի եղել»,-նշեց նա։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքանով է ճիշտ վեթթինգի անցկացումը հենց այս փուլում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ազատագրեցինք գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, Երեւանը, Հայաստանը ազատագրեցինք, հիմա մնացել է դատական իշխանությունը, որը պետք է ժողովրդին ներկայացնի եւ լինի անաչառ։ Այժմ շատ արդարացիորեն հնչում է մի մեղադրանք, որին ես անձամբ չեմ կարողանում հակադարձել. հասարակ քաղաքացիները մեզ ասում են՝ դուք չեք զանգում դատավորներին, բայց կան մարդիկ, ովքեր զանգում են, նման քննարկում չպետք է լինի»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ ժամկետներում է հնարավոր վեթթինգն իրականացնել, Ալեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ պետք է շտապել, եւ եթե ոչ մոտակա կես տարվա, ապա այս մեկ տարվա ընթացքում պետք է ակնհայտ արդյունքներ ունենանք»։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Դաշնակցության երեկ հրավիրած հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ներկա լինելու հանգամանքը արդյո՞ք իրենց չի անհանգստացնում, թե հնարավոր է ձեւավորվի արտախորհրդարանական ընդդմիադիր ճակատ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է անհանգստանան մարդիկ, ովքեր ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  բոլորին հայտնի է, նույնիսկ ես վստահ եմ, որ նրանք բոլորն էլ գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարկանիշը բավականին ցածր է, եւ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ասոցացվում են կամ համագործակցում են նրա հետ, դա ինքնազոհաբերության պես մի բան է , որը իրենց անձնական գործն է, իսկ եթե քաղաքական գործիչն է համագործակցում մեկ այլ քաղաքական գործչի հետ, ով այս պահի դրությամբ քաղաքականության մեջ էլ չէ, ես կարծում եմ, որ դա քաղաքականապես սխալ է»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Վերջինիս խոսքով՝ մարդիկ շատ լավ գիտեն բոլորի անցած ճանապարհը եւ իրենց գնահատականը ընտրությունների միջոցով տվել են. «Որոշ կուսակցությունների մարդիկ ցույց են տվել կարմիր քարտ, որոշ կուսակցությունների՝ ընդհանրապես մոռացության են մատնել, իսկ ամենամեծ գնահատականը այսուհետ լինելու է ոչ թե քաղաքական գործիչների գնահատականը, այլ մաքուր, ազատ ընտրությունների անցկացումը»։

Անդրադառնալով Դաշնակցության հանրահավաքին հնչեցրած արտահատություններին, որով նրանք իշխանությանը լրջանալու կոչեր էին անում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա նրանց քաղաքական գնահատականն է, եւ մարդիկ կան, որոնք կիսում են դա, մարդիկ կան՝ ոչ. «Որեւիցե բացասական կամ քննադատական բան Դաշնակցության հասցեին ես չեմ ասելու, որովհետեւ որեւիցե բացասական բան չեմ տեսել նրանց արածի մեջ. քաղաքական ուժ է, պիտի քննադատի, ասեմ ավելին, ես ավելի մեծ քննադատության էի սպասում նրանցից, համենայն դեպս, ինձ համար անհասկանալի է մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույցներով խոսելը»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե օգտագործելով նույն բառապաշարը՝ «հանգիստ նստեղ տեղներդ», «փռեք ասֆալտին», փորձում էին նույն կերպ հակադարձել իշխանությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ ասֆալտին փռելու հետ կապված մենք այսօր մեղադրանքներ ունենք, որ ոնց որ թե ուշացել են»։

Ալեն Սիմոնյանը խոսեց նաեւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից. «Ես կարծում եմ, որ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, քանի որ Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, նրա ընտրությունը՝ որպես ՍԴ նախագահ, մեծ կասկածներ եւ մեծ հարցեր է առաջացրել տարբեր իրավաբանների մոտ, եւ նա վստահություն չի ներշնչում ՀՀ քաղաքացիներին 3 տարբեր պատճառներով»։

Առաջինը, ըստ Ալեն Սիմոնյանի, այն է, որ Գագիկ Հարությունյանը եղել է ՀՀԿ անդամ, որին քաղաքացիները մերժել են, եւ նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով. «Երկրորդ, նա այն մարդն է, ում կողմից հեղինակվել են  քաղաքացիների կողմից բավականին քննարկված եւ շատ վիճահարույց օրենքներ. դա Սահմանադրությունն է եւ Ընտրական օրենսգիրքը, եւ երրորդ, ես կարծում եմ, որ նա ներկայացնում է ոչ թե ՀՀ սահմանադրությունը, այլ հանդիսանում է ՀՀԿ ժառանգությունը, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի հասկանում այն քաղաքական գործիչներին, ովքեր մնում են, երբ իրենց քաղաքական ուժը հեռանում է։ Լրագրողի այն դիտարկմանը, թե ՍԴ-ն անկախ մարմին է, Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Ինչպե՞ս է ՍԴ-ն անկախ, երբ դրա նախագահը նախկին ՀՀԿ-ական է, ՀՀԿ-ի հետ Սահմանադրություն է գրել, ակնհայտ չէ՞, որ ինքը կողմնակալ է լինելու, եթե, օրինակ, գործը վերաբերվի ՀՀԿ ղեկավարին»։

Հարցին, թե հնարավո՞ր է նույնը լինի նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործի դեպքում, Ալեն Սիմոնյանը չցանկացավ պատասխանել.«Ես չգիտեմ Քոչարյանի դեպքում ինչ է լինելու, չեմ ուզում խառնվել այդ գործընթացին, ինձ համար ամենակարեւորն այն է, որ ՀՀ դատական իշխանությունը անկախ լինի, որովհետեւ Քոչարյանի գործն ինչ-որ ելքով կանցնի-կգնա, բայց ՀՀ-ն պե՞տք է ունենա դատական նորմալ համակարգ թե ոչ»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իր մոտ ընդունելության են գալիս բազմաթիվ մարդիկ, որոնց դատական գործերը անցել են երեք ատյաներով էլ, եւ ակնհայտ է, որ վճիռներով ֆիքսված է մի բան, որը իրականության հետ չի համապատասխանում. «Բոլորն էլ գիտեն, որ մենք ունեցել ենք  քաղբանտարկյալներ, ունեցել ենք դեպքեր, երբ վճիռներ են կայացվել զուտ քաղաքական դրդապատճառներով, բա այդ ժամանակ ու՞ր էին այդ հպարտ ու դուխով դատավորները, ինչու՞ չէին ընդվզում»։

Խոսելով դատավորների՝ վեթթինգի նկատմամբ բացասական արձագանքից, Ալեն Սիմոնյանը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ էր. «Բայց եկեք ֆիքսենք, որ չի կարելի բոլոր դատավորների մասին նույն սանդղակով չափել, դատական համակարգում կան բազամաթիվ պարկեշտ եւ ազնիվ դատավորներ, բայց միեւնույն ժամանակ կան դատավորներ, ովքեր չեն կողմնորոշվում՝ իրենք քաղաքական գործիչ են, քաղաքականությամբ են զբաղվում թե ոչ, իրենք իրենց պահում են, ինչպես ֆեյսբուքյան հասարակ օգտատեր»։

Ամփոփելով իր զրույցը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ, որ այսուհետ ՀՀ-ում չկա մարդկանց մի դաս, որ օրենքի առաջ հավասար չէ. «Եվ եթե պետք լինի, վեթթինգը կարող է վերաբերել թե դատախազներին, թե պատգամավորներին, կարծում եմ՝ դրան դեմ ձայն այս դահլիճում չի հնչի»,-ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

17:13 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեկվանից փորձում են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը. Ալեն Սիմոնյան
09:33 03/05/2019  |  Մամուլ«Անտակտ». Դժգոհության նոր ալիք ռուսական վերնախավում. «Ժամանակ»
11:14 24/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱյն մարտավարությունը, որ մենք ունենք և տարիներ շարունակ ունեցել ենք խոսուն է. Ալեն Սիմոնյան
09:28 24/04/2019  |  ՄամուլԻշխանության «սորոսական» թևը որոշել է «գրոհել». Թիրախում են Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը. «Փաստ»
14:08 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, ապա դա վնաս կտա հեղափոխությանը. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
15:57 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍանկտ Պետերբուրգում ընտրել են ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահին
11:52 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան․ Նաիրա Զոհրաբյան
10:33 29/03/2019  |  ՄամուլԱԺ հավաքարարների «բունտի» առեղծվածը. Մրցույթը շահել է Ալեն Սիմոնյանի ընկերոջ ֆիրման. «Փաստ»
14:10 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի սրտում բացվեց Եվրոպայի հրապարակը
09:20 26/03/2019  |  ՄամուլՓաշինյանին տապալելու ծրագիր. «Իրատես»

Արխիվ

[]