ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան 05/24/2019 16:11 | ԼՐԱՀՈՍ

«Ընդհանուր առմամբ, այո, ես համարում եմ, որ կարող էինք օր առաջ սրանով զբաղվել»,- անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատություն անցկացնելուն՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Բայց ես չեմ կարծում, թե ուշացել ենք, որովհետեւ ամեն ինչ բնականոն է տեղի ունեցել, եւ մենք արել ենք ամեն ինչ, որ մնանք եւ մնում ենք օրինականության դաշում, որովհետեւ նույն անցումային արդարադատության մասին խոսելիս մենք պետք է արձանագրենք, որ այն իրականացնելու համար Ազգային ժողովի միջամտությունը օրենսդրական մասով անհրաժեշտ է եղել, իսկ դրա հնարավորությունը մինչ այս տարվա հունվար ամիսը չի եղել»,-նշեց նա։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքանով է ճիշտ վեթթինգի անցկացումը հենց այս փուլում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ազատագրեցինք գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, Երեւանը, Հայաստանը ազատագրեցինք, հիմա մնացել է դատական իշխանությունը, որը պետք է ժողովրդին ներկայացնի եւ լինի անաչառ։ Այժմ շատ արդարացիորեն հնչում է մի մեղադրանք, որին ես անձամբ չեմ կարողանում հակադարձել. հասարակ քաղաքացիները մեզ ասում են՝ դուք չեք զանգում դատավորներին, բայց կան մարդիկ, ովքեր զանգում են, նման քննարկում չպետք է լինի»։
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ ժամկետներում է հնարավոր վեթթինգն իրականացնել, Ալեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ պետք է շտապել, եւ եթե ոչ մոտակա կես տարվա, ապա այս մեկ տարվա ընթացքում պետք է ակնհայտ արդյունքներ ունենանք»։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Դաշնակցության երեկ հրավիրած հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ներկա լինելու հանգամանքը արդյո՞ք իրենց չի անհանգստացնում, թե հնարավոր է ձեւավորվի արտախորհրդարանական ընդդմիադիր ճակատ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է անհանգստանան մարդիկ, ովքեր ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ բոլորին հայտնի է, նույնիսկ ես վստահ եմ, որ նրանք բոլորն էլ գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարկանիշը բավականին ցածր է, եւ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ասոցացվում են կամ համագործակցում են նրա հետ, դա ինքնազոհաբերության պես մի բան է , որը իրենց անձնական գործն է, իսկ եթե քաղաքական գործիչն է համագործակցում մեկ այլ քաղաքական գործչի հետ, ով այս պահի դրությամբ քաղաքականության մեջ էլ չէ, ես կարծում եմ, որ դա քաղաքականապես սխալ է»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Վերջինիս խոսքով՝ մարդիկ շատ լավ գիտեն բոլորի անցած ճանապարհը եւ իրենց գնահատականը ընտրությունների միջոցով տվել են. «Որոշ կուսակցությունների մարդիկ ցույց են տվել կարմիր քարտ, որոշ կուսակցությունների՝ ընդհանրապես մոռացության են մատնել, իսկ ամենամեծ գնահատականը այսուհետ լինելու է ոչ թե քաղաքական գործիչների գնահատականը, այլ մաքուր, ազատ ընտրությունների անցկացումը»։
Անդրադառնալով Դաշնակցության հանրահավաքին հնչեցրած արտահատություններին, որով նրանք իշխանությանը լրջանալու կոչեր էին անում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա նրանց քաղաքական գնահատականն է, եւ մարդիկ կան, որոնք կիսում են դա, մարդիկ կան՝ ոչ. «Որեւիցե բացասական կամ քննադատական բան Դաշնակցության հասցեին ես չեմ ասելու, որովհետեւ որեւիցե բացասական բան չեմ տեսել նրանց արածի մեջ. քաղաքական ուժ է, պիտի քննադատի, ասեմ ավելին, ես ավելի մեծ քննադատության էի սպասում նրանցից, համենայն դեպս, ինձ համար անհասկանալի է մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույցներով խոսելը»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե օգտագործելով նույն բառապաշարը՝ «հանգիստ նստեղ տեղներդ», «փռեք ասֆալտին», փորձում էին նույն կերպ հակադարձել իշխանությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ ասֆալտին փռելու հետ կապված մենք այսօր մեղադրանքներ ունենք, որ ոնց որ թե ուշացել են»։
Ալեն Սիմոնյանը խոսեց նաեւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից. «Ես կարծում եմ, որ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, քանի որ Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, նրա ընտրությունը՝ որպես ՍԴ նախագահ, մեծ կասկածներ եւ մեծ հարցեր է առաջացրել տարբեր իրավաբանների մոտ, եւ նա վստահություն չի ներշնչում ՀՀ քաղաքացիներին 3 տարբեր պատճառներով»։
Առաջինը, ըստ Ալեն Սիմոնյանի, այն է, որ Գագիկ Հարությունյանը եղել է ՀՀԿ անդամ, որին քաղաքացիները մերժել են, եւ նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով. «Երկրորդ, նա այն մարդն է, ում կողմից հեղինակվել են քաղաքացիների կողմից բավականին քննարկված եւ շատ վիճահարույց օրենքներ. դա Սահմանադրությունն է եւ Ընտրական օրենսգիրքը, եւ երրորդ, ես կարծում եմ, որ նա ներկայացնում է ոչ թե ՀՀ սահմանադրությունը, այլ հանդիսանում է ՀՀԿ ժառանգությունը, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի հասկանում այն քաղաքական գործիչներին, ովքեր մնում են, երբ իրենց քաղաքական ուժը հեռանում է։ Լրագրողի այն դիտարկմանը, թե ՍԴ-ն անկախ մարմին է, Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Ինչպե՞ս է ՍԴ-ն անկախ, երբ դրա նախագահը նախկին ՀՀԿ-ական է, ՀՀԿ-ի հետ Սահմանադրություն է գրել, ակնհայտ չէ՞, որ ինքը կողմնակալ է լինելու, եթե, օրինակ, գործը վերաբերվի ՀՀԿ ղեկավարին»։
Հարցին, թե հնարավո՞ր է նույնը լինի նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործի դեպքում, Ալեն Սիմոնյանը չցանկացավ պատասխանել.«Ես չգիտեմ Քոչարյանի դեպքում ինչ է լինելու, չեմ ուզում խառնվել այդ գործընթացին, ինձ համար ամենակարեւորն այն է, որ ՀՀ դատական իշխանությունը անկախ լինի, որովհետեւ Քոչարյանի գործն ինչ-որ ելքով կանցնի-կգնա, բայց ՀՀ-ն պե՞տք է ունենա դատական նորմալ համակարգ թե ոչ»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իր մոտ ընդունելության են գալիս բազմաթիվ մարդիկ, որոնց դատական գործերը անցել են երեք ատյաներով էլ, եւ ակնհայտ է, որ վճիռներով ֆիքսված է մի բան, որը իրականության հետ չի համապատասխանում. «Բոլորն էլ գիտեն, որ մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ, ունեցել ենք դեպքեր, երբ վճիռներ են կայացվել զուտ քաղաքական դրդապատճառներով, բա այդ ժամանակ ու՞ր էին այդ հպարտ ու դուխով դատավորները, ինչու՞ չէին ընդվզում»։
Խոսելով դատավորների՝ վեթթինգի նկատմամբ բացասական արձագանքից, Ալեն Սիմոնյանը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ էր. «Բայց եկեք ֆիքսենք, որ չի կարելի բոլոր դատավորների մասին նույն սանդղակով չափել, դատական համակարգում կան բազամաթիվ պարկեշտ եւ ազնիվ դատավորներ, բայց միեւնույն ժամանակ կան դատավորներ, ովքեր չեն կողմնորոշվում՝ իրենք քաղաքական գործիչ են, քաղաքականությամբ են զբաղվում թե ոչ, իրենք իրենց պահում են, ինչպես ֆեյսբուքյան հասարակ օգտատեր»։
Ամփոփելով իր զրույցը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ, որ այսուհետ ՀՀ-ում չկա մարդկանց մի դաս, որ օրենքի առաջ հավասար չէ. «Եվ եթե պետք լինի, վեթթինգը կարող է վերաբերել թե դատախազներին, թե պատգամավորներին, կարծում եմ՝ դրան դեմ ձայն այս դահլիճում չի հնչի»,-ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/09/2019 18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը
- 12/09/2019 16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը
- 12/09/2019 12:57 Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական 2 պատճառով .Ղազինյան
- 12/09/2019 12:07 «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը