Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

40-ամյա տղամարդը թմրեցրել է տաքսու վարորդներին ու հափշտակել նրանց մոտ առկա գումարը. մեղադրանք 05/23/2019   19:55  |  Դատական ռեպորտաժներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է տաքսու վարորդների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ գործով դատավարությունը։  

Նախօրեին նշանակված դատական նիստը տեղի ունեցավ 2 ժամ ուշացումով. Դատարանն սպասում էր դատախազի ժամանելուն, ով հայտարարեց, թե ուշացել է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստում ցուցմունքներ տվեցին տուժողներից մեկը եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Վերջիններս, մասնավորապես, պատմեցին, թե ինչ հանգամանքներում են տեսել տուժողին եւ մեղադրյալին։

Այսպես՝ ըստ գործով վկա ՃՈ 4-րդ վաշտի  2-րդ դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի ցուցմունքի՝  Արման Խաչատրյանի հետ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում   իրենց ոստիկանական ծառայությունն իրականացնելիս են եղել, երբ առաջին անգամ տեսել է ամբաստանյալ Ավետիս Շառոյանին:

«Արման Խաչատրյանի հետ ծառայություն էինք իրականացնում, երբ կարմիր գույնի «Օպել» մակնիշի ավտոմեքենա նկատեցինք, որի հետևի լուսարձակները չէին աշխատում: Ավտոմեքենան կանգնեցրել ենք՝ վարորդին չաշխատող լուսարձակների մասին զգուշացնելու համար: Մեքենան վարում էր Ավետիս Շառոյանը»,-ասաց գործով վկա Կարեն Աբազյանը: 

Աբազյանի  խոսքով՝ մեքենան կանգնեցնելուց հետո ամբաստանյալը իջել է մեքենայից, մոտեցել իրեն և ցույց տվել իր անձնագիրը, իսկ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

«Ավետիս Շառոյանի ներկայացմամբ՝ տաքսիով երթևեկելիս են եղել, երբ ճանապարհին վարորդը վատացել  է և խնդրել իրեն,  որ մեքենան ինքը վարի։ Մեքենայում, ըստ  Շառոյանի, բացի իրենից և ինքնազգացողությունը վատացած տաքսու վարորդից կար ևս մեկ ուղևոր, որը գրեթե չէր խոսում»։

«Երբ մենք խոսում էինք Շառոյանի հետ,  հետևում նստած տաքսու վարորդն իջավ մեքենայից։ Նա շատ դժվարությամբ էր խոսում, միայն ասաց, որ վատ  է զգում։ Մենք էլ մոտ 5 րոպե նրան նստեցրել ենք քարի վրա և ջուր տվել»,-ասաց Կարեն Աբազյանը։

Վկաների խոսքով՝ Կարեն Աբազյանն իր ծառայողական ավտոմեքենայով վատ զգացող տաքսու վարորդին տեղափոխել է հիվանդանոց, իսկ ծառայակից Արման Խաչատրյանը մնացել է Ավետիս Շառոյանի և տաքսու մյուս ուղևորի հետ։

«Երբ ընկեր Աբազյանը տաքսու վարորդին տարավ հիվանդանոց, Շառոյանն ասաց՝ դե,  մենք գնանք, իսկ ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ թողնի գնան ու Շառոյանին մյուս ուղևորի հետ՝ իմ «Օպել»-ով տարա հիվանդանոց»,-պատմեց գործով վկա ՃՈ հերթապահ Արման Խաչատրյանը։

Ըստ դատարանում տված նրա ցուցմունքի՝ երբ տաքսու վարորդի ինքնազգացողությունը լավացել  է,  ՃՈ աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին, իսկ Ավետիս Շառոյանը դեպքից մոտ մեկ ժամ հետո զանգահարել է և ասել, որ ամեն ինչ լավ է, արդեն տուն են գնում։

Դատական նիստին որպես տուժող  ցուցմունք տվեց նաև մեկ այլ տաքսու վարորդ՝ Միսակ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Ավետիս Շառոյանը մեկ այլ անձի հետ նստել  է իր վարած տաքսի ավտոմեքենան և ասել, որ ուղևորվեն Մարտունի։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ այսպես կոչված «Աբովյանի գայի պոստի» մոտ իջել են մեքենայից և ապարատից սուրճ խմել։ Մնացած ճանապարհին Շառոյանն ասում էր, որ  կամաց քշեմ, որովհետև վախենում է։ «Չայնիի» ոլորանների հատվածում արդեն ինձ լավ չէի զգում, ոնց որ ճնշումս բարձրանար. ինքնազգացողությունս վատացավ,  ու ես  այլևս չկարողացա քշել։ Մեքենան կանգնեցրի ու ասացի՝  լավ չեմ զգում, Շառոյանն էլ թե՝ կտանեն Սևանի հիվանդանոց։ Շառոյանը և մյուս ուղևորը ինձ տեղափոխեցին մեքենայի հետևի նստատեղին ու էլ ոչինչ չեմ հիշում։ Ճանապարհին մի պահ զարթնեցի Թբիլիսյան խճուղու յատվածում և տեսա, որ հեռախոսս իր տեղում չէր, դրանից հետո  էլ չեմ հիշում, թե ոնց եմ տուն հասել։

Հավելենք, որ տուժողին շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխել է իր կինը։

Տուժողն իրեն հասցված վնասի չափը գնահատում է մոտ 100 հազար ՀՀ դրամ, որն, ըստ նրա ՝ «Samsung j6» մոդելի հեռախոսի, տուփով ականջակալների արժեքն է, ի հավելումն՝  18 հազար ՀՀ դրամ ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Շառոյանը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: նախնական քննության տվյալներով՝ ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը՝ ուղեւորվելով  Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների  ուղղությամբ, որտեղ  արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը՝ 5.000 դրամ, և երկու բջջային հեռախոս: 

Նշված դեպքի առթիվ կատարված քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված ավազակային հարձակման եւ կողոպուտի այլ դրվագներ եւս։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի եւ 176-րդ հոդվածների հատկանիշներով՝ ընդհանուր առմամբ 4  դրվագ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 19-ին։

Հեղինակ` Մերի Մնոյան


Հարակից հրապարակումներ`

12:26 20/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱվազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում
23:23 08/05/2019  |  Քրեական խրոնիկոն«Ինձ մոտ կա պայթուցիկ և զենք կարող եմ դրանք գործադրել. տվեք ինձ ամբողջ գումարը». Ավազակային հարձակում` «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակցի նկատմամբ
12:24 07/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
10:51 07/05/2019  |  Քրեական խրոնիկոնԴիմակավորված, դանակով և նռնակի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետում Shamshyan.com
11:29 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնԴեղատանը ավազակային հարձակում կատարողը 30-ամյա տղամարդ է. նա ձերբակալվել է
16:42 24/04/2019  |  Քրեական խրոնիկոնԶինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանի դեղատներից մեկում. դանակի սպառնալիքի տակ թալանել են դեղագետին՝ տանելով խոշոր գումար և տարբեր տեսակի դեղորայք.Shamshyan.com
11:35 23/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄուրացկանին օգնող կնոջ վրա ավազակային հարձակում գործելու համար մեղադրվում են Վրաստանից ժամանած հայ երիտասարդներ
17:28 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱվարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ի աշխատակիցների և հաճախորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման գործի նախաքննությունը
18:16 21/03/2019  |  Քրեական խրոնիկոն43-ամյա տղամարդը նախին զոքանչին քարշ տալով մտցրել է բնակարան, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, հափշտակել նրա մոտ առկա ոսկյա զարդերն ու դիմել փախուստի
10:21 21/03/2019  |  Քրեական խրոնիկոնԱվազակային հարձակում՝ Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

Արխիվ

[]