ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ. Կարեն Մեժլումյան 05/23/2019 16:20 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Ես գտնում եմ, որ կոնկրետ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար՝ եթե անգամ կասեցման որոշումը բողոքարկման ենթակա է , դա հետեւանք է Սահմանադրական դատարան դիմելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը. «Եթե անգամ բողոքարկվի, Վերաքննիչ դատարանը, տեսնելով, որ ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ, ուրիշ ի՞նչ պետք է անի, ենթադրաբար՝ մերժի»,-ասաց նա։
Կարեն Մեժլումյանը նշեց, որ օրենքն է սահմանում միջանկյալ այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման. «Սահմանադրական դատարան դիմելը դրանց թվում չէ, եւ ավելին ասեմ, դատարանը պարտավոր էր ՍԴ դիմել՝ նկատի ունենալով ՍԴ վերջին որոշումներից մեկը՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ»։
Պաշտպանը պնդեց, որ առաջադրված հոդվածում սահմանադրականության խնդիր կա. «Ես գտնում եմ, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ ՍԴ դիմելով, որովհետեւ օբյեկտիվ իրականության մեջ այդ խնդիրը կա, ուրեմն՝ ի՞նչ անել. մարդուն կալանքի տակ պահել, երբ նա ունի անմեղության կանխավարկած եւ ազատության իրավունք, գործը, ենթադրենք, 5 տարով քննել, եւ վերջում պարզել, որ սահմանադրականության խնդիր կա՞. դա կլիներ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ծախս»։
Կարեն Մեժլումյանը հավանական չի համարում, որ Վերաքննիչ դատարանը բողոքը կբավարարի, բայց եթե նման բան լինի, ըստ նրա, գործը կուղարկվի նույն դատավորին. «Այդ հանգամանքը ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ, իսկ որ Վերաքննիչը կարող է այլ կարծիք ունենալ եւ Առաջին ատյանը դա կատարի, նորմալ է, բայց դա վերաբերում է բողոքարկման ենթակա որոշումներին»։
Մեժլումյանի խոսքով՝ ՍԴ եզրահանգումից հետո միայն պարզ կլինի՝ կշարունակվի գործի քննությունը, եւ եթե այո, ապա ինչ ծավալով. «Մինչ ՍԴ-ն իր դիրքորոշումը չտա, ճիշտ չէր լինի այս գործը քննել»,-նշեց Կարեն Մեժլումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
- 03/26/2023 12:20 Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները. Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը