Թեմաներ
Երեքշաբթի 06 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/18/2019   18:56 Ոստիկանության բաժնում է գտնվում 5 քաղաքացի 06/18/2019   18:53 Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 06/18/2019   18:51 «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն 06/18/2019   18:46 Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ 06/18/2019   18:40 Վահե Գրիգորյանը պետք է հրաժարվի իր վստահորդների շահերը ներկայացնելուց. նա ժամանակ է խնդրել 06/18/2019   18:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ 06/18/2019   18:22 644 գրամ կանեփանման զանգվածը հայտնաբերվեց 06/18/2019   18:18 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին 06/18/2019   18:14 Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը 06/18/2019   18:10 ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին 06/18/2019   18:07 Փողը դուրս է եկել տնտեսությունից և չի վերադարձել 06/18/2019   18:04 Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց 06/18/2019   17:58 Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի, գործով վկան խուսափո՞ւմ է ներկայանալ դատարան. բերման ենթարկվելու որոշում կայացվեց 06/18/2019   17:36 ՔԿ-ն չի հաստատում Գագիկ Բեգլարյանի կողմից պատճառված վնասի անձամբ վերականգնումը. 200 մլն դրամը փոխանցվել է կապալառու ընկերության տնօրենի անունից 06/18/2019   17:33 Շարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը 06/18/2019   17:27 Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 06/18/2019   17:05 Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը 06/18/2019   16:48 Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր 06/18/2019   16:44 Լարված իրավիճակ` Քոչարյանի գործով դատական նիստին(տեսանյութ) 06/18/2019   16:28 Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 06/18/2019   16:26 ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինը ձերբակալվել է Ֆրանսիայում 06/18/2019   16:15 Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց(տեսանյութ) 06/18/2019   15:47 Տպավորված են հայաստանյան գագաթնաժողովից. «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցները սպասում են Հայաստանում հաջորդ հանդիպմանը 06/18/2019   15:22 Պատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան 06/18/2019   15:14 ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում 06/18/2019   15:09 Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք 06/18/2019   15:04 ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել Քրեակատարողական ծառայությունում. ուսումնասիրություններն ուղարկվել են Դատախազություն 06/18/2019   14:54 Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան 06/18/2019   14:32 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 06/18/2019   14:21 ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) 06/18/2019   14:06 Դատախազները միջնորդեցին Մանվել Գրիգորյանի գործով նշանակել նոր փորձաքննություն 06/18/2019   13:57 Հայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը 06/18/2019   13:44 Ճանապարհատրանսպորտային պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել 06/18/2019   13:40 Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գ.Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին 06/18/2019   13:31 Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան 06/18/2019   13:22 Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը 06/18/2019   13:18 «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան 06/18/2019   13:17 Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները 06/18/2019   13:16 Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը 06/18/2019   13:11 Մանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը 06/18/2019   13:10 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 06/18/2019   13:00 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտպանության տակ են վերցրել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը 06/18/2019   12:57 Չավարտված պատերազմի պայմաններում չկշռադատված քայլը սպառնում է հանիրավի խարխլել բանակի հանդեպ մեր ժողովրդի հավաքական նվիրումը.ՀՅԴ 06/18/2019   12:50 Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Արսեն Խառատյան 06/18/2019   12:41 Հայաստանն ունի տուբերկուլյոզի դեմ պայքարի նոր կայան 06/18/2019   12:34 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների այցը Լիտվայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին 06/18/2019   12:29 Կանխվեց թմրամիջոցի իրացումը «Վանաձոր» ՔԿՀ-ում 06/18/2019   12:20 Խուլիգանություն «Արմենիա» բժշկական կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում 06/18/2019   12:18 «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ. նախագահ Արմեն Սարգսյան 06/18/2019   12:09 Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար
06/16/2019   21:16 Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 06/17/2019   15:33 Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար 06/17/2019   23:00 Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով. Ռ.Թորոսյանը` Փաշինյանին 06/18/2019   13:11 Մանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը 06/16/2019   22:40 ՔՊ վարչության նախագահ ընտրվեց միակ թեկնածուն 06/16/2019   22:05 Հայտնի են ՔՊ նոր վարչության անդամների անունները 06/18/2019   10:59 Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին. «Իրատես» 06/17/2019   13:15 Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն 06/17/2019   15:41 Այրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքը 06/17/2019   15:15 Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը 06/18/2019   15:09 Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք 06/17/2019   17:22 Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ 06/17/2019   16:12 ԲԴԽ-ն մնաց 4 հոգով. 5 անդամի լիազորություններ դադարեցված են 06/18/2019   10:00 Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին. «Հրապարակ» 06/17/2019   19:12 Սնկային հիվանդության շուրջ աղմուկի պատճառով հայկական ծիրանի նկատմամբ ուշադրությունը կարող է փոխվել.Պիպոյան 06/17/2019   18:13 Փաստաբանը փորձում է դատարանին շանտաժ անել. դատախազ (տեսանյութ) 06/18/2019   13:57 Հայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը 06/17/2019   13:41 «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ 06/17/2019   22:15 Ընդմիշտ մնա ինձ հետ․ Մխիթարյանը կնոջ հետ հարսանեկան լուսանկար է հրապարակել 06/17/2019   13:17 ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ հիմքով է վերաքննիչ բողոք ներկայացրել 05/23/2019   21:26  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:

Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:

Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով  գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել  վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում:

Բողոքում հիմնավորվել է, որ Վիճարկվող դատական ակտը կայացվել է դատարանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նյութաիրավական պայմանների բացակայությամբ և այդ կայացմամբ Դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում: Մասնավորապես՝

1. Դատարանը, գրեթե ամբողջությամբ հիմնվելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկների և իրավական հիմնավորումների վրա, եկել է եզրահանգման, թե իբրև առկա է կասկած ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 300.1 հոդվածի և 2008թ. դրությամբ գործած 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահամանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության վերաբերյալ:

Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի՝ դատարանները Սահմանադրական դատարան կարող են դիմել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով:

Դատարանը վիճարկվող դատական ակտից առաջ իր իսկ կայացրած՝ 2019 թվականի մայիսի 18-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման պատճառաբանական մասում փաստել է, որ  առնվազն ենթադրաբար առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում Ռ.Քոչարյանի առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ: Փաստորեն, դատարանը իր նախորդ որոշմամբ արդեն իսկ  եկել էր եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչությունը:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը Ռ.Քոչարյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալով՝ դատարանն այդ կերպ արդեն իսկ հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Հետևաբար անտեսելով այն հանգամանքը, որ իր կողմից հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում արդեն իսկ 2019 թվականի մայիսի 18-ին իր կողմից կայացված որոշմամբ կիրառվել է ՀՀ քրեական օերնսգրքի 300.1 հոդվածի առաջին մասը, դատարանը, հակասելով իրեն, վիճարկվող որոշմամբ բարձրացրել է այդ նույն ակտի, որպես կիրառման ենթակա իրավական ակտի, դրույթի սահմանադրականության հարցի շուրջ կասկածներ: Ավելի պարզ ասած՝ իր իսկ կողմից կիրառված՝ անձի համար արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրած իրավական ակտը գնահատել է որպես «կիրառման ենթակա» և այդ հիմքով համարել վիճարկելի: Ընդ որում, այս հարցը պաշտպանության կողմից բարձրացվել է նաև մեղադրյալի խափանման միջոցի քննության նախորդ փուլերում և դատական երեք ատյանների կողմից ստացել իրավական գնահատական:

2. Դատարանը Սահմանադրական դատարան է դիմել  2008թ. դրությամբ գործած ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար՝ այն դեպքում երբ այդ կապակցությամբ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունը և դրա հիման վրա կայացված որոշումը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փաստացի անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2019թ. հունվարի 25-ին կայացրած աշխատակարգային որոշմամբ մերժել է գործի քննությունը և այդ որոշմամբ արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն ունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Այդ որոշմամբ հիմնավորվել է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ նախագահի գործառութային անձեռնմխելության ինստիտուտի մեկնաբանումն արդեն իսկ տրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը վկայակոչված որոշմամբ՝ վերջինիս այդ լիազորությունն այլևս չի կարող վիճարկվել ՀՀ սահմանադրական դատարանի՝ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

3. Ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական դատարանի առջև բարձրացրել է նաև սահմանադրական նորմերի՝ 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածներով նախատեսված դրույթների մեկնաբանության հարց, ինչի իրավունքը չուներ: ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակարգավորման իմաստով Դատարանը Սահմանադրական դատարանից Սահմանադրական նորմի մեկնաբանություն կարող է ստանալ բացառապես այն դեպքում, երբ գտնում է, որ իր կողմից կիրառման ենթակա իրավական ակտի որևէ նորմ հակասում է սահմանադրական տվյալ նորմին: Այնինչ նշված նորմերին որևէ իրավական ակտի որևէ դրույթի համապատասխանության հարց դատարանը չի բարձրացրել:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ բողոքով ՀՀ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է նշված որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել նոր դատական ակտ՝ հաստատելով գործի վարույթի կասցեման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայությունը:

Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ Դատարանը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված պահանջն առ այն, որ  Սահմանադրական դատարան դիմելուց առաջ դատարանները պետք է որոշում կայացնեն գործի վարույթը կասեցնելու մասին, որից հետո միայն, առանձին, եռօրյա ժամկետում համապատասխան դատարանի որոշմամբ դիմում ներկայացնեն Սահմանադրական դատարան: Թույլ տալով ընթացակարգային խախտում՝ տվյալ դեպքում Դատարանը կայացրել է մեկ միասնական որոշում:

Նշված հանգամանքների հաշվառմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հիշյալ վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկվել է նաև ՀՀ սահմանադրական դատարան՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու պահանջով:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:08 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍՔրեական վարույթներով նշանակվող փորձաքննությունների ձգձգումների պատճառները վերացնելուն ուղղված գործնական քայլեր կիրականացվեն. խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում
15:19 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում
10:15 18/05/2019  |  Մամուլ«Կյանքը կանգ է առել». Քոչարյանի գործը՝ դատախազության համար «կյանքի և մահվան» ստուգարք. «Հրապարակ»
20:24 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դիրքորոշումներին
20:03 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչներին
16:27 16/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱճուրդային պայմանների էական խախտումներով և արհեստականորեն նվազագույն ընդհանուր գին սահմանելով օտարվել է Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը. հարուցվել է քրեական գործ
11:54 15/05/2019  |  Քրեական խրոնիկոնՇիրակի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը պատճառվել է մոտ 85մլն դրամի վնաս
12:44 07/05/2019  |  Քրեական խրոնիկոնԲարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը առերևույթ հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
19:24 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն առաջարկում է միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր
18:26 06/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱրփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների կատարման ընթացքում մոտ 2.5 մլրդ դրամի չարաշահումներ են պարզվել

Տեսանյութեր

06/18/2019   18:56 Մարդկանց էլ այլեւս չենք կարողանում պահել ադեկվատի սահմաններում.լարվածություն՝ դատարանի մոտ

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]