ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցներն արդեն պատրաստ են ներկայանալ սպառողներին 05/23/2019 14:04
Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցների առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է, այն հաշված օրերի ընթացքում կներկայանա սպառողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող գործարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ տնօրեն Ռամի Ջուդին:
«Այժմ օրական հավաքում ենք մոտ 100-150 հատ հեռուստացույց: Մոտ օրերս դրանք կարող եք գտնել ՀՀ ողջ տարածքում գործող խոշոր մասնագիտացված խանութ սրահներում»,- ասաց Ռամի Ջուդին:
Ընկերության տնօրենը նշեց, որ թեև գործարանի բացումը տեղի էր ունեցել 2018թ. դեկտեմբերի 5-ին, իրենք արտադրությունը կարողացել են սկսել միայն մայիսին, քանի որ սպասում էին կառավարության կողմից ներմուծման մաքսային արտոնության տրամադրմանը:
«Մենք սպասում էինք կառավարության կողմից մաքսային արտոնության տրամադրմանը, որովհետև այն գինը, որը մենք խոստացել էինք վաճառքի համար, չէինք կարող սահմանել, եթե նաև մաքսային տուրք վճարեինք: Արտոնությունը կառավարությունը մեզ տրամադրեց ապրիլին»,- նշեց տնօրենը:
«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ի հնգամյա ներդրումային ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Այժմ գործարանում հեռուստացույցների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները ներկրվում են, որից հետո դրանք հավաքվում են Հայաստանում: Մեկ ու կես ամիս անց ընկերությունը պլանավորում է գործարկել նաև երկրորդ հոսքը, որի արդյունքում կկոմպլեկտավորվի 2000 օդորակիչ և 3000 հեռուստացույց: Երկրորդ հոսքի գործարկման արդյունքում ընկերությունում կստեղծվի ևս 30 աշխատատեղ: Հայկական արտադրության լվացքի մեքենաները, սառնարանները և օդորակիչները սպառողին կներկայանան «ԱՅՈ» (AIO) ապրանքանիշի ներքո:
«Ծրագրի առաջին փուլը տևելու է 2 տարի: Երկրորդ փուլում կենցաղային սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ մոտ 20% բաղկացուցիչ ու համալրող մասերի արտադրությունն ու վերջնական կենցաղային սարքավորումների հավաքումն իրականացվելու է այստեղ, 80% բաղկացուցիչ մասերը ներմուծվելու են: Այս փուլից սկսած կենցաղային սարքավորումների ծրագրային ապահովման բոլոր աշխատանքները նույնպես կիրականացվեն ՀՀ-ում։ Փուլի տևողությունը ևս 2 տարի է։ Երրորդ փուլում կենցաղային սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ մոտ 60% բաղկացուցիչ ու համալրող մասերի արտադրությունն ու վերջնական կենցաղային սարքավորումների հավաքումն արդեն կիրականացվի Հայաստանում, իսկ բաղկացուցիչ մասերի 40%-ը կներմուծվի։ Այս փուլի տևողությունը 1 տարի է»,- ասաց Ջուդին:
«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ hասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը պատրաստվում է նաև արտահանել հայկական կենցաղային տեխնիկան, սակայն այդ հարցում ակնկալում են նաև ՀՀ կառավարության աջակցությունը:
«Մենք այժմ ակտիվ բանակցություններ ենք վարում արտադրանքը դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան արտահանելու ուղղությամբ, և այս գործընթացում ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը»,- ասաց Առաքելյանը:
Գործարանում այժմ ստեղծվել է 13 աշխատատեղ` միջինում 200 հազար դրամ աշխատավարձով: Գործարանի ամբողջական գործարկման դեպքում կստեղծվի 60-70 աշխատատեղ` 200 000 դրամ միջին աշխատավարձով և տարեկան կարտադրվի 126 հազար միավոր կենցաղային սարքավորում: Մինչև օրս կոմպլեկտավորվել է 190 հեռուստացույց: Առաջին խմբաքանակում նախատեսվում է կոմպլեկտավորել 1200 հեռուստացույց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ