ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հյուսիս-հարավի» հակակոռուպցիան կամ անթափանց հրապարակայնությունը 05/23/2019 12:52 | ԼՐԱՀՈՍ
Քաղհասարակության ակտիվացման, վերջին շրջանում այս կամ այն ոլորտի նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտության եւ նման մեխանիզմների ստեղծման մասին հաճախ է բարձրաձայնվում։ Հասարակական սեկտորի շատ կազմակերպություններ ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։ Պետական կառավարման համակարգի հրապարակային, թափանցիկ, ասել է թե հասարակության համար տեսանելի եւ հասկանալի աշխատելու սկզբունքը հակակոռուպցիոն քայլերի հիմնական ուղղություններից մեկն է համարվում։ Իրականում ի՞նչ ունենք։
Որպես օրինակ ուսումնասիրել ենք հանրության լայն շրջանակի, նաեւ քննչական մարմինների համար լուրջ հետաքրքրություն ներկայացնող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ծախսերը, ավելի ճիշտ՝ դրանց հրապարակայնությունը։ Ոլորտի գերատեսչության ղեկավարների, նույնիսկ երկրի վարչապետի մակարդակով արդեն իսկ հայտարարվել է, որ դրա իրականացման ընթացքում արձանագրվել են լուրջ թերացումներ ու խախտումներ, որոնք քրեական գործերի նյութ են դարձել, սակայն մինչ նախաքննությունն իր գործն է անում, փորձեցինք ոլորտի կառավարման երկու հիմնական կառույցների՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (mtcit.am), ինչպես նաեւ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի (tpio.am) կայքերն ուսումնասիրելով՝ հասկանալ, քաղհասարակությունը, ցանկության դեպքում, կարո՞ղ է առցանց այս երկու բաց աղբյուրներից օգտվելով՝ ստանալ պարզագույն հարցերի պատասխաններ, ինչպես, օրինակ, որքա՞ն գումար է ծախսվել «Հյուսիս-հարավի» Տրանշ 3-ի(Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) իրականացման համար 2016-18 թվականներին, ի՞նչ արդյունք է ստացվել՝ քանի՞ կիլոմետր ճանապարհ, որքա՞ն է կառուցված ճանապարհի 1 կմ գոնե միջին արժեքը տվյալ հատվածում, ի վերջո, ծրագրի պատասխանատուներն ի՞նչ թերացումներ են արձանագրել դրա իրականացման ընթացքում։ Ի դեպ, Տրանշ 3-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն աչքի է ընկնում միաժամանակ վարկային, դրամաշնորհային եւ բյուջետային նկատելի միջոցների ներգրավմամբ։ Կառուցվելու է ընդհանուր երկարությամբ շուրջ 46,2կմ ճանապարհ, Թալին-Լանջիկ հատվածի համար, հարկերը ներառյալ, ծախսվելու է ընդհանուր 32.4 մլն ԱՄՆ դոլար, Լանջիկ-Գյումրի հատվածի համար ընդհանուր՝ 88.2 մլն Եվրո գումար։ Արժույթները նշում ենք այնպես, ինչպես ներկայացված են կայքերում, ու թե «Ինչո՞ւ է մի դեպքում ԱՄՆ դոլար, մյուսում՝ Եվրո, որքանո՞վ դա մեզ կխանգարի ուսումնասիրության ընթացքում» հարցերը դուրս են մնում մի քանի պատճառով։ Նախ՝ երկու կայքերում էլ, ըստ տարիների կամ եռամսյակների, ներկայացված հաշվետվություններում գումարի չափը ներկայացվում է հիմնականում դրամով, ինչը համադրելիության որոշակի խնդիր է առաջացնում։ Բայց եւ ամենակարեւորը, մեզ չի հաջողվում գտնել համադրելի տվյալներ նշված երեք տարիներից որեւէ մեկի առումով պլանավորված աշխատանք-գումար եւ իրականացված աշխատանք-ծախսված գումար հարաբերակցությամբ։ Չնայած կայքերն առաջին հայացքից դիտարկելիս թվում էր, թե բավական տեղեկատվություն կա, սակայն խորքային ուսումնասիրության առաջին իսկ փորձերը հանգեցնում են նրան, որ հնարավոր չէ գտնել գոնե մեկ տարվա կտրվածքով համադրելի տվյալ։ Նախարարությունն, օրինակ, 2017-2018 թվականներին ընդամենը երկու եռամսյակային հաշվետվություն է հրապարակել, որտեղ հանգամանալիորեն ներկայացված են «Հյուսիս-հարավի» ծախսերը եւ կատարված ու թերակատավրած աշխատանքները, սակայն երկու եռամսյակ եւ վերջ։ Բազմաթիվ են նաեւ տարատեսակ հաշվետվությունները ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի կայքում, բայց դրանցից գլուխ հանել խորհուրդ կտանք միայն ֆինանսիստի լուրջ գիտելիք ունեցող այն էլ գլուխկոտրուկների սիրահարներին։
Ինչեւէ, «Հյուիսի-հարավի» առնչությամբ տվյալների հրապարակայնության, հասանելիության եւ մատչելիության տեսանկյունից այս կայքերն ավելի հանգամանալիորեն ուսումնասիրած կազմակերպությունը՝ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրուրդ» ՀԿ-ն (ՃԱԱԽ), որը ենթածրագիր է իրականացնում ԵՄ համաֆինանսավորմամբ եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ու Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում, այժմ աշխատում է պետական նշյալ երկու կառույցների հետ՝ իրավիճակը հասկանալու եւ որոշակի լուծումներ գտնելու ուղղությամբ։ ՃԱԱԽ-ն առաջարկել է ընդհանրապես ճանապարհաշինական ծախսերի հրապարակայնությունն ապահովելու համար մշակել եւ ներդնել ամփոփիչ տվյալների ձեւաթուղթ, որը հնարավորություն կտա հանրության լայն շրջանակի համար մատչելի ձեւով պարբերաբար հրապարակվող տեղեկությունների միջոցով ունենալ «իրական» հրապարակայնություն եւ ընդլայնել քաղհասարակության վերահսկողական ու հակակոռուպցիոն գործառույթները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ