ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ. Արամ Վարդեւանյան 05/22/2019 10:45 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Դ. Գրիգորյանի գործով վարույթի կասեցման և Սահմանադրական դատարանի դիմելու որոշման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջով պարզաբանում է ներկայացրել իրավաբան, Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի նախաձեռնությամբ կարող է քրեական գործով վարույթը կասեցնել և դիմում ներկայացնել ՍԴ: Նման լիազորությունը ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածում: Այս լիազորությունը որևէ պահանջ չի նախատեսում դատական նիստի շրջանակներում այն քննարկելու կամ կողմերի կարծիքը հաշվի առնելու: Հետևաբար որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում առկա չէ և չի կարող լինել:
2) Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը՝ բողոքարկման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Նշվածը պայմանավորված է այն պարզ պատճառով, որ եթե այն բողոքարկման ենթակա լիներ, Դատարանը չէր կարող իրացնել ՍԴ դիմելու լիազորությունը, այլ այն հնարավոր կլիներ իրացնել բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից, իսկ ՀՀ Սահմանադրությունը այս լիազորությունը նախատեսել է բոլոր դատարանների համար: Նշված լիազորության իրացման առաջնային հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքը, այնուհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը:
3) Դատախազության արձագանքը առ այն, որ պետք է վերաքննիչ բողոք ներկայացվի կասեցնելու որոշման մասով. Դատախազությունը կողմերից առավել շահագրգռվածը պետք է լինի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու փաստով, քանի որ օրինականության երաշխավորման նկատմամբ ունի Սահմանադրական պարտականություն, իսկ եթե առկա են հիմնավոր կասկածներ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության, ինչպես նաև գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ, երբ առկա չէ Սահմանադրական դատարանի վերջնական որոշում՝ Դատարանը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան: Շատ կարևոր է ընդգծել, որ այն պարտականություն է, այլ ոչ հայեցողություն:
4) Վերաքննիչ բողոք ներկայացնելը պետք է ունենա հիմք, հիմնավորում և պահանջ: Հիմքի և հիմնավորումների բացակայությունը թեև ակնհայտ է, սակայն հետաքրքիր է պարզել ենթադրյալ պահանջը, օրինակ՝ «խնդրում եմ չպարզել սահմանադրականության հարցը»…: Կարծում եմ պահանջի վերաբերյալ ևս ամեն ինչ սպառիչ և հստակ է«:
Ավելի ուշ Արամ Վարդեւանյանը որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ Դատախազության մեկնաբանությունների, գրել է.
«Նախ՝ հստակ ներկայացրել եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը և հենց նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ՀԱՏՈՒԿ կարգավորումը ՍԴ դիմելու վերաբերյալ, համաձայն որի՝ կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո: Կարծում եմ պարզ է նշված նորմի բովանդակությունը /վերաքննության, վճռաբեկության բացակայություն/:
Երկրորդ՝ Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ վերապահված բացառիկ լիազորության իրացումը և դրա բողոքարկման չլինելու հանգամանքը հաստատվում է ի լրումն ներկայացված հիմնավորումների նաև այն հանգամանքով, որ ՍԴ ընդունելիության պահանջների մեջ որևէ կերպ չի հիշատակվում կասեցման որոշման բողոքարկելու կամ դրա ժամկետների սպառման հարցը:
Երրորդ՝ Մրցակցային դատավարության այբուբենի կանոնի սահմանափակման վերաբերյալ, մասնավորապես վերաքննության կարգի սահմանափակման վերաբերյալ ի թիվս այլի առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ ՍԴՈ-1446 որոշումը:
Չորրորդ՝ Եռաստիճան դատական համակարգի կողմից արդեն իսկ իրավական գնահատականի արժանացած խնդիրները հաճախ ճանաչվում են ՀՀ Սահմանադրության հակասող և անվավեր ի թիվս այլի առաջարկում եմ ուսումնասիրել հենց սույն գործին վերաբերող ՍԴՈ-1459 որոշումը: Ի դեպ ՀՀ դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության վերաբերյալ երբևէ խնդիր չէր արձանագրել»:
Որպես եզրափակում՝ Արամ Վարդեւանյանը գտել է, որ ՀՀ դատախազությունը իրավասու չէ գնահատելու Դատարանի սահմանադրական լիազորության իրացումը որպես` «արհեստականորեն ձգձգում». «Մրցակցային դատավարության այբուբենի կանոնով՝ ՀՀ դատախազությունը հրապարակավ որևէ իրավունք և/կամ լիազորություն չունի այն մարմնին որին ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել «Հարգելի դատարան», այն մարմնին որի ՎԱՐՈՒՅԹՈՒՄ Է գտնվում գործը, որակել՝ «կամայական վարքագիծ, ապօրինի դատական ակտ» կարծես թե խիստ խնդրահարույց է, տարակուսելի և իրավական հարթությունից առերևույթ դուրս»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 16:12 Միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել․ Աբրահամյան
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը