Թեմաներ
Երկուշաբթի 09 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/23/2019   19:12 WCIT 2019-ին կմասնակցեն ավելի քան 2500 պատվիրակներ՝ մոտ 70 երկրներից 09/23/2019   18:57 Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ. Ավինյան 09/23/2019   18:24 ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ 09/23/2019   18:18 14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/23/2019   17:53 Կանաչ, փոշենման զանգված ծխախոտատուփում 09/23/2019   17:40 Պետք չէ բանկային գաղտնիքը դարձնել «սրբազան կով». Դրա տակ չպետք է թաքնվեն հանցագործ գումարներ 09/23/2019   17:34 Վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էին 09/23/2019   17:12 Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն 09/23/2019   16:55 Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է 09/23/2019   16:39 ԿԲ-ն երբևէ թույլ չէր տա որևէ ոտնձգություն՝ բանկային գաղտնիքի նկատմամբ. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   16:30 Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել. «Ազգային օրակարգ» 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   15:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին 09/23/2019   15:51 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին 09/23/2019   15:36 Փոխգնդապետին ծեծելու գործով վկային զանգերով ահաբեկում են. պահեստազորի փոխգնդապետ 09/23/2019   15:32 Երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը. Լեւոն Քոչարյան 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/23/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցն այս պահին չի քննարկվում. ՔԿ 09/23/2019   15:06 Անգամ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը չի կանխել հայ-ամերիկյան առևտրի անկումը 09/23/2019   15:01 Երբ շուկայում դոլարի առատություն է, դա դեռ չի նշանակում, որ տնտեսության մեջ ակտիվությունը մեծ է 09/23/2019   14:57 Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   14:38 Ադրբեջանական կողմը զինծառայողի դիակը վերցնելու համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին. Ընթանում է երկխոսություն 09/23/2019   14:32 Տեղումներ չեն սպասվում 09/23/2019   14:22 ՃՏՊ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարին. կա տուժած 09/23/2019   14:20 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   14:18 Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին 09/23/2019   14:13 Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին 09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   13:54 19-ամյա զինվորը ծանր վիրավորվել է զենքի հետ կանոնները խախտելու հետեւանքով. նոր մանրամասներ 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/23/2019   13:40 Բացահայտվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. կասկածյալը ձերբակալվել է 09/23/2019   13:27 Միայն այն բանի պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել. Փաշինյան (տեսանյութ) 09/23/2019   13:21 Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը 09/23/2019   13:14 «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում 09/23/2019   13:11 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   12:17 Փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր առնչությունն ստուգվում է 09/23/2019   12:08 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին 09/23/2019   12:05 ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները 09/23/2019   12:02 ԱԺ-ն ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների կատարելու խնդրահարույց նախագիծը. ընդդիմադիրները հետևողական են լինելու 09/23/2019   11:46 Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն ՀԲՃ 09/23/2019   11:39 Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ 09/23/2019   11:22 Չպարզված հանգամանքներում վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան 09/23/2019   11:14 Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 09/23/2019   11:05 Լոս Անջելես քաղաքը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. ՀՀ վարչապետ
09/23/2019   14:03 Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է. այս պահին նա կոմայի մեջ է (տեսանյութ) 09/23/2019   12:34 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/23/2019   15:18 Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու... Գառնիկ Իսագուլյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/23/2019   14:48 Ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար. Շարմազանով 09/23/2019   15:59 Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան 09/23/2019   14:43 Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019   16:35 Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019   09:55 Դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի ժամանակ հակառակորդը մեկ զոհ է տվել և հետ շպրտվել 09/23/2019   16:19 Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան 09/23/2019   13:50 Աստված չանի Արա Մխիթարյանը մահանա. Բողոքի են դուրս եկել զինվորականները 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   22:13 Գիտնականները հայտնել են կյանքի տևողությունը երկարացնող հասարակ մթերքների անվանումները 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/23/2019   12:23 Բարի գալուստ պատժիչ Հայաստան 09/23/2019   18:18 14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019   23:31 Փոխգնդապետի ծեծի գործով մարզպետի օգնականը կալանավորվել է 09/23/2019   10:21 «Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը 05/22/2019   12:38  |  ԼՐԱՀՈՍ

 

Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը

«Այլընտրանքային նախագծեր խումբը»  սկսում է «Հարցեր, որոնք  գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։

Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Նախկինում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափը U.S. –Armenian Joint Taskforce (USATF) կազմակերպվում էր ամենամյա սկզբունքով, բայց պատվիրակության կազմը երբեք այդքան ներկայացուցչական չէր լինում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։

Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության։

Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership)  ղեկավարությունն էր։ Այս հանձնաժողովի նպատակն է հետխորհրդային երկրների խորհրդարանականների հետ աշխատանքը, և հիմնական գործընկերներն են Վրաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։

Ըստ այդմ՝ ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Եթե նախկինում այդ պրոցեսը գնում էր հայտնի մի քանի ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ապա այժմ միացել է ԱՄՆ պետական մեքենան՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ պետք է հաշվարկել ռիսկերը։

Հարց առաջին. ինչպե՞ս կազդի այս նոր իրողությունը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում։

Հարց երկրորդ. ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական դասավորվածության վրա։

Եթե վերցնում ենք որպես նախադեպ Վրաստանը և Ուկրաինան, ապա  Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը ներքին պրոցեսներին ունեցել է հստակ հետևանք՝ տարածքային կորուստներ։ Վրաստանի պարագայում՝ Աբխազիա և Հվ. Օսիա, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմն ու Դոնբասը։ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ խոսքը  վերաբերելու է ոչ միայն Արցախում լարվածությանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։

Նոր իրողություններ, նոր գաղափարներ

Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաշվարկել է  բոլոր ռիսկերը այն դեպքի համար, եթե ԱՄՆ դառնա ուղիղ մասնակիցը մեր երկրի զարգացման ներքին օրակարգի ձևավորմանը։ Եվ, որն ավելի վտանգավոր է, արդյո՞ք այդ օրակարգը ձևավորվում է ամերիկյան կողմի հետ համատեղ, թե՞ ամերիկացիները դա անելու են մեր փոխարեն։

Նոր ռիսկեր

1.   Ձևավորելով Հայաստանի զարգացման ներքին օրակարգը, արդյո՞ք ԱՄՆ պատրաստ է մասնակցել և սատարել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին։ Դատելով Լիդիանի պատմությունից՝  դեռ երկար ժամանակ անիմաստ է ակնկալել ամերիկյան կամ եվրոպական լուրջ ներդրումներ Հայաստանում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս պրոցեսը։

2.  Ձևավորելով ներքին օրակարգ՝ ամերիկացիները, ըստ էության, քանդում են կայուն տնտեսական զարգացման ինստիտուցիոնալ առկա մեխանիզմները։ Ուշագրավ էր Գլխավոր դատախազի հանդիպման դրվագը և հետագա հայտարարությունները բանկային գաղտնիքի վերաբերյալ։ Կան նախադեպեր՝ Լատվիա, Կիպրոս. ըստ էության՝ այս երկրների բանկային համակարգերի փլուզումը տեղի է ունեցել նույն սխեմայով։

3. Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես  հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը  Հայաստանում։

4. Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության ղեկավարները, որ, մի պահից սկսած, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններից մի փոքր անգամ շեղվելու դեպքում, հենց իրենք են հայտնվելու սանկցիաների տակ։ Օրինակներ՝ որքան ուզեք, վերջինը՝ Ուկրաինայի ՍԴ նախագահը։ Այս տարվա փետրվարին ՍԴ-ն ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական էր համարել։ Դրանից հետո նա պաշտոնանկ արվեց։ Սա խոսում է ամերիկյան կողմի ուղիղ միջամտության հնարավորությունների մասին ո՛չ միայն գործադիր իշխանության, այլև դատական իշխանությանը։

5.  Գիտակցվո՞ւմ է արդյոք Հայաստանում, որ երկրի ներքին օրակարգին ամերիկյան կողմի ուղիղ միջամտությունը  անընդունելի կլինի ռուսաստանյան բիզնեսի պոտենցիալ գործընկերների և ներդրողների համար։ Այնպես, ինչպես և Չինաստանի և Իրանի։  

6.  Կստացվի մի անհեթեթ վիճակ. ամերիկյան կողմը սահմանում է խաղի կանոնները, այդ թվում՝ մուտք ունենալով բանկային և կոմերցիոն գաղտնիքներին, իսկ Հայաստանի կառավարությունը  ակնկալելու է ռուսաստանյան ներդրումներ, դիմելու է, որ  ռուսական և ռուսահայ ներդրողները գան Հայաստան։ Սա նոնսենս է։

7.  Որպես մասնավոր օրինակ. թերևս կարիք կա խորհելու, թե ո՞ւմ էր պետք այս փուլում, այս ծավալներով տեղեկատվական արտահոսք կազմակերպել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ հարվածելով ոչ միայն նրա գործարար հեղինակությանը, այլև ռիսկեր ստեղծելով Հայաստանում նրա  բիզնես գործունեության համար։ Շատ դժվար  է այստեղ գտնել Հայաստանի շահը։

8.  Իրատեսական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման լոզունգներով օրակարգի ձևավորմամբ ՀՀ իշխանություններին հաջողվի կապիտալի վերադարձ ապահովել. ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները երբևէ որևէ գումար չեն վերադարձնելու Հայաստան։ Դրանք վաղուց արդեն դարձել են  նրանց տնտեսության մասը և աշխատում են ի բարօրություն իրենց պետությունների։ Կա մեծ ռիսկ, որ գործող իշխանությունները, փորձելով ականջահաճո լոզունգներով «կաշառել» ներքին լսարանին, իրական դաշտում ընդամենը կվտանգեն իրական առաջընթացի, տնտեսության աշխատեցման իրական  մեխանիզմները։

Ամփոփում

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այսօր բուռն քննարկման և բանավեճերի թեմա է հետևյալ հարցը. արդյո՞ք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից։

Գործող իշխանությունը կամ չի գիտակցում, կամ գիտակցաբար է խթանում իրադարձությունների զարգացումը վերոնշյալ սցենարով։ Պետք  է փնտրել տրամաբանությունը, պետք է փորձել հասկանալ այդ տրամաբանությունը։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ  դրա նախորդ օրը վարչապետը հանդիպում էր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» / ICTJ/ և Բաց Հասարակության Հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետների հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը և այդ գործընթացը արագացնելը։ Ամերիկյան փորձագետներն արդեն աշխատում են հայաստանյան պաշտոնյաների և հկ-ների հետ՝ այդ համակարգի ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնք հուշում են, որ թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

  Շարունակելի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/23/2019   19:23 Հայաստանում չկա մեկը, ով կարող է սպայի գլուխը քարով կոտրել.ծեծված փոխգնդապետի զինակիցները վրդովված են

Տեսադարան

09/21/2019   13:31 Գյումրին տոնում է Անկախության 28- րդ ամյակը

Մամուլ

Արխիվ

[]