Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2019   19:30 ՀՀ ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում 06/17/2019   19:19 Վերելակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում 06/17/2019   18:59 «Հնարավոր է` այդ հիվանդությունները նախկինում եղած լինեն, բայց արձանագրված չլինեն». պաշտպանը` Մանվել Գրիգորյանի նոր հիվանդությունների մասին 06/17/2019   18:53 Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում 06/17/2019   18:41 Զինծառայող Հ.Գալստյանի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը 06/17/2019   18:25 ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները 06/17/2019   18:23 Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին 06/17/2019   18:19 Բացահայտվել է քաղաքացու կողմից ուրիշի անվամբ վարկ ստանալու և խաբեությամբ գումարը հափշտակելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա կնոջը 06/17/2019   18:14 Թայլանդում հայտարարվել է դենգե տենդի համաճարակ 06/17/2019   18:13 Փաստաբանը փորձում է դատարանին շանտաժ անել. դատախազ (տեսանյութ) 06/17/2019   18:08 ԵՊԲՀ գործը ուղարկվեց ԱԱԾ 06/17/2019   17:54 Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կիբեռհանցագործությունների գծով փորձագետ Մարջան Ստոիլկովսկուն 06/17/2019   17:51 Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին 06/17/2019   17:46 Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել ու վատանում է. պնդում է փաստաբանը (տեսանյութ) 06/17/2019   17:45 Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Վ. Մ.-ի և Ա. Դ.-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 06/17/2019   17:22 Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ 06/17/2019   17:12 Քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը 06/17/2019   17:09 Երեւանի քաղաքապետարանն ավելացնում է հաստիքները 06/17/2019   17:03 Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. փրկարարները դեպքի վայրում են 06/17/2019   17:00 ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ 06/17/2019   17:00 Նախագահի նստավայրի առաջ ակցիա է տեղի ունենում. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախատեսված վերահսկող գործառույթները» (տեսանյութ) 06/17/2019   16:57 Արարատ Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին 06/17/2019   16:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին 06/17/2019   16:53 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ 06/17/2019   16:50 Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ 06/17/2019   16:46 «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները պատի մեջ նախապես փորված թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս 06/17/2019   16:44 Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ 06/17/2019   16:17 Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան.168.am 06/17/2019   16:12 ԲԴԽ-ն մնաց 4 հոգով. 5 անդամի լիազորություններ դադարեցված են 06/17/2019   16:01 Նախագահը հանդիպել է անվանի հայազգի անվանի գիտնական և գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ 06/17/2019   15:57 «Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը մշակում է իրավիճակին արձագանքելու պլաններ». Արմեն Աշոտյան 06/17/2019   15:44 Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը 06/17/2019   15:41 Այրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքը 06/17/2019   15:39 Մարվեց «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ 06/17/2019   15:33 Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար 06/17/2019   15:25 Նրա տաղանդի դրսևորմամբ իրավիճակ փոխվեց Հայաստանում. Սերժ Սարգսյան 06/17/2019   15:15 Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը 06/17/2019   15:02 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 06/17/2019   14:15 Կանայք կարող են ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու և ամրացնելու գործում. արգենտինացի գործարար կանանց պատվիրակությունը՝ նախագահականում 06/17/2019   14:10 Լուսահովիտի գյուղապետի ոտքն անդամահատել են 06/17/2019   14:10 Վիրավորական է, երբ ասում եք ընտրությունների արդյունքները կանխորոշված էր իքս մարդու կողմից. Միրզոյանը՝ լրագրողներին 06/17/2019   14:06 Տպավորություն է, որ բնակչությունը այլևս կրկնակի չի վճարում գազի դիմաց. Ինչո՞ւ բոլորը մոռացան այդ մասին 06/17/2019   13:51 Միրզոյանը բացառում է, որ կարող է Ծառուկյանի դեմ գրոհ լինել 06/17/2019   13:50 Անձամբ ես չեմ կասկածում, որ ճնշումներ կան. Հայկ Ալումյան 06/17/2019   13:49 Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող 06/17/2019   13:41 «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ 06/17/2019   13:30 Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին 06/17/2019   13:23 «Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին». Արփինե Հովհաննիսյան 06/17/2019   13:17 ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ 06/17/2019   13:15 Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
06/16/2019   21:16 Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 06/16/2019   15:09 Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) հետ (տեսանյութ) 06/17/2019   15:33 Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար 06/16/2019   22:40 ՔՊ վարչության նախագահ ընտրվեց միակ թեկնածուն 06/16/2019   22:05 Հայտնի են ՔՊ նոր վարչության անդամների անունները 06/15/2019   20:24 «Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին 06/17/2019   13:15 Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն 06/17/2019   15:15 Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը 06/16/2019   14:43 Ձեր առաքելությունը խոսելն է` շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին 06/17/2019   15:41 Այրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքը 06/15/2019   20:01 Իշխանությունների խուճապային հրահանգավորումների հետևանքով Ոստիկանության աշխատանքը զավեշտի է վերածվում. Ադեկվադ 06/17/2019   12:10 ՎԵՏՕ շարժումը գրություն է ուղարկել ԱԱԾ տնօրենին (տեսանյութ) 06/17/2019   16:12 ԲԴԽ-ն մնաց 4 հոգով. 5 անդամի լիազորություններ դադարեցված են 06/16/2019   13:39 Միգուցե անփորձությունից ելնելով մամուլի հետ շփվելով ինչ-որ ինֆորմացիա դուրս է եկել, բայց դա սկանդալի վերածելու առիթ դեռ չկա. Սիմոնյան (տեսանյութ) 06/15/2019   20:18 Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ. Ռ.Մելիքյան 06/17/2019   13:17 ՃՏՊ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում.տուժել են ՀՀ քաղաքացիներ 06/16/2019   14:33 51 թեկնածու` 21 տեղի համար. ՔՊ-ում ընտրություններ են 06/17/2019   13:41 «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ 06/17/2019   10:32 Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություններ առայժմ ի հայտ չեն եկել. Անատոլի Գնունի 06/16/2019   17:31 Ինչպես փրկել «խեղդված» սմարթֆոնը (տեսանյութ)

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. ՀՀ դատավորների միության հայտարարությունը 05/22/2019   17:11

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որիկապակցությամբՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքը, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի:

Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքըժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անկախությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանըկարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադարձել էդատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին: Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները(տե՛ս SKAŁKAv. POLANDգործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն, դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGERAND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը):

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով հեռարձակվող հեռուստահաղորդումներում, տեսանյութերում, տպագիր և էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերում հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում ենդատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.

1.        Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ:Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը, կետ 45-րդ):

2.        Անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKAv. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):

Արձանագրելով վերոգրյալը՝ Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից:Դատավորների միությունը հորդորում է նաև զերծ մնալդատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից, իսկհավաքներանցկացնելուիրավունքն իրացնել՝պահպանելովՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:

Դատավորների միությունն ընդունում է, որ արդի իրավական զարգացումներին համահունչ՝ դատական իշխանությունը ևս բարեփոխումների կարիք ունի, որոնք պետք է միտված լինեն մեր երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանըև իրավակարգի ամրապնդմանը:ՈւստիԴատավորների միությունը պատրաստակամ է այդ հարցում շահագրգիռ անձանց կողմից համապատասխան կամք դրսևորելու դեպքում առողջ ու կառուցողական քննարկումներ ծավալել դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ՝ խնդրի լուծումը տեսնելով բացառապես իրավական դաշտում` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված դրույթների պահպանմամբ:

 

ՀՀ դատավորների միության խորհուրդ

22.05.2019թ

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

06/17/2019   12:35 Որո՞նք են կանանց իրավունքների խախտմանը նպաստող պայմաններն աշխատավայրում . ՄԻՊ

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]