Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ

Ինչպես օգտագործել թայմ-աութը 05/21/2019   13:03  |  Վերլուծություններ

Եռօրյա լարվածությունից հետո  կրքերը, կարծես թե  հանդարտվեցին։   Բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար։ Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի և ավելի վտանգավոր։ Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։

1. Մենք գործ ունեինք ակհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով,  և դատարանի որոշումը՝ հայտնի գործով, իր մեջ անկայունության որևէ ռեսուրս չուներ։ Մի պահից սկսվեց ուղղորդվող լարվածություն երկու խողովակով՝ բովանդակային՝ սոցցանցերով  և փողոցային՝ մանր ագրեսիվ խմբերով։

2. Պետական համակարգերի աշխատունակության խնդիրը։ Դատարանները արգելափակելու կոչին հետևեց նորանշանակ մարզպետների, քաղաքապետների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների զարմանալի խանդավառությունը։  Սա մտահոգում է մի պարզ պատճառով. ստացվում է՝ նորակազմ պետական համակարգը չի ուզում և չի կարողանում աշխատել։ Նրան հոգեհարազատ է պիկետը, լայվը, ՖԲ գրառումը, ինչ-որ բանի պաշարումը,  բայց ոչ՝ ծանր, կիրառական նշանակության աշխատանքը՝ այն, ինչն իրականում ենթադրում է իր պաշտոնը։ Հետևաբար՝ մենք իրական կյանքում առաջիկայում առերեսվելու  ենք աշխատանքի ոչ ունակ համակարգի հետ՝ իր հետևանքներով։  Խնդիրները, հետևաբար, միայն խորանալու են։  

3. «Ժողովուրդ» և « մենք ենք տերը երկրի» ձևակերպումները ստանում են նոր քանակական և բովանդակային պարամետրեր։ Դա նորանշանակ պետական համակարգն է, «Իմ քայլը և մերձիմքայլական շրջանակները» և ռադիկալ փողոցային խմբերը, որոնք բոլորը միասին ընդամենը մի քանի հազար հոգի են, բայց  փորձում են և, թերևս, դեռ կարողանում են մթնոլորտ ստեղծել։ Հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խոր շոկ էին ապրում այս երեք օրը, և որոնց պատկերացումները երկրի և աշխատանքի մասին լրիվ այլ են, տանն են։ Դեռ տանն են։ Բայց պատանդ են ակտիվ մի քանի հազարին։ Ակնհայտ է, որ ագրեսիայի իշխումը չի կարող անվերջ շարունակվել, և հարյուր հազարավոր պասիվների տրամադրությունները մի պահի ստանալու են կառուցվածքային տեսք՝ ձևավորելով նոր օրակարգ։

4. Առանձին քննարկման նյութ են բուն կարգախոսները։ Եթե դատական համակարգը համարվում է նախորդի մնացորդ և կատարել է նախորդ համակարգերի պատվերները (ինչը գուցե և այդպես է), ապա արդյո՞ք դատախազությունն ու քննչական մարմինները նույնը չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք սևեռվում միայն դատարանների վրա։ Ինչ է, այս դատախազությունը և քննչական  մարմինները չե՞ն կատարել նախորդների ցուցումները։ Նույն դատախազը մի տարի առաջ չէ՞ր գալիս ԱԺ՝ կալանավորելու Փաշինյանին և այլոց։ Ստացվում է, որ եթե դատախազությունն ու քննչական մարմիններն այսօր կատարում են վարչապետի  ցանկությունը, ուրեմն նրանք արդեն «Նոր Հայաստան են», իսկ դատարանը,  եթե չի կատարում վարչապետի ցանկությունը, «Հին Հայաստան»։ Իհարկե, այս ամենը մատուցվում  է ժողովրդի անունից։ Ուրեմն՝ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրված նպատակը՝ բոլորովին այլ։

5. Արցախի մասով։ Այստեղ երկար բարակ քննարկելու հարց չկա. եթե վարչապետը ճիշտ է, և կան մարդիկ, ուժեր, որոնք պատրաստվում  էին դավադիր պատերազմական գործողություններ սկսել և նույնիսկ տարածքներ զիջել, ապա նրանք արդեն իսկ պետք է լինեին կալանավորված։ ԱԱԾ-ն նույն պահին պետք է աներ իր գործը։ Խոսքը պետական դավաճանության մասին է։ Իսկ եթե վարչապետը ճիշտ չէ ու պարզապես դարձյալ ինչ-որ բան ասեց իր օնլայն լսարանի համար, ապա ԱԱԾ-ն դարձյալ անելիք ունի։ Կանոնավոր բանակի, միասնական կառավարվող, գերժամանակակից զինված բանակի պարագայում այդ ի՞նչ սեպարատ պատերազմի և տարածքների կորստի մասին վարկած է։  Այս ելույթով մենք աննորմալ թանկ նվեր ենք մատուցել Ադրբեջանին։ Ուղղակի նայեք ադրբեջանական մամուլը և կհասկանաք, թե որքան կոպիտ սխալ է թույլ տրվել։ Մենք սրա համար կարող ենք շատ թանկ գին վճարել։

6. Չգնահատված նախադեպը ունենում է իր հետևանքները. Իրանում հնչեցրած ձևակերպումը՝ Հայաստանում գործող քաղաքական գործիչների՝ օտարերկրյա գործակալներ լինելու մասին, չստացավ պատշաճ շարունակություն, չպահանջեցինք շարունակություն, միասնաբար որոշեցինք մոռացության տալ, դատախազը գործ չհարուցեց, այնինչ դա բավականին լուրջ մեղադրանք պարունակող ձևակերպում էր։ Սա նախադեպ ստեղծեց հետագա այլ՝ լրջագույն մեղադրական ձևակերպումների համար. դարձյալ  չենք ճշտում ո՛չ դրա հիմքը, ո՛չ փաստը, ո՛չ մոտիվացիան։

7. Դեռևս խնդիր է մնում իշխանության ներսից առարկության ձայնի, սթափ ձայնի պահը։ Սա շատ կարևոր է՝ ծայրահեղ անկանխատեսելիություն թույլ չտալու և հանրային լայն կոնսոլիդացիան հետագայում սթափության և ադեկվատիզմի շուրջ ձևավորելու համար։ Սա մի օր, անկասկած, լինելու է։ Եվ այդ մարդը կամ այդ մարդիկ կարևոր են ղեր են խաղալու հեռանկարում։ Բայց այս պահին խնդիրը առկա է։

8. Դատարանները շրջափակելով և դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը ։

9. Անցումային արդարադատության թեման գեներացնելուց և գուցեև  ներդնելուց հետո,  շատ երկար ժամանակ մոռանալ է պետք ներդրումների մասին։ Հատկապես՝ ռուսական և չինական։

10. Այս պահին բաց է մնում մոտիվացիայի հարցը։ Մենք նույնպես  այս պահին չունենք դրա պատասխանը։ Ինչո՞ւ այս ամենը արվեց, ո՞րն է դրա պատճառը։ Արդյո՞ք այս ամենը ծրագրավորվել էր Երևանում, և ո՞րն է դեռևս չհրապարակված շարունակությունը։ Շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը։ Սրա շուրջ  է պետք ծավալել քննարկումը։ Ինչո՞ւ  է սա կարևոր. մենք մտնում են դժվար հաշվարկելի փուլ։ Գործնականում անհնար է հաշվարկել ոչ միայն առաջիկա զարգացումները, այլև  կարճաժամկետ ապագան։ Ցավոք, այն հիմնված է լինելու շոկերի վրա, որոնք մեզ սպասում են։ Գործող իշխանությունն ունի ընդամենը ևս 1-2 նման պոռթկման ռեսուրս, և նրանք սա շատ լավ հասկանում են։ Իսկ հետո՞։

11. Ես այս բոլոր 1-10 կետերի շուրջ ուշադրություն եմ հրավիրում՝ ունենալով մեկ համոզմունք. Հայաստանում բոլոր գիտակից մարդկանց խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, սիմպատիաներից, անկախ իշխանության մեջ լինել չլինելուց, խուսափել հետագա վատագույն սցենարներից, մթնոլորտը տանել հանդարտեցման, խուսափել անդառնալի սխալներից։ Դրա համար պետք է երկու պարզ բան՝ ինքնուրույն մտածել և չլռել։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]