Թեմաներ
Ուրբաթ 07 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/09/2020   23:46 Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը 07/09/2020   23:30 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   22:49 Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի քաղաքացիներ․ Հայկական բնապահպանական ճակատ 07/09/2020   22:39 Օպերայի շենքում կայծեր են նկատվել. Ժամանել են հրշեջ մեքենաներ 07/09/2020   22:23 Եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու է լուրջ հակազդեցություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանի նախագծերի փաթեթի վերաբերյալ 07/09/2020   22:12 Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը 07/09/2020   21:59 Չինաստանը նշել Է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման երեք քայլերը 07/09/2020   21:40 Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար 07/09/2020   21:23 Չեմ կարծում, որ դատարանին կկարողանաք ապացուցել, որ անմեղսունակ եք. ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ ուսանողներին՝ ուսման վարձի վճարները պարտադրելու մասին 07/09/2020   21:11 Երևանի Անտառային փողոցում հուլիսի 11-ից կկատարվի երթևեկության փոփոխություն 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   20:28 Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար. Լոռու մարզպետ 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   20:06 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացվում են ԽԾԲ սկզբունքով 07/09/2020   19:55 Բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է. Արման Սաղաթելյանը՝ ՍԴ վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքի մասին 07/09/2020   19:49 «Երբ թատրոններ փակելու որոշումները կլինեն, ես կկանգնեմ ու կհայտարարեմ այդ մասին, կամ դիմում կգրեմ, դուրս կգամ». Արա Խզմալյան 07/09/2020   19:30 Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ 07/09/2020   19:29 ԲԴԽ-ն կատարեց իր սահմանադրական առաքելությունը. Վարդևանյան 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   19:06 Հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով. Արման Խաչատրյան 07/09/2020   19:02 Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ 07/09/2020   18:46 Եթե քրեական գործն ունի այնպիսի ճեղքվածք, որ անիմաստ է դարձնում հետագա քննությունը, այս փուլում պետք է դադարեցվի. Վարդևանյան 07/09/2020   18:35 Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 07/09/2020   18:24 Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում. ՀՔԾ 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/09/2020   18:05 Թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին 07/09/2020   17:59 Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից. Վերաքննիչ դատարանը բավարարել է Մանուկյանին կալանավորելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը 07/09/2020   17:52 «Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը»․ Ռոբերտ Հայրապետյան 07/09/2020   17:50 Թող հրապարակեն, բոլորս էլ տեսնենք՝ ՄԻԵԴ-ի հարցերին ինչ պատասխաններ էին տվել. Վարդևանյան 07/09/2020   17:38 Դատարանը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը 07/09/2020   17:35 Յուքոմ-ի վերականգնման աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին 07/09/2020   17:31 Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ 07/09/2020   17:24 Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների 07/09/2020   17:21 «Իմ անձի դեմ կենտրանացած այս արշավը խոսում են այն մասին, որ ես երևի ամենահանրահայտ հայն եմ». Նաիրա Զոհրաբյան 07/09/2020   17:15 Միջանկյալ միջոցի կիրառումը մերժելու մեջ արտառոց ոչինչ չկա.դա որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա. Գալստյան 07/09/2020   17:04 «Անհամբեր սպասում ենք Աշոտին». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել (ֆոտո) 07/09/2020   16:56 Մենք՝ դատավորներս, փորձում ենք այդ հանրային ճնշումներից կամ աջակցությունից զերծ մնալ. Պապոյան 07/09/2020   16:53 Ամենավատ վիճակում գտնվում են մեղադրողները. Լուսինե Սահակյան 07/09/2020   16:44 «Ես համարում եմ, որ Արման Բաբաջանյանը իշխանության 89-րդ պատգամավորն է». Անի Սամսոնյան 07/09/2020   16:15 «Ես ուզում եմ ապրել այս Հայաստանում». Ալեն Սիմոնյան 07/09/2020   16:12 «Հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա». Ալեն Սիմոնյան 07/09/2020   16:11 Բարեվարքության ինստիտուտը գործողության մեջ՝ Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցությամբ 07/09/2020   16:06 Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. Փաշինյան 07/09/2020   15:56 Հայտնաբերվել է ընդհանուր 375 գրամ մարիխուանա 07/09/2020   15:52 Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 07/09/2020   15:32 «Մեղադրող կողմն այսօր նորարական մոտեցում էր որդեգրել». Արա Բաբլոյանի պաշտպան 07/09/2020   15:28 Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ 07/09/2020   15:20 «Համավարակը սեպտեմբերին դեռ հաղթահարած չենք լինելու». Անի Սամսոնյան
07/08/2020   12:12 Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ ընկավ, հետո 50 տոկոսով բարձրացավ. Մեծ տատանում էր. Գևորգ Պապոյան 07/08/2020   20:12 Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020   20:34 «Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   18:41 Կոտայքում հայրը տարիներ շարունակ բռնաբարել է հարազատ դստերը. Աղջիկը հղիացել է 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/08/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 535-ով 07/08/2020   15:39 Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար 07/08/2020   12:23 Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/08/2020   18:58 Դատարանը Տիգրան Եգորյանի վարքագիծը դիտարկել է որպես պաշտպանական իրավունքի չարաշահում 07/08/2020   23:41 Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր 07/08/2020   20:46 «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կբավարարի «Կյանքի խոսք» աղանդի պահանջը ». Հրանտ Մելիք – Շահնազարյան 07/08/2020   23:00 ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը. Արփի Դավոյան 07/08/2020   23:15 Անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով կաթվածահար է եղել Viva-MTS-ի կապը 07/08/2020   09:52 Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց . «Ժողովուրդ» 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ

Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար, երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. Նիկոլ Փաշինյան 05/21/2019   19:29  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.):

Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական, փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ ու որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև զեկույցներով  հանդես են եկել տնտեսագետ, փորձագետ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ Տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., փորձագետ Ատոմ Մարգարյանը, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ. Հայկ Մարկոսյանը, ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ պաշտպանության նախարարության ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան, տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը, Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը,   ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Սվետլանա Դալլաքյանը, ԵՊՀ դասախոս, որակավորված աուդիտոր, տ.գ.դ., դոցենտ Տիգրան Հարությունյանը և  ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Մերի Մանուչարյանը:

Նրանք կառավարությանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք բխում են 2019թ. փետրվարի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ելակետային դրույթներից:

Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է և ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական և փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք և, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձևավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են և ձեզնից նաև հավաքագրած տեղեկատվությունը բերում են և դարձնում կառավարության օրակարգ:

Շատ խոսվեց և խոսվել է փոքր հողակտորների խնդրի մասին: Այժմ կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոքր և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել: Եվ այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծենք, զուտ իրավական է, որպեսզի քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան և նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանվեն:

Այստեղ շատ կարևոր նշանակություն տրվեց հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանը: Երևի տեղյակ եք, որ մենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը սույն թվականի հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ: Իհարկե, դա մասնագիտական շատ նուրբ ոլորտ է, բայց փորձագետները հավաստիացնում են, որ այս օրենսդրական փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել, հակառակ դեպքում, այդ հանքերը չեն կարող շահագործվել:

Հանքարդյունաբերության հաջորդ շատ կարևոր խնդիրը ոլորտի կառուցվածքն էր, երբ նշվեց, որ մեր հանքարդյունաբերության արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Եվ սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունը, ըստ էության, այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքներով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ, իհարկե, կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, մի քանի ներդրումային առաջարկներ կան և մենք հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկն իրականություն կդառնա և մենք դրա համար կանենք ամեն ինչ: Այստեղ, իհարկե, շատ բան որոշում է ընթացիկ կոնյուկտուրան և երկարաժամկետ կանխատեսումները՝ կապված մետաղների գների հետ, բայց այս առումով, կարծես թե, կան որոշակի լավատեսական ազդակներ:

Կառավարությունում շատ կարևոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը: Եվ այո, երկու օր առաջ առաջին լուրը հայտնվեց, որ Ucom ընկերությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել: Այստեղ ելույթներից մեկում նշվեց, որ պետք է քննարկել կենսաթոշակային ֆոնդերը ցածր ռիսկային  տեխնոլոգիական ոլորտներում ներդնելու հարցը: Ես տեղյակ եմ, որ հենց այս կապակցությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում: Իհարկե, սա առաջին ծիծեռնակն է, մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք որևէ պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման և թափանցիկության հարցերով ու փորձենք նաև արժեթղթերը բորսա հանել, ինչը կքաջալերի այլ ընկերություններին: Սա կարևոր է և՛ ընկերությունների համար, և՛ քաղաքացիների, որովհետև ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ներգրավելու այլընտրանքային  աղբյուր են ստանում, բացի բանկերից նաև քաղաքացիներն են ներդրումներ անելու: Այսօր երբ բավարարվածությամբ գոնե  ցույց ենք տալիս, որ օրինակ ավանդների մակարդակը բանկերում աճում է, շատ արագ հակադարձ քննադատություն է հնչում, թե քաղաքացիները ներդնելու ուրիշ տեղ չունեն, ուստի պարզ է, որ պետք է բանկերում ներդնեն: Իսկապես, սա մեծ խնդիր է: Ամբողջ աշխարհում ներդրումների լավագույն ձևերից մեկը համարվում է հենց ընկերությունների IP–ով կոչված համակարգի գործունեությունը: Իհարկե, այստեղ նաև վենչուրային ֆոնդի մասին հիշատակում եղավ: Դա նույնպես մեր ընթացիկ քննարկումների փուլում է:

Ես ուզում եմ առանձին անդրադառնալ ռազմարդյունաբերության թեմային: Շատ ճիշտ նշվեց, որ ընդհանրապես ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար, ընդ որում, նաև ձեր նշած մեխանիկայի և այլ ոլորտներում: Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այսպիսին. մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է:

Բայց նաև ինչպես ընդհանուր տնտեսության համար, մեր նպատակակետը պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է: Ընդհանուր առմամբ, լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Ինչո՞ւ է սա մեզ համար լավ լուր, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային և այլ բազմաթիվ  սահմանափակումներ:

Համացանցում վերջին 20 տարվա ընթացքում  աշխարհի տնտեսության առաջատար 20 ընկերությունների մասին հոլովակ է պտտվում և դրան հետևելով տեսնում ենք, որ եթե, օրինակ, 25 տարի առաջ աշխարհի ամենաառաջատար, թանկարժեք 20 ընկերություններն այն ընկերություններն էին, որոնք տիրապետում էին նավթի, գազի կամ որևէ նյութական միջոցի, ապա այժմ դա փոխվել է և փոխվել է այնպես, որ հիմա աշխարհի առաջատար ամենահարուստ 20 ընկերությունները նրանք են, որոնք հիմնված են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա: Սա, կարծում եմ, նոր տնտեսակարգի կարևոր առանձնահատկությունն է, որը մեզ համար լավ լուր է, որովհետև հիմա ամենաթանկ ընկերությունների շարքում առնվազն կեսը նրանք են, որոնք հիմնվում են մի մատերիայի վրա, որը նախկինում ուղղակի գոյություն չի ունեցել և դա ընդամենը մարդկային մտքի արտադրություն է:

Հետևաբար, սա նշանակում է, որ կարելի է ստեղծել նոր և կանխատեսելի երևույթներ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը: Այս առումով, կարծում եմ, որ սրա համար հիմք է դարձել այն, երբ արդյունավետությունը դարձել է մտածողության կարևոր հենասյուն, որ այն, ինչ անում ենք, ծախսում ենք, օգտագործում, սպառում՝ պետք է անենք արդյունավետ:

Կարծում եմ՝ արդյունավետությունը և տեխնոլոգիական մտածողությունը մենք պետք է փորձենք մեզ համար դարձնել մենթալիտետ, մտածողության կետ: Այստեղ, իհարկե, համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ առանցքային նշանակություն ունի մեր կրթական համակարգը: Այստեղ էլ մենք այսօր դնում ենք արդյունավետության խնդիր, որովհետև եթե մենք օրը 5-6-7 ժամ երեխային զբաղեցնում ենք՝ պետք է շատ հստակ հաշվարկենք, թե այդ երեխային ինչ ենք տալիս, ինչի համար ենք տալիս և ինչ ենք ստանալու դրա արդյունքում: Սա շատ կարևոր բան է, որովհետև եթե ուսումնասիրենք մեր ծրագրերը` կարող է պարզվել, որ մենք տալիս ենք շատ կամ քիչ ինչ-որ բան, որ երեխային պետք չէ և ոչ միայն երեխային պետք չէ, այլ մեզ բոլորիս պետք չէ, որ մենք  երեխային այդ գիտելիքը կամ առարկան փորձենք մատուցել:

Հետևաբար, արդյունավետությունը և տաղանդի, աշխատանքի խթանումը, սեփական ուժերի հավատալու գործում մեր քաղաքացիներին աջակցելը բոլոր դեպքերում դառնում է մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթությունը:

Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն այնպիսի երևույթներ` սկսած քաղաքական, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, որ միևնույն է ոչինչ չի փոխվի և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետությունում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, որ մենք հնարավորություն չունենք, որ մենք ավելի լավ է հարմարվենք, որ մենք ավելի լավ է ամբիցիաներ չունենանք: Սա առաջին խնդիրն է, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Սա այն ֆենոմենն է, որն իր հետևից բերում է աղքատության, հուսահատության, իր հետևից բերում է այն, որ մեր երկրում ընդհանրապես այդ փախեփախի մթնոլորտն է ձևավորվում, որ լավ, մեկ է՝ այստեղ հեռանկար չկա, բայց մի բան եկեք փախցնենք, գնանք մի տեղ յոլա գնանք:

Այս մտածողությունը փոխելը մեր մեծագույն խնդիրն է և դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև քաղաքական մակարդակում մենք սա կարողացել ենք անել, մեզ մնում է այդ գործընթացը շարունակել: Որպես փաստ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական վարքի փոփոխությունը, քաղաքական գործելակերպի փոփոխությունը բերեց քաղաքական փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությունը պետք է բերի տնտեսական փոփոխությունների:

Այսօր աշխարհի առաջատար բոլոր ընկերությունները փնտրում են տաղանդներ, տաղանդներով համակված միջավայր: Երեկ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ էի հանդիպում և ասացի, որ մեր ամենառազմավարական տեսլականը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտ տաղանդների համար, դարձնել երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու, իրացնելու, անսահմանափակ հնարավորություններ կան: Ես հավատում եմ, գիտեմ, համոզված եմ և տեսնում եմ, որ մենք հասնելու ենք այդ նպատակին, մեզ պետք է հետևողականություն, աշխատասիրություն, համբերություն և, իհարկե, ինտելեկտուալ աշխատանք, որը մենք իրար հետ անպայման կանենք»:     

Գիտաժողովի նպատակն է՝ մշակել հիմնավոր երաշխավորություններ երկրի տնտեսության ժամանակակից տեխնոլոգիական հիմքով արագ առաջընթացի, դրա կառուցվածքի արդիականացման, թողարկվող արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացման, դրա հիման վրա հումքի փոխարեն մշակող արդյունաբերության գիտատար արտադրանքի արտահանման, երկրի վճարային հաշվեկշռի բարելավման համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:28 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը
09:36 21/05/2019  |  ՄամուլՓաշինյանին շատերն են զգուշացրել, բայց նա «զադնի» չի դրել. «Հրապարակ»
09:23 21/05/2019  |  ՄամուլՓաշինյանն իր հայտարարության տեքստը էապես փոխել է. ինչ են զեկուցել ուժայինները. «Փաստ»
19:18 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին
13:20 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
13:14 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՈ՞րն է դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նպատակը. պարզաբանում է Փաշինյանը
13:00 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ
12:49 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու ապրիլյան պատերազմի հանգամանքները. վարչապետ
11:27 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
09:12 20/05/2019  |  Մեկնաբանություն«Ժողովուրդ ջան դուխով: Անձրևանոցները չմոռանաք». Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

07/09/2020   11:14 Իշխանության ներսում լուրջ «ռազբորկաներ» են ընթացել հանգստյան օրերին. «Փաստ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]