Թեմաներ
Հինգշաբթի 06 / 27 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/27/2019   13:56 ԲԴԽ-ն Արմեն Բեկթաշյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն չի ստացել 06/27/2019   13:51 Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով 06/27/2019   13:43 Ինչպե՞ս է ծախսվելու առողջապահության նախարարությանը հատկացված 12 մլրդ դրամը. ներկայացնում է նախարարը (տեսանյութ) 06/27/2019   13:40 Գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ 06/27/2019   13:27 Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նախագահին 06/27/2019   13:19 Լիլիթ Արզումանյանը նշանակվեց ԵԹԿՊ-ի ռեկտոր 06/27/2019   13:15 Արտերկրում բնակվող քաղաքացիների իրավունքների սահմանափակման նախաձեռնությանը ընթացք է տրվել. Ն. Նորիկյան 06/27/2019   13:12 4 հնդիկ փորձել է Հայաստանի սահմանն ապօրինի հատելով անցնել Թուրքիա 06/27/2019   13:04 Պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ ձեռք բերելու վերաբերյալ. Խոսնակ 06/27/2019   12:50 Տեղի հիշողություն 06/27/2019   12:48 ԵՊԲՀ գիտխորհդի նիստում ընտրվեցին ամբիոնի վարիչներ և պրոֆեսորներ 06/27/2019   12:43 Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը 06/27/2019   12:36 Երկու դատախազ պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով 06/27/2019   12:29 Ընդլայնվել է առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր 06/27/2019   12:24 Վահրամ Մկրտչյանը ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել 06/27/2019   12:22 Վրաերթի ենթարկված 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է 06/27/2019   12:08 Մայրաքաղաքում աղբահանության ու տրասնպորտի խնդիրները մնում են չլուծված 06/27/2019   11:58 Դատախազությունը մերժել է Հրանտ Անանյանի բողոքը՝ դատավոր Բալայանի միջադեպով քրգործ չհարուցելու որոշման դեմ 06/27/2019   11:55 Կառավարությունը մտադիր է 13 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը 06/27/2019   11:50 Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա 06/27/2019   11:44 Հանքահումքի ծավալների արտահանումը նվազել է. տնտեսական դաշտը ընկալել է կառավարության մեսիջները. վարչապետ (տեսանյութ) 06/27/2019   11:39 Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել 06/27/2019   11:35 Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է 06/27/2019   11:31 Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել 06/27/2019   11:27 ՃՏՊ Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում. կա տուժած 06/27/2019   11:21 ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ 06/27/2019   11:14 Նորից հետաձգվում են Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները 06/27/2019   11:09 Պաշտպանն ու քաղհասարակությունը կմշակեն ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ 06/27/2019   10:59 Գողություն` խանութից (տեսանյութ) 06/27/2019   10:53 Վարչապետի որոշմամբ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նոր պաշտոն է ստացել 06/27/2019   10:51 Հունվարի 1-ից գազը կթանկանա. «Ժամանակ» 06/27/2019   10:47 ՊԵԿ. հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք 06/27/2019   10:43 Կառավարությունում հյուրընկալել են «Մեսրոպյան հայկական դպրոցի» աշակերտներին 06/27/2019   10:41 Դոն Պիպոյի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 06/27/2019   10:38 Էլեկտրաէներգիայի անջատումներ 06/27/2019   10:32 Նոր փոփոխություն. ԱԺ նախագահը իրավունք կունենա մասնակցելու ԱԽ նիստերին. «Ժողովուրդ» 06/27/2019   10:26 Նոր զարգացումներ. Սամվել Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքն անցել է անհրաժեշտ շեմը. «Ժողովուրդ» 06/27/2019   10:21 Հանրահավաք-քայլերթ՝ Սահմանադրության օրը. մոբիլիզացվել է ողջ վարչական ռեսուրսը. «168 ժամ» 06/27/2019   10:19 ՍԴ-ն 2018 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ հստակ արձանագրել է «դատավոր» ձեւակերպումը. Արամ Վարդեւանյան 06/27/2019   10:17 Շիրակում անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը նվազում են 06/27/2019   10:09 Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները. «Հրապարակ» 06/27/2019   10:03 Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտո՞ր. Նրա հաղթական մուտքի համար ճանապարհ են հարթում. «Հրապարակ» 06/27/2019   10:00 «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. Սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ» 06/27/2019   09:54 «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. «Փաստ» 06/27/2019   09:50 Ամենաինտրիգայինը. Ովքեր են կազմում վեթինգի հայեցակարգը. «Փաստ» 06/27/2019   09:46 «Չեմ կարող մեկնաբանել». Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի մասին. «Ժողովուրդ» 06/27/2019   09:40 Արցախում խժդժություններ են սպասվում. Բակո Սահակյանը դիրքավորվում է. «Հրապարակ» 06/27/2019   00:14 ԵԽԽՎ-ն լիովին հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները 06/26/2019   23:13 Ողբերգական վթար` Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին. վարորդը մահացել է 06/26/2019   22:53 Որպես մերձմոսկովյան առևտրի կենտրոնի տնօրենի սպանության պատվիրատու քննչությունը անվանել է նրա կնոջը
06/25/2019   20:30 Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին 06/25/2019   21:11 Ցավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան 06/25/2019   18:38 Ստեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան 06/26/2019   10:41 Երեւանում դաժան սպանության զոհ է դարձել երիտասարդ աղջիկ 06/26/2019   14:09 Աշխատատեղերի ավելացման «հրաշքը» ավարտվում է 06/26/2019   17:50 «Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ 06/26/2019   17:19 Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը 06/27/2019   12:36 Երկու դատախազ պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով 06/25/2019   19:43 Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու. Արա Վարդանյան 06/26/2019   11:12 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողը 29-ամյա երիտասարդ է. նա բերման է ենթարկվել 06/25/2019   18:15 Ռոբերտ Քոչարյանն այս պահին ՔԿՀ-ի մոտ է. աջակիցները շարունակում են բողոքի ակցիան (տեսանյութ) 06/26/2019   09:46 Ինչպես է իրականացվելու վեթինգի գործընթացը. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները. «Ժողովուրդ» 06/26/2019   20:54 Նովոսիբիրսկի կենտրոնում հայերի պարզաբանումները. մեքենայի միջից գնդակահարել են կանգառում կանգնած գրավատան սեփականատիրոջը 06/26/2019   09:51 «Իշխանության զավթում». Գևորգ Կոստանյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. «Հրապարակ 06/26/2019   15:12 Զինվոր է մահացել Արմավիրի ուսումնական կենտրոնում 06/25/2019   17:28 Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան 06/26/2019   16:43 Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ 06/26/2019   12:08 Ֆիննախի աշխատակիցը ծեծի է ենթարկել վիրաբույժին՝ նրան մեղադրելով հոր մահվան մեջ 06/26/2019   12:53 Դատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան 06/27/2019   10:19 ՍԴ-ն 2018 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ հստակ արձանագրել է «դատավոր» ձեւակերպումը. Արամ Վարդեւանյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես եկավ հանդուրժողականության մասին բանախոսությամբ 05/21/2019   11:22  |  ԼՐԱՀՈՍ

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեց Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին:

Նորին Սրբության շքախմբի մեջ էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էր ԱՄԷ-ի և Քաթարի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն):

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շարժայի կառավարիչ Շեյխ դոկտ. Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի հետ:

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց Շեյխ Ալ Քասիմիին Շարժայի տեղեկատվական պետական խորհրդի կողմից ուղարկված հրավերի համար, ինչպես նաև կարևորեց հանդուրժողականության և խաղաղ համակեցության, կրոնական–մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ Շարժայի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Մայիսի 20-ի երեկոյան Շարժայի Ալ Մաջազ ամֆիթատրոնում, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի հովանու ներքո գործող Մամուլի ակումբում Նորին Սրբությունը հանդես եկավ հատուկ բանախոսությամբ` ներկայացնելով հանդուրժողականության և խաղաղ համակեցության ընկալումները՝ հիմնված քրիստոնեական վարդապետության և հայ ժողովրդի հոգևոր-ազգային փորձառության վրա:

Ողջունելով Արաբական Միացյալ էմիրությունների հիմնադիր հայր ու նշանավոր քաղաքական գործիչ Շեյխ Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանի տեսլականով, իբրև երկրի առաջընթացի երաշխիք, կերտվող հանդուրժողականության և խաղաղ համակեցության ստեղծարար ուղին, նաև մարդկության կյանքում խաղաղության ու հաճության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված մարդասիրական ջանքերն ու նախաձեռնությունները` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ նախագահ, Նորին Գերազանցություն Խալիֆ բին Զայիդ Ալ Նահյանին և Շարժայի Էմիրության կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, ինչպես նաև Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան բին Ահմեդ Ալ Քասիմիին կարևոր այս նիստին մասնակցելու հրավերի համար:

«Հայ ժողովուրդը, իր պատմության մեջ շատ փորձություններ, տառապանք, ու ցեղասպանություն է տեսել, և վշտահար հոգու աղոթքով հաճախ է խաղաղություն հայցել երկնքից՝ հայացքն ուղղելով դեպի բիբլիական Արարատ սրբազան լեռը, որը խորհրդանիշ է ջրհեղեղից հետո մարդկության նոր կյանքի վերընձյուղման և խաղաղության ավետիսի կենսագործման:

Դարերի հոլովույթում արձանագրված փորձառությունը վկայում է, որ հեշտընթաց չեն հանդուրժողականության ճանապարհները, բայց միշտ` հնարավոր, եթե ճշմարտապես ունենք իրար սիրելու և համերաշխ համակեցության բարի ձգտումը: Աստված մեկ արյունից է ստեղծել մարդկանց, բոլոր ազգերին. այս հաստատումն է անում Սուրբ Գիրքը` մատնանշելով եղբայրասիրության համամարդկային արժեքը (Գործք ԺԷ 26): Մարդկային յուրաքանչյուր էակի հանդեպ Աստծո սերն անխտիր է:

Անհնար է հավատալ ու փառաբանել Աստծուն` առանց մարդու կյանքի, նրա աստվածաստեղծ պատկերի ու հիմնարար արժեքների հանդեպ նվիրական զգացումի: Մարդկանց համար հավասար իրավունքների ապահովումը, հետևաբար, նշանակում է հաստատել Աստծո արարչության մեծագործությունն ու կատարելությունը:

Հանդուրժողականությունը, միաստվածյան կրոնների բարոյական տեսանկյունից, մարդ անհատի մեջ աստվածային պատկերի ու նմանության ներկայությունը տեսնելն ու դրանով իսկ Աստծուն վկայելն է, մարդկային մեծ ընտանիքի մեջ մեր նմանի հետ մշտական երկխոսությունն է, ստորակարգման բացառումը, ազատության իրավաչափ սահմանումը: Քրիստոնեական մտածողության մեջ, դեռևս Դ դարից սկսյալ, այս մոտեցումը սահմանվել է «միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս, եւ սէր յամենայնի» գաղափարական ընկալումով, որը բոլոր դարերում առաջնորդող է եղել Հայոց Եկեղեցու համար։ Հանդուրժողականությունն ըստ այսմ ներկայացվում է համամարդկային խնդիրների առջև համընդհանուր ջանքերի մեկտեղման և համագործակցության դրսևորմամբ՝ եղբայրասիրությամբ պահպանելով այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով օժտված են ազգերն ու ժողովուրդները։

Հատկանշական է, որ Հանդուրժողականության տարվա խորհրդանշաններից են իրար միացված ու բացված, դեպի դուրս ուղղված ափերը: Այսպես է նաև հանդուրժողականության դեպքում. եթե նրան միացած չեն աստվածայինի հանդեպ նվիրական հավատը, մարդու կյանքի գերագույն արժեքի գիտակցումն ու ազատության սրբազան սկզբունքը, օտարի հանդեպ սերն ու եղբայրությունը, այն չի բացվում ու ծավալվում` աշխարհում տարածվելով իբրև միասին ապրելու և խաղաղ գոյակցելու աստվածային պատգամից բխող հրավեր:

Արդի ժամանակների ընթացքների փոխշաղկապվածության մեջ իրական է դառնում այն պնդումը, թե Երկիր մոլորակը փոքրանում է. նրա ամեն անկյունում տեղ գտնող որևէ մտահոգիչ իրադարձություն դառնում է համընդհանուր լուծման ու ջանքերի կարոտ երևույթ` բարեկարգելու, միասնաբար խնամելու, խաղաղությամբ ու բարօրությամբ զարդարելու մեր ընդհանուր տունը: Ժամանակները փոփոխվել և փոփոխվելու են, շարունակ աճելու են մարդու գիտելիքներն ու հնարավորությունները, բայց միշտ արդիական է անհրաժեշտությունը, որ հասարակական գիտակցության մեջ գերակա լինի հանդուրժողականության հոգևոր-բարոյական ակունքը:

Հավատքն ու բարոյականության ընկալումը Ամենակալը դրել է մարդկանց մեջ` իբրև յուրահատուկ հնարավորություն Իրեն նմանվելու: Մենք բոլորս Տիրոջ կերտած տանն ենք ապրում, և գործակիցներն ենք Արարչի», - նշեց Հայոց Հովվապետը` հավելելով, որ, լինելով տարբեր ժողովուրդներ, տարբեր մարդիկ, Աստծո զավակներ են ամենքը` կոչված միմյանց կյանքում առատացնելու հոգևոր պտուղները եղբայրասիրության, խաղաղության, փոխըմբռնումի ու համագործակցության:

Գարեգին Բ. Վեհափառն ընդգծեց, որ հանդուրժողականության, փոխըմբռնման ու համագործակցության զորացման ուղղությամբ մարդկության անժխտելի ձեռքբերումներով հանդերձ 21-րդ դարում մեր հասարակությունները բախվում են նորանոր մարտահրավերների` դրանցից հատկապես առանձնացնելով հակամարտություններն ու տարաձայնությունները կրոնական լույսի ներքո ներկայացնելու վտանգավոր միտումը: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր ու հրամայական նկատեց միջազգային, միջկրոնական-միջմշակութային երկխոսությունների հարթակներում, կրթության ոլորտում, զանգվածային լրատվամիջոցներով հանդուրժողականության ճիշտ մեկնաբանությունն ու մատուցումը:

«Հանդուրժողականության բացակայության, այլև դրա խտրական դրսևորումների պատճառով է, որ մարդկության պատմության մեջ տեղի են ունեցել ողբերգություններ, պատերազմներ ու ցեղասպանություններ, և այսօր էլ հաճախ ականատես ենք դառնում ռասսայական, կրոնական և մշակութային եղեռնագործությունների: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքին բազմիցս բախվել է անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումներին, որոնցից ամենասարսափելին 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության մեջ իրականացված Հայոց ցեղասպանությունն էր, որն ուղեկցվեց նաև մշակութային ցեղասպանությամբ:

Նույն քաղաքականությամբ 20-րդ դարավերջին, երբ հայ ժողովուրդը Ղարաբաղի պատմական իր հողի վրա անկախության հաստատումով հռչակեց ազատ ապրելու իր իրավունքը, Ադրբեջանի կողմից իրագործվեցին հայերի զանգվածային տեղահանություններ ու ջարդեր: Անհանդուրժողականության և ատելության հետևանքը եղավ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան հազարավոր խաչքարերի և հայ քրիստոնեական մշակույթի եզակի արժեքների ոչնչացումը: Այսօր սահմանային բախումների հետևանքով տակավին անմեղ կյանքեր են զոհվում», - ասաց Նորին Սրբությունը` անդրադառնալով նաև կայուն խաղաղության վերահաստատման, ժողովուրդների միջև փոխըմբռնման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման բարի նպատակին ի նպաստ՝ միջազգային ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդական ջանքերով հոգևոր առաջնորդների հանդիպումներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր երկկողմ հարաբերությունները հարուստ են հանդուրժողականության և եղբայրասիրության ազնիվ դրսևորումներով:

«Հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո հարյուր հազարավոր հայ գաղթականներ իրենց ապահով հանգրվանը գտան արաբական աշխարհի հյուրընկալ երկրներում` ձևավորելով խաղաղ համակեցության ու համագործակցության իրական և կենսական օրինակ: Այդպիսի վկայություններով են զարդարված նաև Շարժայում հայ և արաբ ժողովուրդների զավակների կյանքը, միասնական մասնակցությունը երկրի առաջընթացին, եղբայրական բարի հարաբերությունները: Մենք Մեր ժողովրդի զավակների երախտագիտությունն ենք վերստին հայտնում Արաբական Միացյալ Էմիրությունների մեծարգո նախագահին և Շարժայի Էմիրության կառավարչին Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիին, որ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ոգով և ամենայն բարյացակամությամբ զորակցություն են բերում տեղի քրիստոնեական համայնքներին: Առանձնակիորեն ցանկանում ենք անդրադառնալ, որ Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմիի մարդասիրական մեծահոգի վերաբերմունքի շնորհիվ Շարժայի հայ համայնքն ունեցավ նաև իր աղոթավայրը՝ կազմակերպելու համար ազգային-հոգևոր իր կյանքը: Գոհունակությամբ ու շնորհակալությամբ ենք հիշում դեռևս 2006 թվականին Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասիմիի կողմից Հայաստան կատարված այցի շրջանակներում առնված աստվածահաճո որոշումը` վերակառուցելու Հայաստանի նշանավոր վանական համալիրներից Հաղարծնի վանքը` իբրև հանդուրժողականության և կրոնական-մշակութային արժեքների հանդեպ բացառիկ վերաբերմունքի օրինակելի դրսևորում: Մեր աղոթքներն ու գնահատանքն ենք բերում Նորին Գերազանցությանը մարդասիրության և բարեկամության իր ազնիվ ոգու համար:

Հայ ժողովրդի զավակները, սփռված աշխարհով մեկ, ապրելով տարբեր միջավայրերում, հավատարիմ են մնացել եղբայրասիրության ու օտարասիրության աստվածային պատգամին` մշտապես հարգելով մյուս ժողովուրդների կրոնական, մշակութային, կենցաղային ավանդույթներն ու սովորույթները, և իրենց կարևոր նպաստն են բերում բարի առաջընթացին հյուրընկալ երկրների, որոնց ազնիվ և օրինապահ քաղաքացիներն են: Ասվածի լավագույն վկայությունն են ինչպես Շարժայում, այնպես և արաբական, մահմեդական երկրներում դարեր ի վեր եղբայրասիրության մեջ ապրող հայ համայնքները: Համերաշխության ու խաղաղ համակեցության վկայություն են նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում գործող Կապույտ մզկիթը, կրոնական տարբեր հարանվանությունները, որոնք ապրում են Հայաստանում՝ պահպանելով ու արդյունավորելով իրենց հոգևոր-ազգային կյանքը», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Վերջում իր գնահատանքը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և ողջունելով Հանդուրժողականության տարվա շրջանակներում կրոնների ու մշակույթների, ժողովուրդների ու քաղաքակրթությունների միջև երկխոսության խթանմանը, փոխըմբռնման ու համագործակցության ոգու ամրապնդմանը ծառայող քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալից, որ հանդուրժողականությունը աշխարհում առատ պտուղներ բերի և մարդկության կյանքը զարդարի սիրո, խաղաղության ու ստեղծարար ընթացքի բարի արգասիքներով:

Բանախոսությունից հետո Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին ու քննարկման արդյունքում առաջացած հարցադրումներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:01 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը
09:39 15/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին
10:24 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը
09:21 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայրապետական Սուրբ Պատարագ Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ 350-ամյա եկեղեցում
20:00 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես եկավ բանախոսությամբ
10:17 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
15:35 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
15:13 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին
10:09 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում
17:31 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Տեսանյութեր

06/26/2019   14:37 Դա կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի. Իվետա Տոնոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Տեսադարան

06/25/2019   17:42 Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Մամուլ

Արխիվ

[]