ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փակ դռներով դատարաններ շոուի արանքում՝ Արցախի, հողեր հանձնելու և դավաճանության մասին. 05/21/2019 16:18 | Վերլուծություններ
Փաշինյանը շատ է սիրում շոուներ, աղմուկ, նկարահանում, ի վերջո, նա իր նախասիրությունը չի էլ թաքցնում. Բեմից անգամ պատրաստ է սելֆիներ անել ողջ դահլիճի հետ: Հայաստանով մեկ բոլոր դատարանների դռները փակելու ակցիան էլ այդ համատեքստում էր: Գնացին, փակեցին, այդ մասին ազդարարվեց, սա ցուցադրանք է և վերջո, փաստ, որ դատական ոլորտը կոռուպցիոն երևույթներից մաքրելու համար նա իր քայլն արեց, վեթթինգի գաղափարն էլ բարձրացրեց՝ այդպիսով արվածի գաղափարական մասն ապահովելով: Դատարանների դռները փակվեցին ու բացվեցին, դատավորներին հուշվեց ինքնաբացարկի գաղափարը, հեռացեք թե «չէ»՝ վեթթինգը չի շրջանցի ձեզ…
Սակայն, այս՝ Սահմանադրության մի շարք կարևոր կետեր և միջազգային կոնվենցիաներ խախտելու գնով կազմակերպված՝ դատական համակարգի բարենորոգմանն ուղղված ակցիան մտորելու բազմաթիվ թեմաներ տվեց:
Նախ, հանրության մասնակցության առումով այն բոլորովին տպավորիչ չէր, քանի որ Փաշինյանի կոչին քչերն էին արձագանքել, ինչը վերլուծելու բան է:
Ըստ էության, սա նշանակում է նաև, որ մարդկանց զգալի հատվածը գիտակցել է, որ այն, ինչ արվում է՝ օրենքից դուրս է և չի ցանկացել մասնակիցը լինել ապօրինի քայլերի:
Ապօրինի գործողություններ, որոնք ուղղակի արհեստականորեն սրեցին իրավիճակը, ինչն ավելի ցցուն դարձավ մայիսի 20-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ վեթթինգ է սկսելու դատավորների... է, եղբայր սկսի, քեզ ով է խանգարում՝ կառավարությունը քոնն է, օրենսդիրը եւս, ինչու չէիք օրենքները փոխում ու սկսում վեթթինգը, ինչու որոշեցիք ժողովրդին վահան դարձրած խախտել Սահմանադրությունը, ադրենալինն էր պակասե՞լ, թե «ասֆալտին փռելու» գործընթացն է իրեն սպառել։
Իրականում կարծում ենք պատճառը ամենեւին էլ վեթթինգը չէր, այդ մասին նա կարող էր նաեւ մայիսի 24-ին հայտարարել՝ ԱԺ-ում։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է ու կապված Արցախի հետ։ Երկրի գործադիրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը խոսեց ինչ-ինչ դավադրությունների, Արցախի, հողեր հանձնելու և դավաճանության մասին ՀՀ կառավարության և օրենսդիր մարմնի ուժային ու գաղափարական բնագծերի ներկայացուցիչների առջև:
Նրա խոսքով՝ նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր փորձ են անում թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:
Առանց անուններ տալու մեղադրելով հին համակարգերի որոշ պաշտոնյաների՝ Արցախում Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ ստահոդ քարոզչության համար, նա խոսում է՝ դավաճանության, ընդհուպ՝ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու՝ նախկինների հեռահար նպատակների մասին:
Բայց այս՝ Փաշինյանի մի տեսակ միջանկյալ անդրադարձը Հայաստանի և Արցախի, ընդհանրապես՝ ազգային անվտանգության հարցերին՝ արդյո՞ք շատ կոնկրետ մեսիջ չի պարունակում, թե՝ ժողովրդի մեջքի հետևում, ժողովրդից թաքուն արդեն իսկ Արցախի ու ազատագրված տարածքների հետ կապված դավեր են նյութվել, որի մեղքը Փաշինյանը կանխավ փորձում է վանել իրենից, դնելով նախկինների ուսերին:
Նրա այս տողատակերով ելույթին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է՝ «Եթե կա այդպիսի նպատակներ, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ»: Նաև ասել է՝ Եթե կան այդպիսի ուժեր, իրենք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց։ Բացահայտեք պարոնայք, քանզի, դավաճանությունը վերացական չի լինում, դրա հետևում եզակի կամ հոգնակի թվով անձինք են լինում, որոնք ունենում են անուն և ազգանուն:
Վարչապետի ահասցե հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նոր թափ է ստանում շատ կեղտոտ ու վտանգավոր մի գործընթաց՝ վտանգի տակ դնելով Հայոց աշխարհի անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել