ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի. պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը 05/21/2019 18:08 | Վարչական իրավունք
«Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն վարչական դատարան է դիմել՝ ոչ իրավաչափ ճանաչելու Երևանի քաղաքապետարանի մարտի 13-ի գործողությունները։
«Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ի սրճարանը օպերայի հարակից տարածքում քաղաքապետարանի կողմից մարտին ապամոնտաժված սրճարաններից մեկն է։
ՍՊԸ-ի և «Կենտրոն-կանաչապատում» ընկերությունների միջև Մաշտոցի պողոտայի 422.0 քմ մակերեսով հողատարածքը ենթավարձակալության հանձնելու պայմանագիրը կնքվել է դեռեւս 2004թ.-ի նոյեմբերի 30-ին՝ 23 տարի ժամկետով։ Պայմանագրի համաձայն՝ հողատարածքից 280.0 քմ-ն օգտագործվելու էր որպես սպասարկման տարածք, իսկ 142.0 քմ-ն կանաչապատման նպատակով էր օգտագործվելու։ Սակայն փետրվարի 13-ին քաղաքապետարանից գրություն է ստացվել առ այն, որ ընկերության կառուցապատման իրավունքը դադարել է, քանի որ ենթավարձակալության իրավունքով տրամադրված հատվածում առկա են ինքնակամ կառույցներ, կոնստրուկցիաներ եւ առաջարկվել ողջամիտ ժամկետում ապամոնտաժել հողամասի վրա առկա ինքնակամ կառույցները ՝ դրանք հանձնելով գույքի սեփականատեր Երևան համայնքին։ Մարտի 13-ին սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ։
Ընկերության իրավաբանն արձանագրում է, որ վարձակալված տարածքում առկա հարթակը, որը ներկայացվել էր որպես ինքնակամ շինություն, իրականում ունի պետական գրանցում, որի վերաբերյալ 03.12.2004թ. տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական։
Իսկ եթե անգամ քաղաքապետարանն իրոք մտածում էր, որ այն ինքնակամ շինություն է, ապա նախ պետք է կայացներ կառույցը քանդելու որոշում։ «Երեւանի քաղաքապետը, օժտված լինելով համայնքի ղեկավարի լիազորություններով, նախ պարտավոր էր ինքնակամ կառույցներով զբաղեցված չօրինականացված կառույցը քանդելու մասին որոշում կայացնել, որի առկայության դեպքում կարող էր նաև քանդման թույլտվություն տալ։ Սակայն առանց ինքնակամ կառույցները քանդելու մասին Երեւանի քաղաքապետի որոշման՝ քաղաքապետարանի կողմից կատարվել են քանդման աշխատանքներ»,- «Փաստինֆո»-ին ասաց հայցվորի ներկայացուցիչ Ա.Մկրտչյանը։
Բացի այդ՝ տվյալ պարագայում տրված «ողջամիտ ժամկետ»-ը հակասում է օրենքով սահմանված կարգին։ Ըստ ՀՀ օրենքի 78-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածների վերլուծության՝ նախազգուշացումը պետք է կազմվի գրավոր, սահմանված կարգով հանձնվի պարտավոր անձին, տվյալ դեպքում սրճարանի սեփականատիրոջը։ Դրանում պետք է սահմանվի համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, որի ընթացքում սեփականատերը հնարավորություն ունի դա կատարել իր համար ընդունելի և օրենքով սահմանված եղանակներով։ Փաստաբան Արթուր Մկրտչյանի խոսքով սրճարանն այս հարցում չի նախազգուշացվել, քանի որ որպես այդպիսին որոշում գոյություն չունի։ Նա նաև վստահ է, որ վերոշարադրյալները բավարար են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի գործողությունները կապված կառույցների քանդման հետ իրավաչափ չճանաչվեն։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ