Թեմաներ
Շաբաթ 08 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/17/2019   15:22 Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու,ես պետք է զոհվեմ ու նահատակվեմ հանուն հայրենիքի. Շարմազանովն Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան 08/17/2019   14:47 Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019   14:47 Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/17/2019   14:24 Չեմ կարծում՝ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա. Միքայելյան 08/17/2019   14:04 «Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ». 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին 08/17/2019   13:45 2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ պատգամավոր 08/17/2019   13:19 ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Արման Թաթոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները 08/17/2019   13:17 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ԱՀ ՊԲ 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/17/2019   12:52 Նոր Նորքի 8-րդ զանգվածում 34-ամյա մի քաղաքացի գազային ատրճանակով օդ է կրակել 08/17/2019   12:47 Պատգամավորն իր գործունեության ընթացքում ոչինչ ձեռք չի բերել և չի օտարել 08/17/2019   12:44 ԼՀԿ անդամներն Ազատամարտիկների այգում վնասված նստարաններն են նորոգում 08/17/2019   12:42 Երբեմն փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում. Ռուբեն Հայրապետյան 08/17/2019   11:46 Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան 08/17/2019   11:42 Մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր. Փաշինյան (տեսանյութ) 08/17/2019   11:35 Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի մատուռն ամբողջությամբ այրվել է 08/17/2019   11:11 ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն 08/17/2019   10:36 ՃՏՊ Սիսիան քաղաքում.տուժածի վիճակը գնահատվել է ծանր 08/17/2019   10:25 Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. Առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար պատժել կաթողիկոսին. «Հրապարակ» 08/17/2019   10:22 ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. Կուլիսներում նաեւ այլ տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» 08/17/2019   10:18 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ» 08/17/2019   10:14 Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել. «Հրապարակ» 08/16/2019   23:38 Աղջիկը պատահաբար իրականություն է դարձրել տղայի ամենավատ մղձավանջը 08/16/2019   23:13 iPhone- ի մեջ հայտնաբերել են նոր վտանգավոր խոցելիություն 08/16/2019   22:25 «Ռուսական Քարդաշյան» -ը գահի վրա անկեղծ լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով, թե ով է այստեղ գլխավորը 08/16/2019   21:38 Բանանը կանգնել է անհետացման վտանգի առաջ 08/16/2019   20:34 Հայտնաբերվել է ուղեղի ծերացումը կանգնեցնող միջոցը 08/16/2019   19:59 Վերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան 08/16/2019   19:44 27-ամյա երիտասարդը վրեժից դրդված փորձել է հրկիզել նախկին ընկերուհու ավտոմեքենան 08/16/2019   19:23 Աղբը՝ որպես մեր օրերի կենսապատկեր 08/16/2019   19:00 Մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին. Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին 08/16/2019   18:50 Ոստիկանական ուժերը պատրաստվու՞մ են ճնշել Ամուլսարի ապօրինի շահագործման դեմ հանրային բողոքը. Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀ ոստիկանապետին 08/16/2019   18:30 Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ 08/16/2019   18:16 Անկախ բոլոր փորձաքննություններից, մեր դիրքորոշումը չի փոխվում. հանուն Ամուլսարի հանրահավաքի մասնակից (տեսանյութ) 08/16/2019   18:14 ԲԴԽ-ում անդամի ընտրության գենդերային խնդիրը վերացել է. Կարեն Փոլադյան 08/16/2019   18:14 Հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, քաղաքական խոստումների կատարման հիման վրա. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին 08/16/2019   18:01 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հակոբ Գեւորգյանը 08/16/2019   18:01 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետությանը 131մլն դրամի վնաս է պատճառվել. Դատախազություն 08/16/2019   17:49 Ջերմուկում մեկնարկեց հանուն Ամուլսարի հանրահավաքը 08/16/2019   17:46 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 47 հատ խաղաթուղթ 08/16/2019   17:46 Երեւանի դատարանը Վճռաբեկ դատարանից ուզել է Քոչարյանի եւ մյուսների գործը (տեսանյութ) 08/16/2019   17:21 «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ 08/16/2019   16:53 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել 08/16/2019   16:36 Ինքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ) 08/16/2019   16:32 Մի քանի դույլ կոյուղաջուր եմ բերելու և ցփնեմ Երևանի քաղաքապետարանում. Սոնա Աղեկյան 08/16/2019   16:28 Ամուլսարի հարցը չունի ուժային լուծում, իսկ խաղաղ ձևերով այն շահագործել դժվար թե ստացվի. Սուրեն Սահակյան 08/16/2019   16:10 Կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ
08/17/2019   14:40 Գոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել 08/16/2019   16:01 Նոր զարգացումներ. «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ 08/16/2019   13:29 Հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը. Միքայել Մինասյան 08/15/2019   23:18 Աղջկա դաժան ձերբակալության տեսանյութը ցնցել է ամբողջ ԱՄՆ-ն, և այժմ նա դիմել է դատարան (տեսանյութ) 08/16/2019   11:07 ՍԱՊԾ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու մեջ. գործը դատարանում է 08/16/2019   18:01 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հակոբ Գեւորգյանը 08/16/2019   09:16 Վարչապետի խորհրդականին աշխատանքից ազատելու փաստը տարակուսանքի տեղիք է տվել. «Հրապարակ» 08/17/2019   15:35 Քաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին 08/16/2019   12:09 Գրիգոր Երիցյանը դիմել է Ոստիկանություն Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի սեղանները հեռացնելու համար 08/16/2019   09:26 «Դիմացեք, ճամբարափոխ չլինեք». Պալաչը վերադառնում է. «Հրապարակ» 08/17/2019   13:11 Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան 08/16/2019   12:39 ԱԺ պատգամավորները գնում են Ոստիկանության կենտրոնի բաժին 08/16/2019   13:12 Միջին կենսաթոշակը ավելացել է 08/16/2019   09:35 Արայիկ Ղազարյանի գործով բերման են ենթարկվել սպաներ. «Հրապարակ» 08/16/2019   09:41 Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս. «Առավոտ» 08/16/2019   12:29 Կոյուղաջուրը կրկին հասավ քաղաքապետարան. Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին (տեսանյութ) 08/16/2019   16:36 Ինքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ) 08/16/2019   16:53 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել 08/16/2019   19:44 27-ամյա երիտասարդը վրեժից դրդված փորձել է հրկիզել նախկին ընկերուհու ավտոմեքենան 08/17/2019   15:08 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան

Արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել. ՍԾ 05/20/2019   16:45  |  Քաղաքական

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարևոր հայտարարությամբ:

Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են:
Սակայն նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ և լինել հետևողական:

Նախ՝ գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից: Հայտարարության մեջ թեև կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը:

Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները: Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետև՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռևս մնում է 5-րդ շարասյան օրակարգում և նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու և Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու և այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով:

Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին: Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան: Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով:

Իշխանության յուրացման, պետության զավթման, պետական դավաճանության և հանրային-պետական նշանակության այլ ծանր հանցագործությունների, ինչպես նաև հանցավոր համագործակցության գործունեության դեմ դիմադրական ակտերի վերաբերյալ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, Բերձորի պետական ահաբեկչություն, Ապրիլյան քառօրա պայմանավորված պատերազմ և ազատագրված տարածքներ հանձնելու այլ փորձեր կամ դրանց նախապատրաստման գործողություններ, Սասնա Ծռերի ապստամբություն և այլն) պետք է վերցվեն գործող իրավապահ և դատական ատյանների վարույթից և հանձնվեն Անցումային արդարադատության ատյանին:

Ընդ որում՝ պետք է բացառվի այդ գործերով նախկինում դատավարական գործողություններ կատարած անձանց հետագա մասնակցությունը դրանց քննությանը, ինչպես նաև մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի նրանց կողմից այդ գործերը քննելու ընթացքում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու ենթադրյալ փաստերը:

Ներկայումս արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել, քանի որ զուգահեռաբար քննում է ինչպես Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու և պայմանավորված պատերազմով ազատագրված տարածքները հանձնելու գործընթացը վիժեցնելու համար զինված դիմադրության ակտ կատարած քաղաքացիներին, որոնցից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, շինծու մեղադրանքով դեռևս գտնվում են անազատության մեջ:

Այս անհեթեթ, ազգային արժանապատվությունը վիրավորող և արդարադատության իմաստը ոչնչացնող երևույթը պետք է անհապաղ դադարեցվի: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն կարող տարիներ շարունակ հանիրավի բանտում մնալ և սպասել, մինչև Անցումային արդարադատության ձեռքը կհասնի և իրավական լուծում կտա նրանց գործին:

Հույժ կարևոր է նաև նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, բացի այդ՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ ձևավորված պետական կառավարման համակարգը չի համապատասխանում սահմանադրականության և ժողովրդավարության չափանիշներին: Գործող Սահմանադրության մասնակի փոփոխությունները, որ ենթադրում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, չեն կարող լուծել Սահմանադրության լեգիտիմության և արդյունավետ պետական կառավարման խնդիրները:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերը նշվածին համապատասխան համակարգային մոտեցման ու հետևողականության պարագայում պատրաստ է աջակցելու նրա հայտարարության մեջ նշված նպատակների իրագործմանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:33 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը չի շտապում գնահատական տալ՝ դատարանների աշխատանքը արգեփակելու վարչապետի հայտարարությանը
16:16 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենքի խախտմամբ վճիռներ կայացրած դատավորները համապատասխան օրենքով պետք է պատժվեն. Գևորգ Գորգիսյան
16:08 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանների բնականոն գործունեության խաթարում չկա. ԲԴԽ անդամ
16:01 20/05/2019  |  ՔաղաքականԱԺ արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին դեռ միայն ԼՀԿ-ն է միացել. Մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 33 ստորագրություն
15:31 20/05/2019  |  ՔաղաքականՄի կետից պետք է սկսել կտրուկ փոփոխությունները. Լիլիթ Մակունց (տեսանյութ)
15:10 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ի այսօրվա նիստը չեղարկվել է
14:39 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության հայտարարությունը
14:30 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա ակցիան կարելի է որակել որպես պոպուլիզմի հերթական չափաբաժին. իրավաբան
13:55 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀարգանքներս բոլոր այն դատավորներին, ովքեր երբեք ոչ մեկի առաջ չեն ընկրկել. փաստաբան
13:20 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը

Տեսանյութեր

08/17/2019   12:22 ԼՀԿ-ի անդամները նորոգում են Երևանի այգիներից մեկի նստարանները (տեսանյութ)

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]