Թեմաներ
Կիրակի 09 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2019   18:09 Նկարիչը ապակի է կոտրում հանուն արվեստի, բայց ավելորդ մեկ ճաք՝ և դա արդեն վայրագություն է 09/22/2019   16:34 Մասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը» 09/22/2019   15:50 Անկախություն տանող ճանապարհին՝ պետականության հիմքերում կանգնած մարդիկ դիտարկվում էին «սվոյ և ոչ սվոյ կարգախոսի» մեջ. Կոռնիձորի Արո 09/22/2019   15:39 Բժիշկները պատմել են, թե օրական քանի քայլ պետք է կատարեն տարբեր տարիքի մարդիկ 09/22/2019   13:57 ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած 09/22/2019   13:52 Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/22/2019   12:26 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով. սպասվում են տաք օրեր 09/22/2019   12:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ 09/21/2019   11:25 Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը, Նորայր Նորիկյան 09/21/2019   11:21 Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Վեհափառ 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ»
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/22/2019   13:08 Հայերն ընդդեմ ադրբեջանցիների. Սանկտ Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/20/2019   19:39 Ամուլսարը՝ անկախության գրավական 09/20/2019   18:50 Ինձ առաջադրված մեղադրանքն ուղղորդված է. Հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ ասում են՝ Սեյրանին ձերբակալի 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

«Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ». Վահե Գրիգորյան 05/20/2019   12:10  |  Մեկնաբանություն

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, գրածս կարող է երկար թվալ, բայց խնդրում եմ կարդալ մինչև վերջ։ Հանրապետության վարչապետի ուշ երեկոյան կոչը, համաձայն որի առավոտյան դատարանների մուտքերը և ելքերը պետք է փակել, շատերի համար անսպասելի կարող է լինել։ Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն շուրջ մեկ տարի իմ հրապարակային խոսքում խնդրել և կոչ եմ արել դատական իշխանությանն արձագանքել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, վերագտնել իրեն նոր իրողության մեջ և անմիջապես առաջ գալ դատական իշխանության բովանդակալից ռեֆորմի և անցյալի խութերը հարթելուն ուղղված առաջարկով կամ, առնվազն, դատական իշխանության ներսում այս հարցով անկեղծ քառախոսության (իշխանության երեք ճյուղերի և քաղաքացիական հասարակության) նախաձեռնությամբ։


Նշել եմ նաև, որ այս լռությունը խնդրի լուծում չէ, այլ դրա ձնագնդի էֆեկտով մեծացման, քանի որ գործադիր և օրենսդիր իշխանությունները չեն կարող ձեռքերը ծալած նստել և սպասել դատական իշխանության ինքնաքայքայմանը։ Իսկ այդ կանխելուն ուղղված նրանց միջամտությունն ամենևին էլ համաչափ լինել կամ թվալ չի կարող, քանի որ այդպիսին է իրերի բնույթը։ Ամենաօպտիմալ փոփոխությունները կարող են իրականացվել և արվել միայն հենց դատական իշխանության նախաձեռնությամբ, ինչը, ցավոք, ոչ միայն տեղի չի ունենում, այլ վիճակն ավելի է վատթարանում։

Միաժամանակ, սպասելիքները գործադիր և օրենսդիր իշխանություններից, ինչպես նաև պետական/իրավական անվտանգության նկատառումները մամլիչի նման նրանց սեղմելու են միջամտել այս ճգնաժամային վիճակին։ Եվ մենք, այս պահին այդ միջամտության նախաշեմին ենք արդեն։ Հիշատակված կոչով քաղաքացիներիս առաջարկվել է փակել դատարանների մուտքերի և ելքերի դռները։ Ինչպե՞ս ես կարձագանքեի այս կոչին, ինչպե՞ս եմ ես այն հասկանում։ Ես` որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի, կկանգնեի իմ նախընտրած դատարանի դռան առջև առավոտյան և, դատարանի վարչական շենք մտնելու ցանկություն ունեցող ցանկացած դատավորի կամ դատարանի աշխատակազմի աշխատակցի մոտենալիս կողջունեի նրան և, եթե նույնիսկ պատեհ առիթ ու հնարավորություն չլիներ ասելու այսքանը, կհամարեի, որ նա իմ աչքերի մեջ կարդալու է, որ ես գիտեմ, որ նա կամ իր կոլեգան՝

– Քաղաքական բանտարկյալներ բանտող դատավոր է եղել։ Մարդիկ, որոնք չպետք է լինեին բանտերում, բայց իր կամ իր կոլեգայի անիրավության պատճառով նրա և ընտանիքի անդամների կյանքերն են մաշել բանտերում։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Հայաստանը հասցրել են այնպիսի վիճակի, որ աշխարհում առաջին անգամ քաղաքական բանտարկյալների ճշգրտման չափորոշիչներն ստեղծվել են հղում անելով նաև Հայաստանում տիրող իրավիճակին և քաղաքական բանտարկություններին պրակտիկային։ Կրկին, հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իմ նման հազարավոր հասարակ քաղաքացիներին իրենց տանից սեփականազրկել է՝ քաղաքական և տնտեսական խմբավորումների և հանքարդյունաբերության գիշատիչներին գերշահույթ ապահովելու համար, իսկ ինձ ու իմ ընտանիքին՝ անտնություն, շատերիս էլ՝ արտագաղթ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Մարդասպաններին ազատ է արձակել, կեղծիքներով այլոց է դատապարտել։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իմ նման՝ օրվա ապրուստը վաստակող և իր՝ դատավոր և նրա ընտանիքի համար էլ հարկերի ձևով բաժին հանող գործարարին, բանվորին, գյուղացուն, որ իր արդարության նկատմամբ հավատով կանգնել եմ իր առջև, իրավազրկել է հօգուտ մեկի, որ գնել է իր պատիվը և իշխանությունը կաշառքով և սասանել իմ հավատը պետության, արդարության և, առհասարակ, մարդու նկատմամբ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իր կամ իր կոլեգաների գործերով և վարքով հասել է նրան, որ մի գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի կոչը կամ նախազգուշացումն իր հարազատ «իրավապաշտպանները» համարում են ճնշում իր կամ իր կոլեգաների կամ իր համակարգի նկատմամբ։ Նույնիսկ չգիտակցելով, որ չկա ավելի ստորացուցիչ բան որևէ դատավորի համար, քան մի կոչը կամ նախազգուշացումը ճնշում համարելը։ Կարծես թե դատավորները նապաստակներ են։ Մինչդեռ, նրանք այս հասարակության մեջ իրենց համարձակությամբ և կուռ բարոյականությամբ ամենաերևելիները պետք է լինեին։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Դատապարտել է իմ նման շարքային քաղաքացուն՝ արդարադատության վերջին հույսը որոնել այլազգի դատավորների դատարաններում, թեկուզև այդ նպատակի համար եմ ես պահում իմ սուղ միջոցներով իր և իր կոլեգաների ընտանիքները և նրանց տրամադրել բազում երաշխիքներ, որոնցից զուրկ են այլ մասնագիտությունների մարդիկ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իմ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զինվորական ծառայության մեջ ոչ մարտական պայմաններում սպանված որդու, հոր, եղբոր գործով, փոխարենը նույն պետության անունից ինձ տրված բարոյաակն և իրավական երաշխիքների համաձայն բարոյական, իրավական և նյութական բավարարումը և արդարադատությունն առաջնահերթությամբ տրամադրելու, ինձ դատապարտել է տասնամյակներով արդարադատություն որոնել միջազգային դատավորներից։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– ինքներդ կարող եք ավելացնել ամեն մեկիդ հետ տեղի ունեցածը, եթե այստեղ չեք գտնում ձեզ։ Եվ ես հիմա հենց այդ Հայաստանի Հանրապետությունն եմ, ինչպես և իմ նման այլոք իմ կողքին կանգնած։ Եվ որ ես կանգնած եմ այդտեղ իր հետ ամենաանկեղծ խոսակցություն ունենալու համար, թե ինչ է լինելու մեր բոլորի այս օրն ու ապագան սրանից հետո։ Եվ որ այս վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ, ընդամենը մի քանի ժամ եմ խնդրում իրենից իմ հետ կանգնելու և բարեկրթության բոլոր պահանջների պահպանմամբ խոսելու, բացատրելու ինձ մեր համատեղ անցյալի իր պատմությունը և համատեղ ապագայի իր տեսլականը, սպասելով, մինչև մենք իրար հետ կունկնդրենք սպասվելիք ուղերձին։

Ես գիտեմ, որ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք իրենց երդմանը հավատարիմ են մնացել։ Ես ամեն եկողի մեջ որոնելու եմ այդպիսինին, որովհետև, որպես Հայաստանի Հանրապետություն, ես իմ վարձած բարձրաստիճան ծառաների միջոցով նրանց համար սրընթաց առաջխաղացում եմ ակնկալելու, հասկանալով, որ Հայաստանում արդարադատության խավարի տարիներին, արդարադատ դատավորը մահապարտ զինվորականի պատիվը պետք է ունենա։ Ես ոչ մեկի չեմ խոչընդոտելու իր ընթացքը։

Եթե այդ դատավորը (կամ դատարանի աշխատակազմի աշխատակիցը), այնուամենայնիվ, պատիվ չի համարի ինձ՝ քաղաքացուս հետ սոլիդարաբար կանգնել և սպասել իմ համար նախապատրաստված ուղերձին/ելույթին, ես ամեն ինչ անելու եմ, որ նրան որևէ մեկը մատով չդիպչի։ Որովհետև, ինձ համար, ի տարբերություն իրեն, Հայաստանի Հանրապետությունն ինքնահաստատման կամ անաշխատ ապրուստի հայթհայթման միջոց չի։ Հայաստանի Հանրապետությունը՝ ես եմ։ Կարևոր է, որ նա հասկանա, որ անկախ իր նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, ես գիտեմ, որ դատավորի պատմուճանը, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, ինձ համար անձեռնմխելի է։ Ինչպես՝ Հայաստանի դրոշը, զինանշանը, ուսադիրը, ․․․ Եթե նա կկարծի, որ իմ հետ խոսելիք չունի, ես նրան չեմ խոչընդոտելու իր նպատակավայրը գնալ։ Լուռ մի կողմ կքաշվեմ իմ համախոհների հետ՝ նրա առջև բացելով միջանցք դեպի իր աշխատավայրը։ Եվ թող դա թող լինի իր՝ «ամոթի լուռ միջանցքը»։

Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ «ամոթի լուռ միջանցքով» անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ, արդյունավետ և հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսևորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի և ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության և քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի: Ինչո՞ւ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետև նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետև նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետև նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է․․․։

Այլ որովհետև նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձևավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր և դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլևս վերջ տանք վերևի շարքին և բավարարում տանք իրավազրկվածներին։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ եթե ոմանք կարծում էին, որ ես գալու եմ իմ տասնամյակներով կուտակված արդարացի ցասումն ու զայրույթը տեղամ դատավորների վրա, փաստեմ, որ եկել եմ նրանց ձեր հետ միասնություն և համերաշխություն առաջարկելու։ Որովհետև իմ ծառաները բավարար հիմքեր ունեն արդեն անողոքաբար Սահմանադրությունն ու օրենքները գործադրելու դատավորների նկատմամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր արդարության դատելու։ Ես այդտեղ այլևս անելիք չունեմ, իրենց հոգսն է, թող քաշեն։ Այդ ես եմ, որպես Հայաստանի քաղաքացի, որ կարող եմ բարեխոսել նրանց համար, ով սայթաքել, բայց դեմքով դեպի մարդն է մնացել կամ կխոստանա այդպես։

Ես հույս ունեմ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները նույն այս տրամադրվածությունն ունեն այսօր, և այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք։ Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:10 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է 9 թեկնածու. Վահե Գրիգորյանը նորից նրանց թվում է (լրացված)
11:39 29/03/2019  |  ՎերլուծություններԱռաջ սուսուփուս էին անում, հիմա՝ դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…
09:14 28/03/2019  |  ՄամուլՎահե Գրիգորյանի համար օրենք կփոխվի՞. «Ժողովուրդ»
21:18 05/11/2018  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը հայտնում է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով նոր զարգացման մասին
09:39 24/10/2018  |  ՄամուլՄարտի 1-ի գործի մասին ի՞նչ գիտի Վահե Գրիգորյանը. «Ժողովուրդ»
15:20 23/10/2018Վահե Գրիգորյան. Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է
15:13 23/10/2018  |  Մեկնաբանություն«Վահեն կարող է միայն հպարտանալ սրանց կողմից չընտրվելու կապակցությամբ». Երվանդ Վարոսյան
14:51 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի օգտին քվեարկել է 30 պատգամավոր
14:11 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում. Aysor.am
12:49 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա.Վահե Գրիգորյան

Արխիվ

[]