ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուժեղ ճնշում. Հայկ Ալումյան 05/18/2019 12:14 | ԼՐԱՀՈՍ
«Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուժեղ ճնշում, եւ սրանից հետո մեզ պետք է ասեն, թե ՀՀ-ում այլսեւս բացառված են դատարանի նկատմամբ ճնշումները»,-անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից այսօր առավոտյան կիսված գրառմանը՝ այս մասին քիչ առաջ հրատապ հրավիրված ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Այս թեզը հեքիաթ է. վերջին մեկ տարում ՀՀ-ում վերջին ահագնացել են դատարանների վրա ճնշումները»։
Նրա խոսքով՝ իրավիճակը ծայրահեղ լարվել է. «Առավոտյան 10։30-ի սահմաններում ստացել ենք տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջի վրա տեղադրել է մի հորդոր, կոչ՝ ուղղված իրենց աջակիցներին, որը ունի հետեւյալ բնույթը. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն»։ Նախեւառաջ պրն Սարգսյանը կոպոտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, երկրորդ, անգամ ՀՔԾ-ն 10 մարդու կյանք խլելը չի վերագրել պրն Քոչարյանին, եւ լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ՝ Հայկ Սարգյսնաը աայպիիսի կոչերով է հանդես գալիս»։
Ալումյանը մեջբերում է հայտարարության այն հատվածը, որում ասվում է. «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել». «Սա արդեն ուղղակի կոչ է տապալել սահմանադրակա կարգը եւ ճնշում գործադրել դատավորի նկատմաբ։ Այսինքն՝ արդար որոշումը ինքը արդեն նախանշել է, այն է՝ շարունակել պահել կալանքի տակ։ Այսինքն՝ պիտի ստիպեն, որ դատավորը կայացնի այն որոշումը, որը որ Հայկ Սարգսյանը ակնկալում է»։
Հայկ Ալումյանը հանդես եկավ մի քանի կոչերով՝ ուղղված ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին եւ վարչապետին։ Նրա ելույթը ներկայացնում ենք ստորեւ.
«Կոչ եմ անում ՀՀ նախագահին կատարել Սահմանդրությամբ իր վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը, իսկ այն, ինչ պատգամավորը այստեղ հրապարակել է , կողմնակիրցների կողմից տարածվում է եւ հավանության արժանանում, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։
Ես դիմում եմ իրավապահ մարմիններին. հարգելի Գլխավոր դատախազ, ես ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ, արդեն կարեւոր էլ՝ պատգամավոր է թե այլ մեկը, փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի վրա ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով։
Ես կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին եւ ոստիկանությունը անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, որովհետեւ սրա նպատալը խաղաղ չէ, այն հայտարարագրվել է՝ որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ։ Կրկնում եմ՝ ես կոչ եմ անում ոչ թե ապահովել հասարակական կարգը կամ անվտանգությունը, այլ կանխել այս հավաքը։
Ես կոչ եմ անում ՀՀ վարչապետին. մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այսպիսի անձինք նմանատիպ արտահայտություններ չեն անի, եթե դրա համար չլինի ձեր հավանությունը, ես կոչ եմ անում թեկուզ վերջին պահին կանխել այս զարգացումները, թույլ չտալ, որպեսզի ձեր կողմնակիցները, առնվազն ձեր անունից եւ ձեր թույլտվությամբ կատարեն այն, ինչ պրն Սարգսյանը նշել է իր կոչի մեջ։
Ես կոչ եմ անում Բարձրագույն դատական խորհրդին եւ դրա նախագահ Գագիկ Հարությունյանին գոնե մեկ անգամ կատարել այն պարտականությունը, որ դրված է ԲԴԽ-ի վրա. բացի այն, որ դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության զանազան պատճառներով, առաջին անգամ սատար կանգնեք դատական համակարգի անկախությանը, արեք ամեն ինչ, որպեսզի այս դրսեւորումը կյանքի չկոչվի, որպեսզի այս հայտարարությամբ հանդես եկող անձը ենթարակվի ամենախիստ պատասխանատվության, եւ որպեսզի այսպիսի ոտնձգությունները ՀՀ-ում այլեւս տեղի չունենան։
Ես կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին բարձրացնել իրենց ձայնը հօգուտ դատական համակարգի՝ անկախ իրենց հայացքներից եւ տեսակետներից։ Մի բան է պարզ. դատական համակարգի նկատմամբ ամբոխի կողմից ճնշում գործադրելու փորձ չպետք է լինի անկախ որեւէ նկատառումներից։
Ես կոչ եմ անում բոլոր միջազգային առաքելություններին, որոնք որ ՀՀ-ում աշխատել են, աշխատում են եւ կաշխատեն. ուշադիր հետեւեք այս ամենին եւ արեք ամեն ինչ որպեսզի ՀՀ իշխանություններին հասցնեք այսպիսի դրսեւորումների անթույլատրելիությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել