ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիշում են ժառանգները 05/18/2019 15:24 | Հետաքրքիր է իմանալ

Կինոքննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանի հետ զրուցում ենք իր ընտանիքի, անվանի հայրիկի ու պապիկի մասին։ Կինռեոժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը ծնվել է քաղաքական ականավոր գործիչ Արամայիս Երզնկյանի ընտանիքում: 1940-ականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես նկարիչ, իսկ հետո՝ ռեժիսոր: Նկարահանել է վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Հեղինակել է «Հասցեատիրոջ որոնումները», «Հովազաձորի գերիները», «Առաջին սիրո երգը», «Մեր թաղի ձայները» և մի շարք այլ ֆիլմեր:
Արամայիս Երզնկյանի տունը նման էր փոքր վերնատան
Հայրս ծնվել է Թիփլիսում, մեծացել է ականավոր գրողների, երաժիշտների, նկարիչների շրջապատում: Պապս՝ Արամայիս Երզնկյանն իր տանը հյուրընկալում էր Թումանյանին, Չարենցին, Սարյանին, Իսահակյանին, մեր մյուս մեծերին: Ստեղծվում էր փոքր վերնատան մթնոլորտ, որտեղ էլ Յուրի Երզնկյանը ձևավորվել է որպես անհատականություն: Նա եղել է տան ամենափոքր երեխան ու վայելել ծնողների, եղբոր և քույրերի սերը: Ամեն ինչ լավ կլիներ, եթե պապիս ռեպրեսիայի չենթարկեին: 1936 թվականի նոյեմբերին Արամայիս Երզնկյանին որպես «ազգի դավաճան» ձերբակալեցին: Նույն թվականի մայիսին մահացել էր տատիկս...
«Դավաճաններ»-ի երեխաները դպրոցում դասերը կանգնած պետք է անցկացնեին
Որոշ ժամանակ հայրս ապրում է Թիֆլիսում՝ մեծ քրոջ մոտ: Դժվար օրեր է անցկացրել։ Պատմում էր, որ իրենց տնօրենի պահանջով՝ բռնադատվածների երեխաներն ամբողջ դասի ընթացքում պետք է կանգնած մնային։
Յուրի Երզնկյանն անցել է Ռուբեն Սիմոնովի, Միխայել Ռոմի կինոդպրոցը
Տեղափոխվելով Երևան՝ 16 տարեկանում նա բեմադրական աշխատանքներ է իրականացնում Ռուսական թատրոնում։ Ժամանակ անց մեկնում է Մոսկվա, փորձաշրջան անցնում Վախթանգովի անվան դրամատիկական թատրոնում։ 1943-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Պատերազմից հետո՝ կրկին Մոսկվա. Սովորում է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց), ավարտում է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ Աշխատում է նաև կինոռեժիսոր Բորիս Բառնետի հետ, ինչը որոշակի հետք պետք է թողեր հայրիկիս ստողծագործական կյանքում։ 1952 թվականին ավարտում է նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Եթե ռեժիսոր չլիներ, կդառնար կինոքննադատ
Լավ գիտեր կերպարվեստ, գրականություն և երաժշտություն: Միշտ քննադատորեն էր վերաբերվում արվեստին, իր ֆիլմերին: Հաճախ տեսնում ավելին, քան պետք էր: Շատերը կարծում էին, որ եթե նա ռեժիսոր չլիներ, ապա շատ լավ կինոքննադատ կդառնար:
Հնարավորության դեպքում ֆիլմի նկարահանումներն անպայման անցկացնում էր Հաղպատում
Երզնկյանների տոհմը ժամանակին Երզնկայից տեղափոխվել է Հաղպատ, պապս էլ ծնվել է հենց այնտեղ: Հայրիկս շատ էր սիրում Հաղպատը և հետագայում էլ իր սերն ու կապվածությունը փոխանցվեց մեզ: Նա հարմար առիթը ձեռքից բաց չէր թողնում, որպեսզի նկարահանումներ անցկացներ Հաղպատում: Մանուկ ժամանակ մեր ամառային արձակուրդների տասնհինգ օրերը կապված էին Հաղպատի հետ: Այնտեղի օդը, ջուրը մեծ ուժ են տալիս մեզ:
Կինոյում կարևորում էր պատկերը, բայց հասկանում էր, որ առանց գեղարվեստական հիմքի դժվար է ստեղծել գեղարվեստական արժեքավոր գործ
Յուրի Երզնկյանը կինոյում մեծ նշանակություն էր տալիս պատկերին, պատկերային լուծումներին: Սակայն կարևորում էր նաև գրական հիմքը, առանց որի անհնար է ստեղծել բարձրարժեք գործ։ Նրա հիմնական աշխատանքներն էլ հենց գրական երկերի էկրանավորումներն էին: Իմ կարծիքով՝ հայրիկիս ֆիլմերում նկատելի են նաև իր ուսուցիչների մոտեցումները՝ հարստացած երզնկյանական ընկալումներով: Մեծ հարգանք էր վայելում գործընկերների շրջապատում։ Կարող էր մի փոքր դերի համար անգամ հրավիրել խորհրդային ականավոր դերասանի և մերժում չստանալ: 1990-ական թթ., երբ Սովետմիությունը փլուզվեց, ֆիլմեր գրեթե չէին նկարահանվում, և նա հրատարակեց «Կինո» թերթը:
Յուրի Երզնկյանի շնորհիվ Մանկավարժական ինստիտուտը մի նոր շունչ ստացավ
1980-ականներից դասավանդում էր Մանկավարժական ինստիտուտում, հետո դարձավ ամբիոնի վարիչ: Նրա շնորհիվ բուհը նոր շունչ ստացավ, կինոուսումնառությունը բարձրացավ մի նոր մակարդակի: Ստեղծվեց Երզնկյանական կինոդպրոց: Հարություն Խաչատրյանը, Նարինե Մալյանը, հայրիկիս ուսանողներից շատերն այսօր իրենց խոսքն են ասում մեր մշակույթում: Յուրի Երզնկյանի կապերի շնորհիվ ինստիտուտն ունեցավ կինոժապավեն, և ուսանողները հնարավորություն ստացան սև ու սպիտակ ժապավենի վրա նկարահանումներ անել: Հեշտությամբ էր հաղորդակցվում երիտասարդների հետ։ Երբեք չէր սպանում ուսանողի մղումը։
Երբ հայրիկդ Յուրի Երզնկյանն է...
Հայրիկիցս մեզ փոխանցվեց կերպարվեստի ու գրականության հանդեպ սերը։ Երեկոյան միշտ նստում էինք թեյի սեղանի շուրջ, ընտրում որևէ հեղինակի և սկսում փոքրիկ դրվագներ ընթերցել: Մեր տանը հաճախ էին լինում Տիգրան Մանսուրյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան, Վարուժան Վարդանյան, Ռոբերտ Էլիբեկյան, Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան։ Ես և եղբայրս մեծացանք արվեստի, կյանքի մասին նրանց խոսակցությունների մթնոլորտում: Հայսր հետաքրքիր զրուցակից էր: Դասընկերներս էլ էին սիրում նրա հետ շփվել: Հաճախ անգամ մեր տուն գալիս էին ոչ թե ինձ տեսնելու, այլ, ինչպես իրենք էին ասում, Յուրիի հետ խոսելու համար:
Ճանապարհը հաղթահրում է նա, ով գնում է այդ ճանապարհով, ոչ թե մնում նույն տեղում
Դեռ մանկուց հայրս առնչվել է դժվարությունների: Հետագայում իրեն հանդիպած ֆինանսական և գաղափարախոսական պատնեշները, որքան էլ ցավոտ լինեին, նա հաղթահարում էր ու հասկանում, որ միշտ պետք է առաջ գնալ: Անշուշտ, շատ էր օգնում ընտանիքը: Նա գալիս էր տուն ու գիտեր, որ այնտեղ ապահով է, ջերմ է. իրեն սիրում են ու հասկանում:
Դրսում եղածը թողնում էր դրսում
70-ական թվականներից մայրիկս և հայրիկս միևնույն ստեղծագործական խմբում էին աշխատում։ Այնտեղ էլ քննարկում էին աշխատանքային հարցերը, թեպետ ֆիլմին նախորդող սցենարի քննարկումներին մենք էլ էինք մասնակցում։ Հայրս միշտ ասում էր. «երբ տուն եմ մտնում, դուռը փակում եմ։ Այն ինչ դրսում է եղել, մնում է այնտեղ: Ես արդեն տանն եմ»:
Յուրի Երզնկյանն իր ֆիլմերում է
Հայրս աշխատում էր տպագրական մեքենայով։ Երբ ամուսնացա ու առանձին էի ապրում, ամեն օր գալիս էի հայրական տուն՝ հայրիկիս տեսնելու, զրուցելու։ Երբ բակ էի մտնում, դեռ հեռվից, նույնիսկ ձմռանը, երբ պատուհաները փակ էին, լսվում էր տպագրական մեքենայի ձայնը։ Մինչև հիմա այն ականջիս մեջ է: Հայրիկը կա մեր մեջ, իր ֆիլմերում և իհարկե իր ուսանողների մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
- 12/09/2019 18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը
- 12/09/2019 16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը
- 12/09/2019 12:57 Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական 2 պատճառով .Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը