ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստին, որ Քոչարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, մեղադրող կողմը այդպես էլ անդրադարձ չկատարեց. Օրբելյան 05/17/2019 14:18 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, ըստ որի՝ բոլորին պետք է ձերբակալել եւ կալանավորել, որովհետեւ բոլորը հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ»,-ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Ըստ նրա՝ հույս կար, որ այս մոտեցումը անցյալ տարի կփոխվի. «Դրանից առաջ էլ հույս կար, բայց ցավոք սրտի, դեռ շարունակում է մնալ հույսը, որ քրեապատժողական համակարգն ավելի լավը կդառնա, եւ մինչդատական կալանքը կամ դատաքննության կալանքը չեն լինի ինքնանպատակ, եւ հենց հարցը մի քիչ ծանր լինի, մի քիչ ոչ ստանդարտ, միանգամից կալանավորեն»։
Ըստ պաշտպանի՝ սրա ամենատիպիկ օրինակը Գլխավոր դատախազի դատարան կցկտուր մոտենալն էր. «Մենք կողմ ենք, որ նա ներկա գտնվի եւ վարի այս գործը, որովհետեւ այն իր բարդությամբ այնպիսին է, որ ենթադրում է նման տիպի մասնակցություն, բայց այն ակնհայտորեն օգուտ չի բերում, երբ Գլխավոր դատախազը ներկայանում է առաջին եւ վերջին նիստերին, ընդ որում, վերջին նիստին ներկայանում է, երբ քննարկվում է, որ ԼՂՀ երկու նախագահներն են երաշխավորություն տալու, եւ իր փակման խոսքում ձեւակերպումներով համարյա սպառնում է դատարանին»։
Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի էլ՝ այդ սպառնալիքներից էր այն, որ խեղաթյուրեցին Ալումյանի խոսքերը. «Կամ կոչեր հնչեցրին չհետեւել մեր դիրքորոշումներին, եւ մի շարք արտահայտություններով ներկայացրին, որ ամբողջ պատասխանատվությունը ընկել է դատարանի վրա, նման արտահայտությունները իրավական բնույթի չեն, եւ դատարանին առանց այդ էլ այս շատ կարեւոր գործի լարվածության պայմաններում լրացուցիչ լարվածության տակ են դնում»,-նշեց Խուդոյանը։
Օրբելյանն ընդգծեց նաեւ, որ Դատախազությունը դեռեւս չի ստանում իրավական պետության ընկալումը. «Դատախազներից մեկը մի հինգ անգամ ասաց՝ «պաշտպանները ձեւական պահանջներով, ձեւական մոտեցումներով»... Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Քրեական դատավարության օրենսգիրքը առաջին տառից մինչ վերջինը ձեւականություն է․ քանի որ մենք չենք իմանում՝ ով է մեղավոր, եւ ով անմեղ, Քրդատօրենսգիրքը սահմանում է այն ընթացակարգը, որի շրջանակում պետք է դա ապացուցվի, հետեւաբար՝ երբ մենք բարձրաձայնում ենք ընթացակարգ, դա չի կարող ձեւական համարվել»։
Օրբելյանը նշեց նաեւ, որ այն փաստին, որ Քոչարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, մեղադրող կողմը այդպես էլ անդրադարձ չկատարեց. «Ենթադրում եմ, որովհետեւ պատասխան չունեին, եւ շատ հարմար է ՝ որ մասով պատասխան կա, տալ, որ մասով չկա, չտալ»։
Խուդոյանն էլ լրացրեց, որ մեղադրական տոնով դիրքորոշում հնչեցրին իրենց հասցեին, թե առանձնացնում են առանձին ֆրագմենտներ, եւ դրանց մասին խոսում. «Դա համապատասխանում է իրականությանը, բայց խնդիրն այն է, որ մենք առանձնացնում ենք այն ֆրագմենտները, որոնք վերաբերում են մեր պաշտպանյալին. 30 էջից ընդամենը 2 պարբերություն է, որտեղ նկարագրվում է մեր պաշտպանյալի գործողությունները, եւ մենք առանձնացնում ենք այդ մասը, որպեսզի ցույց տանք, որ այս դատական գործը չի կարող վերաբերել որեւէ այլ հանգամանքի, եթե Դատախազությունը չի կարողանում հիմնավորել դրանց առնչությունը մեր պաշտպանյալի հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ