ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվողը նույն գործելաոճն է. պաշտպան 05/17/2019 22:57 | Քրեական խրոնիկոն
«Արմեն Թավադյանը մինչ այս պահը որեւէ անգամ վարույթ իրականացնող մարմնից չի խուսափել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «5-րդ» հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Նարեկ Ալոյանը. «Ըստ Ոստիկանության ձեւակերպման` նա հրավիրվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, հրավերը ընդունել է, եւ ներկայացել»:
Նարեկ Ալոյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվողը նույն գործելաոճն է. «Ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմին է հրավիրվում վկայի կարգավիճակով, նրա հետ` որպես վկայի, որեւէ գործողություն չի կատարվում, եւ մեղադրանք է առաջադրվում, ամիսներ անց Արմեն Թավադյանը, ով հանդիսանում է «5-րդ» ալիքի սեփականատերը եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, հրավիրվում է քննչական մարմին դարձյալ վկայի կարգավիճակով, դարձյալ այդ կարգավիճակով նրա հետ որեւէ գործողություն չի իրականացվում, եւ առաջադրվում է մեղադրանք, այս գործելաոճը չի համապատասխանում օրենսդրությանը, նույնն է եւ հիմք է տալիս ենթադրելու, որ սա քաղաքական հետապնդում է»:
Պաշտպանի խոսքով` իրենց քննչական մարմին ներկայանալու ծանուցում ստացել են այսօր` ժ. 12-ի սահմաններում. «Արմեն Թավադյանը ստացել է ծանուցագիր, որի համաձայն քննչական մարմին պետք է ներկայանար երեք ժամ անց, մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում ընդունված է ծանուցագրեր ուղարկել` մի քանի օր առաջ, բայց ունենալով շատ կարճ ժամանակ` այնուամենայնիվ իմ ուղեկցությամբ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին»:
Ներկայանալուց հետո, ըստ պաշտպանի, պարզվել է, որ քննչական մարմինը գործողություն է իրականացնում տուժող կողմի հետ. «Մենք հարկադրված ենք եղել մեկ ժամ սպասել, թեեւ առնվազն 30 րոպե սպասելուց հետո կարող էինք դուրս գալ քննչական մարմնից ու ասել` նոր ծանուցագիր ուղարկեք, բայց այս դեպքում եւս սպասել ենք, ինչը, կարծում եմ, խոսում է այն մասին, որ չենք խուսափել վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց»:
Պաշտպանն ընդգծեց` վարույթն իրականացնող մարմինը որեւէ տեղեկություն չունի Արմեն Թավադյանի առողջական վիճակի վերաբերյալ: «Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ առողջական խնդիրներ ունի նա, Նարեկ Ալոյանը պատասխանեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում խոսել այդ մասին. «Դրա վերաբերյալ ես կխոսեմ դատարանում, բայց հիմա կամ պետք է առաջնորդվենք, որ քննչական մարմիններին առհասարակ նման հարցեր չեն հետաքրքրում, կամ պետք է գանք հետեւության, որ ուղղակի շտապողականություն են դրսեւորում, դրա համար էլ առողջական վիճակին ուշադրություն չեն դարձնում»,-ասա նա, եւ հավելեց. «Վարույթ իրականացնող մարմնին հայտնել ենք այդ մասին, սակայն դրա վերաբերյալ դիրքորոշում չեն արտահատել»:
Նարեկ Ալոյանը հիշեցրեց նաեւ` միջադեպին մասնակցել են մի խումբ քաղաքացիներ, որոնց մի մասը բացասական կարծիք է հնչեցրել Քոչարյանի մասին, մյուս մասը` դրական. «Այսինքն` եղել է բարձր տոներով կարծիքների փոխանակում: Հիմա քաղաքացիների մի մասի կարծիքի իրացումը որակվել է որպես խուլիգանություն, ուստի մեզ համար առնվազն տարակուսելի է, թե մյուս մասին, որը բացասական կարծիքներ էր հնչեցրել Քոչարյանի նկատմամբ, ինչու նույն ձեւաչափով մեղադրանք չի առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Չէ՞ որ նրանց բղավոցների արդյունքում եւս ենթադրաբար պետք է խաթարված լիներ դատարանի բնականոն գործունեությունը»:
Մեր այն դիտարկմանը, թե առաջադրված մեղադրանքը շշով հարվածելուն է վերաբերում, եւ ոչ բնականոն ընթացքը խաթարելուն, պաշտպանն արձագանքեց. «Հարվածելը դնենք մի կողմ, որովհետեւ տեսականորեն հարված կատարած անձը գործի մասնակիցներից ընդամենը մեկն է, կարող էր հարվածը չլիներ, բայց էլի մեղադրանք լիներ, եւ հարց է առաջանում` ինչու Քոչարյանի վերաբերյալ դրական կարծիքներ հնչեցնող անձանց խումբը դարձավ մեղադրանքի թիրախ, տեսականորեն խուլիգանություն կատարող, իսկ բացասական կարծիք հնչեցնողների գործողությունները համարվեցին իրավաչափ»:
Ըստ Ալոյանի` եթե մյուս կողմին էլ մեղադրանք առաջադրելու լինեին, արդեն կառաջադրեին. «Այդ անձանցից մեկը, ով տվյալ գործողվ հանդիսանում է տուժող, մի քանի օր անց ոստիկաններին «թափթփուկ», «լկտի» անվանեց, ստացվում է` դա եւս իրավաչափ վարքագիծ է, իսկ դատարանում սեփական քաղաքական հայացքները արտահայտելը խուլիգանություն»:
Ինչ վերաբերում է միջնորդությանը` որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, Ալոյանը նշեց, որ դեռեւս տեղեկություն չկա. «Նիստ դեռեւս չի նշանակվել, եւ տեղեկություն չունենք, թե երբ կնշանակվի»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի պաշտպան Նարեկ Ալոյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ