Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հայտարարությունը` 2018թ.հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին 05/17/2019   13:06  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հայտարարությամբ է հանադես եկել  2018թ.հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շուրջ վերջերս տեղ գտած քննարկումները՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հարկ է համարում նշել, որ Հանրապետության նախագահի դիմումով նպատակ է հետապնդվել Սահմանադրությամբ ամրագրված որոշ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու և հստակեցնելու: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ լուծում տվեց նշված խնդիրներին՝ այդ թվում հստակ մեկնաբանելով մի շարք սահմանադրական նորմեր, որոնք այլևս իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում:


Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի դիմումի քննության և որոշումն ընդունելու համար պահանջվել է ավելի քան 5 ամիս, որի արդյունքում սույն թվականի ապրիլի 19-ին կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում (26 էջ)՝ հատուկ կարծիքով:

1. Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի առաջին կետով, մասնավորապես, արձանագրվել են Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում առաջացող վարչապետի ընտրության ողջամիտ ժամկետներիպահպանման պրակտիկ և իրավական-կառուցակարգային ռիսկերը:

Հարկ է նշել, որ Հանրապետության նախագահի դիմումի 1-ին կետում տեղ գտած դիտարկմանն անդրադառնալով՝ Սահմանադրական դատարանն՝ իր 2019թ. ապրիլի 19- ի ՍԴՈ - 1454 որոշման իրավական դիրքորոշման մեջ մասնավորապես նշել է. «...Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ, թեև վարչապետի ընտրության հարցի առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով նաև օբյեկտիվ պատճառները, կարող է տարբեր կանոնակարգումներ ամրագրել, սակայն այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության և վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում, Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտելու միջոցով, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ, իր հերթին, կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման»:

2. Հանրապետության նախագահի վերոնշյալ դիմումով բարձրացվում էր հետևյալ կետերի վերաբերյալ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

ա) մասնավորապես, օրենքի նախագծի Հանրապետության նախագահի դիմումով վիճարկվող դրույթում օգտագործված էր հետևյալ արտահայտությունը՝

«...պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով...», որն էլ առաջացրեց տվյալ եզրույթի իրավական բովանդակության որոշակիության հարցը: Այդ խնդիրը, որպես վիճելի իրավական հարց, դարձել էր բազմաթիվ իրավաբանների քննարկումների առարկա:

Հանրապետության նախագահի կողմից բարձրացված այս հարցի վերաբերյալ նույնիսկ արձանագրվել է Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ կարծիք: Հատուկ կարծիքով, մասնավորապես, արձանագրվում է, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու համար:

բ) «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի այդ պահին գործող խմբագրության մեջ առկա էր և առաջարկվող փոփոխություններում էլ նույնությամբ արտացոլված և վերահաստատված էր առերևույթ կարևոր իրավական բաց, որիվերաբերյալ վերջնական՝ համապարտադիր մեկնաբանում կարող էր տալ բացառապես Սահմանադրական դատարանը: Ուստի Հանրապետության նախագահի դիմումի վերջին կետով բարձրացված հարցի նպատակն էր վիճարկվող դրույթի սահմանադրական բովանդակության բացահայտումն ու Սահմանադրությանը համապատասխանության ստուգումը: Օրենսդրական բացի սահմանադրականության հարցի քննարկման և իրավունքի բացի հաղթահարման առումով Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտված դիրքորոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա հանդիսանալ այն դեպքերում, «երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»:

 Մինչդեռ վերոնշյալ խնդրով Սահմանադրությամբ ու օրենքներով, ներառյալ օրենքի փոփոխություններով, որևէ պրակտիկ լուծում առերևույթ նախատեսված չէր այն մասով, թե Ազգային ժողովի հատուկ նիստի չկայացած համարվելու պարագայում ինչպես է հնարավոր վարչապետի առաջին ընտրության հարցն ավարտել քվեարկությամբ, որն էլ իր հերթին, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առերևույթ պարտադիր նախապայման է երկրորդ փուլով ընտրություն իրականացնելու համար: Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը մեկնաբանել է 149-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ հստակեցնելով դրա իրավական բովանդակությունն, ու այդ մեկնաբանությունն այժմ հանդիսանում է իրավական համակարգի բաղկացուցիչ մասը:


Ցանկանում ենք շեշտել նաև, որ նախագահական նստավայրի դռները բաց են յուրաքանչյուր անձի համար, ով ունի դժգոհություններ, դիտարկումներ կամ առաջարկներ Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորություն­ների իրականացման վերաբերյալ, և Հանրապետության նախագահը միշտ պատրաստ է լսել բոլորի կարծիքները»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:11 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. տեղի է ունեցել նախագահներ Սագսյանի և Տոկաևի հանդիպումը
12:02 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմասնակցի ամենամյա տնտեսական ֆորումին
13:06 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Բացարձակ սուտ է». Սերժ Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպումը պաշտոնապես հերքվեց
10:24 04/05/2019  |  ՄամուլԴժգոհություն և հակադարձում. Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. «Ժողովուրդ»
10:06 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ Դաշնային սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի հետ
17:35 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ
19:42 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍՁեզ հետ խոսելու շատ բան ունեմ. Սարգսյանը՝ Փաշինյանին
11:50 09/12/2018  |  Ընտրական իրավունքՍրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցեց քվեարկությանը
14:16 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար
18:54 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». նախագահ Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]