Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2019   09:10 Հրդեհ Հրազդան քաղաքում. տուժածներ չկան 06/16/2019   22:40 ՔՊ վարչության նախագահ ընտրվեց միակ թեկնածուն 06/16/2019   22:05 Հայտնի են ՔՊ նոր վարչության անդամների անունները 06/16/2019   21:42 Սարատովում աղջիկները սպանել են տղամարդուն՝ խանութում դիտողություն անելու համար 06/16/2019   21:16 Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 06/16/2019   20:38 Նախկինում ծխախոտի դիստրիբյուտոր Ալբերտ Խուդոյանը ձերբակալվել է խարդախության գործով 06/16/2019   17:47 Ուսումնասիրություն. սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը 06/16/2019   17:31 Ինչպես փրկել «խեղդված» սմարթֆոնը (տեսանյութ) 06/16/2019   16:12 «Ես էլ 5G ունեմ, և ի՞նչ»: Բժիշկները պատմել են նոր բջջային կապի ազդեցության մասին 06/16/2019   15:09 Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) հետ (տեսանյութ) 06/16/2019   14:53 Օգոստոսին Սոչիում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գագաթնաժողովը 06/16/2019   14:43 Ձեր առաքելությունը խոսելն է` շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին 06/16/2019   14:33 51 թեկնածու` 21 տեղի համար. ՔՊ-ում ընտրություններ են 06/16/2019   14:25 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաեւ` կարկուտ 06/16/2019   14:01 Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան (տեսանյութ) 06/16/2019   13:39 Միգուցե անփորձությունից ելնելով մամուլի հետ շփվելով ինչ-որ ինֆորմացիա դուրս է եկել, բայց դա սկանդալի վերածելու առիթ դեռ չկա. Սիմոնյան (տեսանյութ) 06/16/2019   13:13 Եթե խնդիրներ ունենք, ապա այդ խնդիրները պետք է փնտրենք մեր ներսում. Պապիկյան (տեսանյութ) 06/16/2019   12:12 ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցադիմումների թիվը կտրուկ աճել է. Շուշան Դոյդոյան 06/15/2019   21:40 Դատարանը արգելել է Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերին վիրավորանքներ գրել երգչուհու մասին համացանցում 06/15/2019   21:16 Արփի գյուղի մոտ մեքենան ընկել է ձորակը 06/15/2019   20:32 Հրդեհ է բռնկվել հեռուստաաշտարակի մոտ 06/15/2019   20:24 «Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին 06/15/2019   20:18 Ոստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ. Ռ.Մելիքյան 06/15/2019   20:01 Իշխանությունների խուճապային հրահանգավորումների հետևանքով Ոստիկանության աշխատանքը զավեշտի է վերածվում. Ադեկվադ 06/15/2019   18:56 Ադեկվադ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման 06/15/2019   16:34 Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ Զինված ուժերի մարտական հենակետերից մեկը 06/15/2019   16:18 Չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ամաչում եմ գաղտնալսման փաստից. Արթուր Վանեցյան 06/15/2019   16:14 Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը 06/15/2019   15:30 Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին 06/15/2019   15:19 Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` ԱԺ-ում 06/15/2019   15:10 Դավիթ Տոնոյանը մասնակցել է զոհված զինծառայողի հուղարկավորությանը 06/15/2019   15:10 ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին 06/15/2019   15:00 Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել 06/15/2019   14:49 Նրանք երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից էին 06/15/2019   14:16 Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության 06/15/2019   13:56 Հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ 06/15/2019   13:49 Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բկ, որտեղ նոր հետազոտություններ է անցել 06/15/2019   13:44 Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության 06/15/2019   13:33 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ 06/15/2019   13:30 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին 06/15/2019   13:20 «Ում հետ էր խոսում Փաշինյանը». սա ամենակարեւոր հարցն է. Արթուր Ղազինյան 06/15/2019   13:07 ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան 06/15/2019   13:00 «Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն 06/15/2019   12:52 ԲՀԿ-ում միաձայն ասում են, որ տեղյակ չեն Ուրիխանյանի մանդատը վայր դնելու որոշման մասին 06/15/2019   12:45 ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն 06/15/2019   12:30 Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության. ՔԿ 06/15/2019   12:13 Ոստիկանությունն անփաստարկ է որակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի կողմից տնտեսվարողներից կաշառք պահանջելու մասին լուրը 06/15/2019   12:00 Կրակել են Լուսահովիտ գյուղի գյուղապետի վրա. վիճակը ծանր է 06/15/2019   11:59 Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ. Շարմազանով 06/15/2019   11:47 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժած
06/15/2019   14:16 Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության 06/16/2019   21:16 Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 06/16/2019   15:09 Փաշինյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) հետ (տեսանյութ) 06/16/2019   22:40 ՔՊ վարչության նախագահ ընտրվեց միակ թեկնածուն 06/15/2019   14:49 Նրանք երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից էին 06/16/2019   22:05 Հայտնի են ՔՊ նոր վարչության անդամների անունները 06/15/2019   20:24 «Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին 06/15/2019   10:50 Ինչու են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս. «Ժողովուրդ» 06/15/2019   10:41 Յուրօրինակ «վեթինգ». Ինչպես էին դատավոր նշանակում Քոչարյանի ժամանակ. «Հրապարակ» 06/15/2019   12:00 Կրակել են Լուսահովիտ գյուղի գյուղապետի վրա. վիճակը ծանր է 06/15/2019   12:30 Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության. ՔԿ 06/15/2019   11:05 Անպատասխանատուն. «Միակ տղամարդ» Քոչարյանին մեղադրում են մեղքը այլոց վրա գցելու համար. «Ժամանակ» 06/15/2019   11:10 Զգուշացում. Թուրքիայի և Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել. «Ժամանակ» 06/15/2019   13:20 «Ում հետ էր խոսում Փաշինյանը». սա ամենակարեւոր հարցն է. Արթուր Ղազինյան 06/15/2019   11:17 ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ է հավաքել. կոնտրքայլերով են պատասխանելու. «Հրապարակ» 06/15/2019   20:01 Իշխանությունների խուճապային հրահանգավորումների հետևանքով Ոստիկանության աշխատանքը զավեշտի է վերածվում. Ադեկվադ 06/16/2019   14:43 Ձեր առաքելությունը խոսելն է` շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին 06/15/2019   18:56 Ադեկվադ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման 06/15/2019   12:52 ԲՀԿ-ում միաձայն ասում են, որ տեղյակ չեն Ուրիխանյանի մանդատը վայր դնելու որոշման մասին 06/16/2019   13:39 Միգուցե անփորձությունից ելնելով մամուլի հետ շփվելով ինչ-որ ինֆորմացիա դուրս է եկել, բայց դա սկանդալի վերածելու առիթ դեռ չկա. Սիմոնյան (տեսանյութ)

Մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող զինծառայողներին դատարանն արդարացրեց 05/17/2019   21:58  |  Արդարացման դատավճիռներ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն  արդարացրել է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 5 զինծառայողներին՝ գտնելով, որ մեղսագրված արարքում բացակայում են հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր մի քանի հանգամանքներ։

Զինծառայողները, ի թիվս այլոց, 2017 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության են նշանակված եղել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի «Սոփի սար» կոչվող մարտական հենակետում և պարտավորված ն եղել դիտարկել և պահպանել իրենց հանձնված տարածքը: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ դիրքի ավագը՝ կոչումով շարքային Կ.Պողոսյանը, պարտավոր լինելով կազմել դիտորդների, ազատ հերթափոխերի գրաֆիկները, վերահսկել դրանց ճիշտ կատարումը, իրականացնել դիտորդների և ազատ հերթափոխի զենքի լիցքավորման, լիցքաթափման գործընթացը,  պատշաճ չի կատարել վերը նշված պարտականությունները, բացի այդ դիտորդներին առաջնագիծ չի տարել, որի հետևանքով  նշված  մարտական դիրքում մարտական հերթապահություն չի իրականացվել։ Երկու ժամը մեկ կրակակետում ծառայություն իրականացնելու փոխարեն ընդամենը 15-30 րոպեն մեկ դիտարկում է կատարվել կրակակետից, ապա վերադարձել են գետնատնակի մոտ՝ կրակակետը թողնելով առանց հսկողության։ Այդպիսով՝ նախնական քննության գնահատականով ընկել է մարտական հենակետի մարտունակությունը և սպառնալիք է ստեղծվել մարտական հենակետում ծառայության նշանակված զինծառայողների առողջության և կյանքի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Բացի այդ՝ ավագը թույլ է տվել զենքի հետ վարվելուն կանոնների խախտում, որի հետեւանքով մեկ այլ զինվոր մահացու հրազենային վնասվածք է ստացել։ Մասնավորապես՝  28.07.2017 թվականին` ժամը 16:40-ի սահմաններում, նույն մարտական հենակետի կացարանի մոտ կառուցված ամառային խոհանոցում անսաք ինքնաձիգի փակաղակի շրջանակը գազամխոցով հետ է քաշել և բաց թողել, ինչի հետևանքով ինքնաձիգից կրակահերթով կրակոցներ են արձակվել, որի արդյունքում անզգուշությամբ նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանին գլխի շրջանում պատճառվել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում: Դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար՝ առաջացնելով զինվորի մահ, իսկ եւս 4 զինծառայողի՝ միայն մարտական հերհապահության կանոնները խախտելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հետազոտելով ապացույցները գտել էր, որ իրականում մարտական հերթապահության կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը։

ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում` Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել։

«Փաստորեն, նշված հանցագործության օրենսդրական շարադրանքից հետևում է, որ այդ քրեաիրավական խախտումը բովանդակում է նյութական հանցակազմ, այսինքն` այդ հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է երեք պարտադիր բաղադրիչների համակցությամբ, այն է` հանցավոր գործողություն կամ անգործություն, վնաս և այդ գործողության կամ անգործության ու վնասի միջև պատճառահետևանքային կապ: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից հետևում է, որ «մարտական հերթապահության կրման գրաֆիկի համաձայն երկու ժամը մեկ կրակակետում ծառայություն իրականացնելու փոխարեն այդ երկու ժամվա ընթացքում 15-30 րոպեն մեկ դիտարկում է կատարվել կրակակետից», այսինքն` այդ կերպ խախտվել են մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնները, իսկ որպես հետևանք` նշված է «մարտական հենակետի մարտունակությունը ընկել է», «սպառնալիք է ստեղծվել մարտական հենակետում ծառայության նշանակված զինծառայողների առողջության և կյանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասում նախատեսված չէ այնպիսի հանգամանք, ինչպիսին «սպառնալիքն» է, հետևաբար, այն չի կարող փոխարինել «վնաս է պատճառվել» եզրույթին», - նշել է դատարանը։

Դատարանի գնահատմամբ՝ եթե հետևանքը կոնկրետ կամ որոշակի չէ, ապա հնարավոր չէ պատասխանել այն հարցին, թե վնասն իր ծանրությամբ ինչպիսին է` զգալի, էական, թե ծանր հետևանք: Ավելին, համաձայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից և N զորամասի հրամանատարից ստացված գրությունների` 2017 թվականի հուլիսի 27-ին և 28-ին  զորամասի մարտական դիրքում բացառությամբ Արկադի Ղամբարյանի մահվան դեպքի, մյուս զինծառայողների առողջությանը և կյանքին, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը վնասը չի պատճառվել:

«Վերը շարադրված հիմնավորմամբ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներ Կարեն Պողոսյանին, Կարեն Աբովյանին, Արսեն Թանդիլյանին, Մխիթար Թորոսյանին, Դավիթ Թարմինյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- նշել է դատարանը եւ ճանաչել նրանց անմեղությունն ու արդարացրել։

Դատարանը հիմնավորված է համարել զինվորի մահվան պատճառ դարձած զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար  ավագին՝ Կ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել 4  տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել է ամբաստանյալի` կալանքի տակ գտնվելու 2 ամիսը և նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման՝ 3 տարի  10 ամիս ժամկետով ազատազրկման: Միաժամանակ կիրառվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալ Պողոսյանին ազատել նշանակված ազատազրկման ձևով պատժից:

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:39 30/05/2018  |  Արդարացման դատավճիռներԻրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվել է
20:36 20/03/2018  |  Դատական ռեպորտաժներԱռաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է ծանր մեղադրանքում՝ երկրորդ դատաքննության արդյունքում
22:38 13/06/2017  |  Արդարացման դատավճիռներ1 տարի 4 ամիս կալանքի տակ մնալուց հետո մեղադրյալն արդարացվել է ու ազատ արձակվել դատարանի դահլիճից
19:07 12/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացում՝ թմրանյութերի ապօրինի իրացման 36 դրվագով
12:35 30/07/2016  |  Արդարացման դատավճիռներՍպանությունը կատարվել է աֆեկտի վիճակում՝ երեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին
22:56 03/06/2016  |  Արդարացման դատավճիռներՎերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել արդարացման դատավճիռը
19:33 25/05/2016  |  Արդարացման դատավճիռներՎերջին 3 տարիների ընթացքում դատավոր Արթուր Օհանյանը կայացրել է 2 արդարացման դատական ակտ
20:09 11/05/2016  |  Արդարացման դատավճիռներ20 արդարացման դատական ակտ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից (լրացված)
18:37 30/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացում՝ Արագածոտնի մարզում
18:32 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց ՃԵԿ-ը խախտելու և անզգուշությամբ 4 անձի մահ պատճառելու մեղադրանքում

Տեսանյութեր

06/16/2019   23:20 Մահացել է «Машина Времени» խմբի անդամը

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]