Թեմաներ
Երկուշաբթի 10 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2019   14:08 Սարհատ Պետրոսյան՝ հեռանում եմ պարզ ճակատով 10/21/2019   13:58 Վիճաբանության ժամանակ հայրը դանակահարել է որդուն 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   13:39 Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում կհանդիպի բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ 10/21/2019   13:34 Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա 10/21/2019   13:27 Արդարադատության նախարարությունն որոշակի նախաձեռնություններ ունի ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկի լուծման համար.Ավինյան 10/21/2019   13:24 Գևորգ Կոստանյանը խոստացել է հաջորդ ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Խաչատրյան 10/21/2019   13:17 Քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի. Սասուն Խաչատրյան 10/21/2019   13:15 Յուրա Իվանյանը մնացել է իր պաշտոնում, պաշտոնն ուղղակի վերանվանվել է. ՔԿ նախագահ 10/21/2019   12:54 Մինչեւ ամսվա վերջը ցրտեր չունենք. դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան 10/21/2019   12:42 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ Պաշտպանի առաջարկներն ընդունվել են 10/21/2019   12:33 Միրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/21/2019   11:54 Ուրախ եմ արձանագրել, որ գործազրկության էական նվազում ունենք. ՀՀ վարչապետ 10/21/2019   11:53 Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը. Անդրանիկ Քոչարյան 10/21/2019   11:50 Հայաստանում նախատեսում են սկսել դիակային դոնորներից փոխպատվաստում 10/21/2019   11:46 Անցած շաբաթ գրանցվել է 318 արտակարգ դեպք. Զոհվել է 7 մարդ, փրկվել է 4-ը 10/21/2019   11:40 ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում 10/21/2019   11:34 Պարզաբանում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ 10/21/2019   11:25 ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանին 10/21/2019   11:20 Պետական միջոցների փոշիացում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ 10/21/2019   11:13 Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան 10/21/2019   11:07 Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել 10/21/2019   11:01 Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քրեակատարողական հիմնարկ 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/21/2019   10:41 Վայոց ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը. Լուսանկարներ 10/21/2019   10:35 Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները 10/21/2019   10:23 Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության 10/21/2019   10:15 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ 10/21/2019   09:58 Երազանքի կրթությունն այն է, երբ մարդու իմացության սահմանները չեն սահմանափակվում. ՀՀ վարչապետ 10/21/2019   09:46 Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը 10/21/2019   09:43 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում 10/21/2019   09:29 ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կա տուժած 10/21/2019   09:21 ՃՏՊ Քեթիի ոլորաններում. կան զոհեր 10/20/2019   22:47 Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա 10/20/2019   15:24 «Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ» (ֆոտո) 10/20/2019   14:19 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. 10/20/2019   13:14 «Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրապարակումները 10/20/2019   13:07 ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան 10/20/2019   12:50 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է 10/20/2019   12:45 Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) 10/20/2019   12:10 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան 10/20/2019   12:06 Արտաշատում. 35-ամյա տղամարդը գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել. shamshyan. com 10/20/2019   11:15 Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան 10/20/2019   10:12 Հրդեհ Բատիկյան փողոցի տներից մեկում. կա զոհ 10/19/2019   23:49 Մատենադարանի հետևամասում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ 10/19/2019   23:42 Հայկ Մարությանը միացել է Երևանի օրը նշող քաղաքացիներին 10/19/2019   23:35 Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին 10/19/2019   23:31 Հայկ Մարությանն ու Միխայիլ Պիոտրովսկին այցելել են Կարմիր բլուր հնավայր 10/19/2019   23:21 Քաղաքապետն ընդունել է Միխայիլ Պիոտրովսկուն
10/20/2019   12:10 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան 10/19/2019   15:24 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 10/20/2019   11:15 Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան 10/19/2019   16:52 Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում. Ֆարմանյան 10/20/2019   12:50 Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյա փաստաբանի դիմումը մերժվել է 10/19/2019   15:31 Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան 10/20/2019   13:14 «Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրապարակումները 10/19/2019   15:06 Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի արձագանքը ԱԱԾ հայտարարությանը 10/19/2019   14:22 Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության բարոյական նկարագրի վրա. Ղազինյան 10/21/2019   10:52 Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/19/2019   16:54 Սիմոնյանն աղջիկ է ունեցել 10/20/2019   12:45 Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) 10/20/2019   22:47 Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա 10/21/2019   12:14 Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 10/19/2019   16:37 Վարչապետը տեղադրել է փազլի վերջին կտոր. նախաձեռնությունն ուղղված է գյումրեցիների բնակարանային խնդիրների լուծմանը 10/19/2019   23:01 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Երևանում 10/20/2019   14:19 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. 10/21/2019   09:46 Պլանային աշխատանքներով պայմանավորված մի շարք բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը 10/19/2019   22:10 Ռուսաստանցի կինը ցանցապարկի մեջ տեղափոխում էր մաուգլի- դստերը և վաճառում նրան մանկապիղծերին 10/21/2019   10:23 Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Մարության

Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին վերաբերող հարցեր 05/17/2019   16:47  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Այնուհետև քննարկվել են խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, շրջանառու միջոցների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացած, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով տարաժամկետում ստացած ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Նախարարը նշել է, որ ներմուծման մաքսատուրքից ազատումը գործում է ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ և ներկայացրել ընկերությունների կողմից սահմանված ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված փաստացի տվյալները: Առ այսօր նմանատիպ արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է 554 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչ օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով, հաստատվել է 2018թ. երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը գործում է 2009 թվականից: ԱԱՀ արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ:  Ըստ կարգով նախատեսված 2018 թ. տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

Նշված հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են մաքսատուրքից ազատման և ԱԱՀ տարաժամկետման արտոնություններ ստանալու կարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն ընկերությունների հաշվետվողականության և արտոնությունների հասցեականության բարձրացմանը: Արծարծվել են, մասնավորապես, արտոնությունների տրամադրման գործընթացների պարզեցմանը, ծրագրերի ընթացքի հրապարակայնության բարձրացմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է նշված արտոնությունների գծով կառավարության անհատական որոշումներից անցումը ընդհանուր կարգավորման և հանձնարարել պատասխանատուներին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել կանոնակարգող փաստաթղթերի լրամշակված նախագծերի փաթեթ:

Հաջորդիվ զեկուցվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական  համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, «խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին: Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների և աշխատանքների շրջանակում:

Վարչապետը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը: «Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին, և կարևորելով այդ ցիկլի անխափան ապահովումը, հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
16:08 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին
12:04 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
09:54 17/05/2019  |  ՄամուլԻնչ է պահանջում եկեղեցին պետությանը հարկեր մուծելու դիմաց. «Իրավունք»
09:31 17/05/2019  |  ՄամուլՓաշինյանի ակնարկած նախկին պաշտոնյան Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»
11:08 16/05/2019  |  Վարչական իրավունքՆախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Փաշինյանի դատարանը վարույթ է ընդունել
10:10 16/05/2019  |  ՄամուլՓաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է. «Ժողովուրդ»
09:44 16/05/2019  |  ՄամուլՔրեական աշխարհի սիմվոլներից մեկը՝ վարչապետի մասնակցությամբ համաժողովին. «Ժողովուրդ»
09:29 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը չինական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները
20:40 15/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին

Տեսանյութեր

10/21/2019   13:49 Թովմասյանի գործը ՄԻԵԴ հասնելու դեպքում կարձանագրվի իրավունքների խախտում

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]