ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող զինծառայողներին դատարանն արդարացրեց 05/17/2019 21:58 | Արդարացման դատավճիռներ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 5 զինծառայողներին՝ գտնելով, որ մեղսագրված արարքում բացակայում են հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր մի քանի հանգամանքներ։
Զինծառայողները, ի թիվս այլոց, 2017 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության են նշանակված եղել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի «Սոփի սար» կոչվող մարտական հենակետում և պարտավորված ն եղել դիտարկել և պահպանել իրենց հանձնված տարածքը: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ դիրքի ավագը՝ կոչումով շարքային Կ.Պողոսյանը, պարտավոր լինելով կազմել դիտորդների, ազատ հերթափոխերի գրաֆիկները, վերահսկել դրանց ճիշտ կատարումը, իրականացնել դիտորդների և ազատ հերթափոխի զենքի լիցքավորման, լիցքաթափման գործընթացը, պատշաճ չի կատարել վերը նշված պարտականությունները, բացի այդ դիտորդներին առաջնագիծ չի տարել, որի հետևանքով նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն չի իրականացվել։ Երկու ժամը մեկ կրակակետում ծառայություն իրականացնելու փոխարեն ընդամենը 15-30 րոպեն մեկ դիտարկում է կատարվել կրակակետից, ապա վերադարձել են գետնատնակի մոտ՝ կրակակետը թողնելով առանց հսկողության։ Այդպիսով՝ նախնական քննության գնահատականով ընկել է մարտական հենակետի մարտունակությունը և սպառնալիք է ստեղծվել մարտական հենակետում ծառայության նշանակված զինծառայողների առողջության և կյանքի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Բացի այդ՝ ավագը թույլ է տվել զենքի հետ վարվելուն կանոնների խախտում, որի հետեւանքով մեկ այլ զինվոր մահացու հրազենային վնասվածք է ստացել։ Մասնավորապես՝ 28.07.2017 թվականին` ժամը 16:40-ի սահմաններում, նույն մարտական հենակետի կացարանի մոտ կառուցված ամառային խոհանոցում անսաք ինքնաձիգի փակաղակի շրջանակը գազամխոցով հետ է քաշել և բաց թողել, ինչի հետևանքով ինքնաձիգից կրակահերթով կրակոցներ են արձակվել, որի արդյունքում անզգուշությամբ նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանին գլխի շրջանում պատճառվել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում: Դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար՝ առաջացնելով զինվորի մահ, իսկ եւս 4 զինծառայողի՝ միայն մարտական հերհապահության կանոնները խախտելու համար։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հետազոտելով ապացույցները գտել էր, որ իրականում մարտական հերթապահության կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը։
ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում` Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել։
«Փաստորեն, նշված հանցագործության օրենսդրական շարադրանքից հետևում է, որ այդ քրեաիրավական խախտումը բովանդակում է նյութական հանցակազմ, այսինքն` այդ հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է երեք պարտադիր բաղադրիչների համակցությամբ, այն է` հանցավոր գործողություն կամ անգործություն, վնաս և այդ գործողության կամ անգործության ու վնասի միջև պատճառահետևանքային կապ: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից հետևում է, որ «մարտական հերթապահության կրման գրաֆիկի համաձայն երկու ժամը մեկ կրակակետում ծառայություն իրականացնելու փոխարեն այդ երկու ժամվա ընթացքում 15-30 րոպեն մեկ դիտարկում է կատարվել կրակակետից», այսինքն` այդ կերպ խախտվել են մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնները, իսկ որպես հետևանք` նշված է «մարտական հենակետի մարտունակությունը ընկել է», «սպառնալիք է ստեղծվել մարտական հենակետում ծառայության նշանակված զինծառայողների առողջության և կյանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասում նախատեսված չէ այնպիսի հանգամանք, ինչպիսին «սպառնալիքն» է, հետևաբար, այն չի կարող փոխարինել «վնաս է պատճառվել» եզրույթին», - նշել է դատարանը։
Դատարանի գնահատմամբ՝ եթե հետևանքը կոնկրետ կամ որոշակի չէ, ապա հնարավոր չէ պատասխանել այն հարցին, թե վնասն իր ծանրությամբ ինչպիսին է` զգալի, էական, թե ծանր հետևանք: Ավելին, համաձայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից և N զորամասի հրամանատարից ստացված գրությունների` 2017 թվականի հուլիսի 27-ին և 28-ին զորամասի մարտական դիրքում բացառությամբ Արկադի Ղամբարյանի մահվան դեպքի, մյուս զինծառայողների առողջությանը և կյանքին, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը վնասը չի պատճառվել:
«Վերը շարադրված հիմնավորմամբ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներ Կարեն Պողոսյանին, Կարեն Աբովյանին, Արսեն Թանդիլյանին, Մխիթար Թորոսյանին, Դավիթ Թարմինյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- նշել է դատարանը եւ ճանաչել նրանց անմեղությունն ու արդարացրել։
Դատարանը հիմնավորված է համարել զինվորի մահվան պատճառ դարձած զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար ավագին՝ Կ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել 4 տարվա ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել է ամբաստանյալի` կալանքի տակ գտնվելու 2 ամիսը և նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման՝ 3 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման: Միաժամանակ կիրառվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալ Պողոսյանին ազատել նշանակված ազատազրկման ձևով պատժից:
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ