Թեմաներ
Երկուշաբթի 09 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   15:52 Առողջապահության նախարարն Արցախում է 09/28/2020   15:26 Մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 09/28/2020   15:23 Ալիևն է դիմել խնդրանքով, որ Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ որ հեղափոխական ալիքը իրենց չհասնի․Նիկոլ Փաշինյան 09/28/2020   15:21 Իսկ ինչո՞ւ չենք դիմում մեր ռազմավարական գործընկերներին․ Միքայել Մելքումյան 09/28/2020   15:20 Կամիկաձե ԱԹՍ-ն Մարտակերտի վրա. Հովհաննիսյան 09/28/2020   15:18 Հակամարտության կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածության. Պեսկովի հայտարարությունը 09/28/2020   15:12 Հակառակորդը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ է, իսկ պատերազմում՝ թշնամին է քո դեմ 09/28/2020   15:05 Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել է 28 զինծառայող 09/28/2020   15:00 Մահացել է 2008 թվականի իրադարձությունների ժամանակ սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը 09/28/2020   14:52 Չինաստանը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում 09/28/2020   14:50 Զսպող քայլերի համար անհամեմատ ավելի մեծ ջանքեր է պետք գործադրել․ Էնֆիաջյան 09/28/2020   14:47 Փախցրե՛ք ձեր երեխաներին, դուրս հանեք Ադրբեջանից, սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները․ Աբովյանը՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին 09/28/2020   14:44 Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   14:37 Սա ցեղասպանի ձեռագիր է․ Տաթևիկ Հայրապետյան 09/28/2020   14:33 «Հայրենիք» հիմնադրամն սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում 09/28/2020   14:28 Այս կռիվը վերջինն է և պարտադրելու է խաղաղություն. «Սասունցի Դավիթ» աշխարհազորային գունդ 09/28/2020   14:26 Պարենի անհրաժեշտ պաշարով Արցախն ապահոված է․ Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունները՝ գործում են հեռախոսահամարներ օժանդակության համար 09/28/2020   14:13 Անի Սամսոնյանը դիմեց օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին 09/28/2020   14:11 Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ 09/28/2020   14:09 Կորոնավիրուսի՝ նոր 174 դեպք է հաստատվել 09/28/2020   14:08 Այսօր առավոտյան այցելել եմ Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ. Աննա Հակոբյան 09/28/2020   13:56 Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ 09/28/2020   13:53 Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի ռազմական ագրեսիան, այլև՝ նրա դաշնակից Թուրքիայի նկրտումները. ԱԺ երեք ուժերի հայտարարությունը 09/28/2020   13:44 Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան 09/28/2020   13:38 Իսրայելի ռազմական օդանավակայանից ռազմական նշանակության բեռով վայրէջք և թռիչք են կատարել ադրբեջանական ինքնաթիռները. Լապշին 09/28/2020   13:34 Լուկաշենկոյի հետ ուղիղ կոնտակտ չունեմ, այն, ինչ կարող է անել Ծառուկյանը, ոչ ոք չի կարող. Զոհրաբյան 09/28/2020   13:33 Թիկունքային աշխատանքների համար Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ 09/28/2020   13:29 Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին. Զարուհի Բաթոյան 09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/28/2020   13:20 Արցախում հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք կա 09/28/2020   13:18 Երեւանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղում լարվածության հետ կապված 09/28/2020   13:15 Անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ 09/28/2020   13:12 Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը 09/28/2020   12:59 Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի խոշոր բանակներից մեկը ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան. Նաիրա Զոհրաբյան 09/28/2020   12:47 Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով 09/28/2020   12:44 Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք «Ռազմինֆո» 09/28/2020   12:37 Հայաստանի բանկերի միության հայտարարությունը 09/28/2020   12:34 Հայկական զինուժի կողմից խոցված «Սմերչի» հրթիռի պոչամասը 09/28/2020   12:03 Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 09/28/2020   11:49 Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:31 Մենք հարյուրավոր զոհեր չունենք, կեղծիք է. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:23 Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. Հովհաննիսյան 09/28/2020   11:21 Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում. քաղաքագետ 09/28/2020   11:16 Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա. կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր. Հովհաննիսյան 09/28/2020   11:11 Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:08 Հակառակորդը կիրառել է ՏՕՍ ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ 09/28/2020   11:03 Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին «Ռազմինֆո» 09/28/2020   10:59 Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն. Սեյրան Օհանյան 09/28/2020   10:54 Ռազմիկը չպետք է մտածի իր թիկունքում գտնվող խնդիրների մասին. Արա Զոհրաբյան 09/28/2020   10:51 Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Ռուսաստանի էներգետիկ ապագան Հարավային Կովկասում 05/16/2019   19:18  |  Քաղաքական

«Մեկ Հայաստան» կուսակցության համաhիմնադիր Արթուր Ղազինյանի անդրադարձը  Ռուսաստանի Հարավային Կովկասի քաղաքականության հնարավոր զարգացումների վերաբերյալ

Հարավային Կովկասը ավանդաբար հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրութունների և շահերի տարածաշրջան, որը, Խորհրդային Միության  փլուզումից հետո ենթարկվել է զգալի տրանսֆորմացիաների: Արդեն 3 տասնամյակ տարածաշրջանը գտնվում է բախվող շահերի, ձգձգվող և չկարգավորված հակամարտությունների մեջ. Ինչի արդյունքում այստեղ աճում է ատելության, անհանդուրժողականության և միլիտարիզացիայի շունչը, ժողովուրդների միջև անվստահությունն ու ընդգծված հակակրանքը: ­­­­­­­­­­­­­­

Գտնվելով աշխարհագրական կարևորագույն դիրքում, Հարավային Կովկասը վերածվել է համաշխարհային գերտերությունների բախվող շահերի խաչմերուկի, որտեղ հանդիպել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինիաստանի, Թուրքիայի և ԵՄ պետությունների շահերը: Ինչ կարևորություն է ներկայացնում այս տարածաշրջանը և ինչն է այդքան գրավում համաշխարհային և տարածաշրջանային գերտերություններին այս փոքր տարածաշրջանում։ Ուսումնասիրելով Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կարելի է նկատել, որ այն ունի 3 ծովերը միմյանց կապելու լուրջ ներուժ և կարող է այլընտրանք դառնալ Ասիական շուկան եվրոպական շուկային կապող ծովային ճանապարհին: Պարսից ծոցը, Կասպից ծովն ու Սև ծովը իրարն հետ կապելու միակ հնարավորությունը Հարավային Կովկասի պետությունների միջև կոմունիկացիոն ուղիների գործարկումն է, որից կարող են օգտվել նշված գրեթե բոլոր պետությունները

Ռուսաստանն առայժմ միակ պետությունն է, որ ունի առերևույթ և տեսանելի ազդեցություն տարածաշրջանային գործընթացների վրա և տիրապետում է ենթակառուցվածքային լայն հնարավորությունների վերագործարկելու հարավ-կովկասյան տրանզիտային ներուժը և Իրանի հետ համաձայնության գալով ապահովել Պարսից ծոցից ապրանքների և էներգակիրների փոխադրումը դեպի Եվրոպա:

Հարավային կովկասը ԵՄ-ի կողմից դիտարկվում է որպես Հարավային էներգետիկ միջանցք, որով նախատեսվում է Եվրոպա տեղափոխել կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ավազանի և Պարսից ծոցի (Հարավային գազային միջանցքի նախագծում Պարսից ծոցի էներգառեսուրսները չեն դիտարկվում) էներգակիրները և այդպիսով ապահովել ԵՄ էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացիացման հայտարարված գործընթացը: Հարկ է, սակայն, նշել, որ ներկայումս կյանքի կոչվող Հարավային գազային միջանցքի թողունակությունը լիովին բավարար չէ ԵՄ էներգետիկ դիվերսիֆիացիան ապահովելու համար. միջանցքի տարեկան թողունակությունը մոտ 10 մլրդ խմ է կազմում, մինչդեռ Եվրոպայում տարեկան սպառումը վերջին տարիներին տատանվում է 450-500 մլրդ խմ սահմաններում: Հետևաբար, միջանցքի թողունակության բարձրացման հարցն այսօր օրակարգային է: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել ՌԴ ընդգծված էներգետիկ շահը եվրոպական շուկայում, որտեղ առկա բնական գազի պահանջարկի մոտ 40%-ն ապահովում է ռուսական Գազպրոմը: Վերջինս Հյուսիսային հոսք-2 և Թուրքական հոսք ներկայումս իրականացվող նախագծերի միջոցով նախատեսում է մոտակա տարիներին ավելացնել իր ներկայությունը եվրոպական շուկայում: Այս առումով Մոսկվան ունի տրամաբանական ձգտում վերահսկելու դեպի Եվրոպա արտահանվող բնական գազի ուղիները, որոնցից մեկը հենց Հարավային գազային միջանցքն է: Ավելին, նշված միջանցքով Եվրոպա կարող է արտահանվել նաև Ռուսաստանում արդյունահանված բնական գազը, ինչի հնարավորությունն այսօր չի բացառում նաև Ադրբեջանը:

 Հարկ է նշել, որ Հարավային Կովկասի բոլոր պետություններն ունեն կառուցողական և արդյունավետ համագործակցություն ինչպես ԵՄ-ի այնպես էլ՝ Ռուսաստանի դաշնության հետ: Որոշակի խնդիրներ կարող են ծագել Վրաստան – Ռուսաստան հարաբերություններում, սակայն տարածաշրջանային գործընթացների խորացման և արդյունավետ առաջխաղացման պարագայում Վրաստան – Ռուսաստան հարաբերությունները կարող եե կարգավորվել, իսկ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի ժողովրդի վերաբերմունքը հաստատպես կվերականգնվի

Ակյնհայտ է, որ Պարսից ծոցի և Կասպից ծովի ավազանի էներգակիրները վաղ թե ուշ կհոսեն դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպայում մեծանում է այդ էներգակիրների նկատմամբ պահանջարկը, իսկ շուկայի կանոնների համաձայն առաջարկը չի կարող ուշանալ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից կվերահսկվեն այդ կոմունիկացիաները և որ կենտրոնը կստանա այդ գործընթացի բոլոր դիվիդենտները: Բոլոր հետազատությունները ցույց են տալիս, որ առանց Ռուսաստանի համաձայնության նման բնույթի խոշոր էներգետիկ նախագծեր չեն կարող իրականացվել, սակայն որքան կտևի այս իրավիճակը և արդյոք չի գա այնպիսի ժամանակաշրջան, որ Ռուսաստանն այլևս չի ընդդիմանա այս նախագծերին և դրանք կյանքի կկոչվեն այլ ուժային կենտրոնների կողմից` ապահովելով ԵՄ ինչպես էներգետիկ անկախությունը, այնպես էլ ասիական շուկան Եվրոպական շուկային միացնելու ամենակարճ և էժան ճանապարհները:

Հարավային Կովկասում էներգետիկ հաղորդակցությունների տիրույթում, թերևս, առանցքային տեղ կարող է և պետք է զբաղեցնի էլեկտրաէներգետիկ միջանցքների ձևավորումը: Խոսքը նախ և առաջ Հյուսիս-Հարավ (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի մասին է, որը կյանքի կոչելու համար այսօր անհրաժեշտ է զարկ տալ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմանը, ինչը, մի կողմից, թույլ կտա կոլեկտիվ էներեգտիկ անվտանգություն ապահովել միջանցքի մասնակիցների համար, մյուս կողմից՝ նախադրյալներ կստեղծի Ռուսաստանի ու Վրաստանի միջև տնտեսական ու քաղաքական երկխոսության համար: Այս նախագծում կարող է առավելապես ընդգծվել Հայաստանի դերը, որն ունենալով էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ու որի էներգահամակարգը խարսխված է կայուն արտահանման սկզբունքի վրա, կարող է որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ խաբ հանդես գալ: Վերջինս կարող է էլեկտրաէներգիա արտահանել Իրանի ենթակառուցվածքներով նաև դեպի Իրաք ու Սիրիա, որտեղ առկա է  էլեկտրաէներգիայի պակասուրդի պահպանման միտում:

Ռուսաստանը շարունակում է դիտարկել Հարավային Կովկասը որպես իր տրանսպարտային-լոգիստիկ շահերի առաջխաղացման համար կարևոր տարածաշրջան, ինչի մասին է վկայում նաև Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը: Սակայն որպես հսկայական ներդրումային ծրագիր իրականացնող կոնցեսիոներ՝ ռուսական կողմը շարունակում է վնասներ կրել, ինչն առավելապես պայմանավորված է Հայաստանի երկաթուղու փակուղային լինելով: Այդ խնդրի լուծումը նախ և առաջ հնարավոր է ապահովել Հարավկովկասյան երկաթուղային կոսորցիումի ձևավորման միջոցով, որն իր մեջ կներառի արդեն իսկ Ռուսական երկաթուղիների վերահսկողության ներքո գտնվող աբխազական ու հայկական երկաթուղիները, ինչպես նաև վրացական երկաթուղային համակարգը, որն, ինտեգրվելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին՝ այսօր այլընտրանք է ապահովում Կենտրոնական Ասիա-Եվրոպա երթուղով բեռնափոխադրումների համար՝ վնաս հասցնելով Ռուսաստանի աշխարհատնտեսական շահերին: Միևնույն  ժամանակ, անհրաժեշտ է օրակարգ վերադարձնել հայ-թուրքական սահմանին միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծը, որը, մի կողմից, թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի տրանսպորտային անվտանգության ապահովման ուղիները, մյուս կողմից՝ կավելացնի հայկական երկաթուղու կոնցեսիոների ներդրումների վերադարձելիության ու ինտեգրացիոն ռեսուրսը: Հասկանալով, որ տվյալ հարցը պետք է դիտարկվի Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, առաջարկվում է որպես մոդել ընտրել հայ-թուրքական երկաթուղու տեխնիկական վերաբացումը: Նշված միջազգային լոգիստիկ կենտրոնը կարող Մոսկվայի վերահսկողության ներքո ձևավորել տարածաշրջանային խաբ՝ Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս – Թուրքիա – Եվրոպա, Մերձավոր Արևելք-Թուրքիա-Հարավային Կովկաս տարանցիկային մուլտիմոդալ երթուղիներ սպասարկելու նպատակով:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Ռուսաստանի համար ներկայումս ամենահարմար պահն է նախաձեռնել երկխոսություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև` ընդհանուր շահերի ինվենտարիզացիայի, նույնականացման և դրանց պրակտիկ իրականացման համար: Միջազգային հարաբերությունների կառոիցվածքի դինամիկ էվոլյուցիայի և փոխակերպման ներկայիս տեմպերով դժվար է կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլինի աշխարհում մի քանի տարի հետո և որ դիրքերում կհայտնվեն աշխարհաքաղաքական ուշային կենտրոնները տեսանելի ապագայում:

Սակայն պետք է խոստովանել, որ խնդիրն իրականում շատ ավելի բարդ է, քանի որ Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք ունակ են պայթեցնել ինչպես ամբողջ տարածաշրջանը, այնպես էլ լրջագույն սպառնալիք դառնալ միջազգային անվտանգության համար: Խոսքը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության մասին է, որի կարգավորման համար արդեն 27 տարի աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունների ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանը մշտապես հանդես է եկել առաջին ջութակի դերում, ինչը ընդունվել և հասկացվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից և այս հանգամանքը իրապես պետք է օգտագործվի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական և տնտեսական դիրքերի ամրապնդման համար: Տարիներ շարունակ Ղարաբաղյան համակարտությունը դիտարկվել է որպես տարածաշրջանային գործընթացների պատճառ և բորլոր գործընթացների հիմքում դրված է եղել այս հակամարտության կարգավորումը` համարելով այն նախապայման հետագա գործընթացները նախաձեռնելու և կյանքի կոչելու համար: Սակայն այս համոզմունքը ուղղակի մոլորություն է, քանի որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածաշրջանային գործընթացների նախապայման և պատճառ, այլ որպես հետևանք, քանի որ Հարավային կովկասի ապագայի տեսլականի մշակումը իրական հնարավորություն կստեղծի վստահության մթնոլորտի ձևավորման, ապագայի նկատմամբ հավատի ձևավորման և կառուցողական երկխոսություն սկսելու համար:

Պետք է գիտակցել, որ Հարավային Կովկասի հեռանկարային զարգացման և ընդհանուր շահի ձևավորման բարդ խնդիրը պետք է վերլուծեն Ռուսաստանի  ուղեղային կենտրոններն ու Հարավկովկասյան երեք պետությունների կառավարությունների հետ աֆիլացված պրոֆեսիոնալ փորձագետները` ապահովելով գործընթացի ապաքաղաքականացվածությունը և պրոֆեսիոնալ փորձագիտական և ակադեմիական մեթոդներն ու գործիքները:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 14/05/2019  |  ՄեկնաբանությունՊետք է փոխել «հեղափոխությունը» միջազգային հարթակում գովազդելու քաղաքականությունը․ Ղազինյան
12:27 10/05/2019  |  ՄեկնաբանությունՎտանգավոր և խիստ հակասական հայտարարություններ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից
23:42 01/05/2019  |  ՄեկնաբանությունՕտար պետության ղեկավարը, բոլորի ներկայությամբ, ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում ես. Ղազինյանը` Փաշինյանին
14:31 23/04/2019  |  Մեկնաբանություն«Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ո՞նց է լուծելու…»
10:52 11/04/2019  |  ՄեկնաբանությունԱննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախի կարգավորման հարցում. Ղազինյան
14:57 08/04/2019  |  Մեկնաբանություն«Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը»
15:12 23/03/2019  |  Մեկնաբանություն«Ինչ է տեղի ունեցել Մեղրիի զորամասում. մի քանի տասնյակ «դուխով պատանի վարչապետներ» որոշել են իրացնել իրենց տրված «այսուհետ ամեն ինչ որոշելու» իրավունքը…»
08:27 06/03/2019  |  Մեկնաբանություն«Ի՞նչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի Հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք»
21:41 23/02/2019  |  Մեկնաբանություն«Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից՝ գիտակցելով իրենց անպատրաստ լինելը». Ղազինյան
22:48 06/02/2019  |  ՄեկնաբանությունՆոր կառավարությունը իրեն դուրս է դնում հաշվետվողականության տիրույթից.Ղազինյան

Արխիվ

[]