ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սաշիկ Սարգսյանը Երեւանում մասնակցել է որդու դատավարությանը որպես վկա 05/16/2019 19:44 | Դատական ռեպորտաժներ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացել ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ որդու գործով հարցաքննվելու։ «Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, որ Ալեքսանդր Սարգսյան, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իրավունքից, չցանկացավ վկայություն տալ, ինչպես նաև պատասխանել դատարանի հարցերին։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է ընկերոջ նկատմամբ սպանության փորձի մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2007 թ. ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակելու՝ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի կողմից տրված ցուցմունքը։ Պաշտպանական կողմը չառարկեց և նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն բավարարեց միջնորդությունը։
Ըստ այդմ պարզ դարձավ, որ Ա.Սարգսյանը պնդել է, որ իր որդին որևէ մեղավորություն չունի կատարված հանցագործության մեջ, և դեպքի մասին նա տեղեկացել է թաղամասի խոսակցություններից, ըստ որի` Արթուր Ղևոնդյանը կրակել է Դավիթ Սիմոնյանի վրա, իսկ այլ բան դեպքի հետ կապված չի կարող ասել։
Որպես վկա՝ դատարանում էր նաև 2007 թվ․-ին հարուցված քրեական գործը քննած քննիչը Խաչատուր Խաչատրյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 2007 թվականի ապրիլի 1-ին Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:
Սակայն 2007 թվականի մայիսի 28-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
Տարիներ անց՝ 2018 թվականի հուլիսի 3-ին նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ Գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու նպատակով, որի ժամանակ էլ պարզվել էր, որ իրականում Սիմոնյանի ուղղությամբ կրակել է Հ.Սարգսյանը եւ ոչ թե Ղեւոնդյանը։
Քննիչը հայտնեց, որ այն ժամանակ նա չի առնչվել այսօր հայտնի դարձած նոր հանգամանքներին։ Վկայի ցուցմունքից հետո Հայկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։ Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը եւ որոշեց վկային լրացուցիչ հարցաքննության հրավիրել։ Դահլիճ վերադառնալով՝ Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ գործի մանրամասներն այդքան էլ լավ չի հիշում և որևէ հստակ պատասխան չի կարող տալ։
Վկաների թվում էին նաև տուժող Արթուր Ղևոնդյանի մայրը՝ Լարիսա Առաքելյանը, ով պատմեց դեպքի մասին իրեն հայտնի մանրամասները և համաձայնեց տվյալներ փոխանցել որդու հետ կապվելու համար, որպեսզի դատարանը կարողանա վերջինիս հարցաքննության հրավիրել։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել