Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/22/2019   20:51 «Կմեծանաս, կզբաղեցնես մորդ տեղը». սպանված Խաչատուրյանի դուստրերից մեկը պետք է դառնար նրա կինը 05/22/2019   20:35 Ուզում եք երկու խոշոր ցեմենտ արտադրողները փակվե՞ն. Արթուր Դալլաքյան (տեսանյութ) 05/22/2019   20:13 Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը բաշխել է ծրագերի ֆինանսավորման գումարները 05/22/2019   20:10 Մայիսի 27-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով 05/22/2019   19:58 Բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն՝ Փաշինյանը դավադիրներ է փնտրում. Շարմազանով 05/22/2019   19:53 Զինված կինը սպառնացել է ինքնասպանություն գործել ֆրանսիական հիվանդանոցում 05/22/2019   19:43 Իրավաբանական հանրույթը մեղմ ասած համաձայն չէ Փաշինյանի դիրքորոշման հետ. Արթուր Ղազինյան (տեսանյութ) 05/22/2019   19:34 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը 05/22/2019   19:31 Վարչապետն ընդունել է է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին 05/22/2019   19:27 Նիկոլը պարտավոր է հստակ անուններ տալ, այլապես կստացվի զբաղված է խառնակչությամբ. Կիվիրյան 05/22/2019   19:05 ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք 05/22/2019   18:49 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով 05/22/2019   18:44 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ 05/22/2019   18:34 Վթարի ենթարկված ավտոբուսում գտնվել են Արեւելյան Եվրոպայի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ 05/22/2019   18:15 Մեծամասնությունը մերժեց ընդդիմությանը. արտահերթ նիստ տեղի չի ունենա 05/22/2019   18:10 Աֆղանստանում դեսպան է նշանակվել Գառնիկ Բադալյանը 05/22/2019   17:54 Քաղաքացիական պայմանագիրը լքում են և պատճառաբանում 05/22/2019   17:21 Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու առաջին դասարանցիների ընդունելության համար անհրաժեշտ ԿԳՆ կողմից սահմանված փաստաթղթերի ցանկից դուրս այլ անձնական տվյալներ 05/22/2019   17:11 Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. ՀՀ դատավորների միության հայտարարությունը 05/22/2019   16:56 Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ 05/22/2019   16:25 ՀՀ մի խումբ քաղաքացիներ Թուրքիայից խոշոր խմբաքանակներով բեռներ են ներկրել Հայաստան՝ առանց հայտարարագրման.ԱԱԾ 05/22/2019   16:12 Խոսենք փաստերով 05/22/2019   16:08 Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվի. քննարկվել են հավելյալ բյուջետային միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր 05/22/2019   16:02 Գեւորգ Մովսեսյանը նշանակվել է Պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ 05/22/2019   15:50 ՀՀ քաղաքացիները գոհ են Արթուր Վանեցյանի եւ Դավիթ Տոնոյանի աշխատանքից. սոցհարցումներ 05/22/2019   15:37 Նախկին պաշտոնյա Նելլի Վարդանյանին դատապարտել են 7 տարվա ազատազրկման կահույքի տեսքով կաշառք վերցնելու համար 05/22/2019   15:31 Մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանի տղային ու փեսային 05/22/2019   15:22 Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին 05/22/2019   15:13 Պաշտպանը միջոցներ է ձեռնարկում «Բագրատաշենի» անցման կետում ստեղծված իրավիճակի հետ կապված 05/22/2019   15:10 Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը 05/22/2019   15:02 Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ ԿԸՀ-ում և ԴԱՀԿ-ում 05/22/2019   14:48 Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները 05/22/2019   14:45 Նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին 05/22/2019   14:41 Ռուբեն Հակոբյանն արձագանքում է «Հանրային քննարկում» հաղորդման՝ իր մասնակցությամբ որոշ դրվագների (տեսանյութ) 05/22/2019   14:34 Երևանին պատկանող հինգ աղբատար մեքենաները սկսեցին աշխատանքը Նոր Նորքից 05/22/2019   14:06 Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները 05/22/2019   14:01 Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակայնորեն. Արշակ Վարդանյան 05/22/2019   13:58 Ե՞րբ է տեղի ունենալու ԼՀԿ-ի հրավիրած արտահերթ նիստը. մեկնաբանում է խոսնակը 05/22/2019   13:54 Հայկ Ալումյանն անունը պետք է փոխի, որովհետև իր անունը պատիվ չի բերում մյուս հայկերին. Հայկ Սարգսյան (տեսանյութ) 05/22/2019   13:29 Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի 05/22/2019   13:23 Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ 05/22/2019   13:19 ԱԺ տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծին 05/22/2019   13:18 Իրավիճակը այնպիսին էր, որ հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն կար. պաշտպան 05/22/2019   13:15 Ինչպիսի «սյուրպրիզ». Ադրբեջանի հետախուզական մարմինները փորձում են Հայաստանում հետախուզություն անել. Դանիել Իոաննիսյան 05/22/2019   13:10 Դանիել Իոաննիսյանը հրապարակել է զրույցից մի հատված՝ առանց նշելու, թե ով է զրուցակիցը 05/22/2019   13:08 Ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ մուտք է գործել բնակարաններ և գումարներ հափշտակել 05/22/2019   13:03 Հնարավոր է անձրև և ամպրոպ 05/22/2019   12:53 43 մլն դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից (Տեսանյութ) 05/22/2019   12:45 Տեսականորեն գործը կասեցնելու որոշումը ենթակա է բողոքարկման. տվյալ դեպքում Դատախազության բողոքարկումը լինելու է ապարդյուն. էրիկ Ալեքսանյան 05/22/2019   12:43 ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները
05/20/2019   21:17 Հայաստանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել դատավորների վեթթինգ. հնարավոր են սահմանադրական փոփոխություններ 05/21/2019   19:23 ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը 05/20/2019   22:27 Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան 05/20/2019   20:56 Իշխանության հերթական փորձն է ոչ կոմպետենտ ձևով փորձել ինչ-որ հարց լուծել. Վիկտոր Սողոմոնյանը՝ դատարանները արգելափակելու վարչապետի հանձնարարության մասին 05/22/2019   12:45 Տեսականորեն գործը կասեցնելու որոշումը ենթակա է բողոքարկման. տվյալ դեպքում Դատախազության բողոքարկումը լինելու է ապարդյուն. էրիկ Ալեքսանյան 05/22/2019   11:16 ՋՕԸ-ներում ֆինանսական կարգապահության նոր գործիքներ են ներդրվել 05/22/2019   01:00 Մանիպուլյացիայի են ենթարկվում «Մարտի 1»-ի գործով տուժողների հարազատների զգացմունքները 05/21/2019   18:40 Սպանության մեջ մեղադրվող գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրգործը կարճվել 05/21/2019   16:18 Փակ դռներով դատարաններ շոուի արանքում՝ Արցախի, հողեր հանձնելու և դավաճանության մասին. 05/21/2019   19:42 Ծնողները, ծննդատնից վերադառնալիս, երեխային մոռացել են տաքսու մեջ 05/21/2019   17:46 Զինծառայող-խոհարարները մասնակցել են տոլմայի համահայկական փառատոնին 05/21/2019   11:54 Հարկ չեմ համարում դրան անդրադառնալ. Գագիկ Հարությունյանը՝ վարչապետի խորհրդակցությանը չմասնակցելու մասին 05/21/2019   17:26 Հրապարակվել է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հրավիրած ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը 05/21/2019   18:08 «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի. պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը 05/21/2019   10:03 Առաջիկայում դատավորների ազատման դիմումների տեղատարափ կսկսվի. «Ժողովուրդ» 05/22/2019   15:37 Նախկին պաշտոնյա Նելլի Վարդանյանին դատապարտել են 7 տարվա ազատազրկման կահույքի տեսքով կաշառք վերցնելու համար 05/22/2019   15:31 Մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանի տղային ու փեսային 05/21/2019   20:18 «Սվիտալսկի սիկ».միջադեպ ԵՄ դեսպանի ելույթի ժամանակ 05/22/2019   14:01 Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակայնորեն. Արշակ Վարդանյան 05/21/2019   15:51 Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ի եւ Արցախի Հանրապետության ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը 05/15/2019   18:00  |  ԼՐԱՀՈՍ

Մայիսի 15-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին եւ հայոց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստի կապակցությամբ, որն առաջինն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ամենաբծախնդիր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, չափազանց կարեւոր հանգամանք է:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արցախի գործընկերներին այդ ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու համար եւ պատրաստակամություն հայտնել Արցախում սպասվող համապետական ընտրությունների ժամանակ հանդես գալ դիտորդական առաքելությամբ:

 ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել իր առաջին այցը կատարել Արցախ: «Շփումների ընթացքում բոլոր պատգամավորների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ընկերական հարաբերություններ՝ անկախ երկու խորհրդարանականների կուսակցական պատկանելությունից: Հաստատված կապերի մեջ առանձնահատուկ դեր ունեն հանձնաժողովի աշխատանքները՝ որպես կոնկրետ քննարկումների հնարավորություն ընձեռող ձեւաչափ», -ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը կարեւորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձեւավորումը: «Վստահ եմ, որ դա մեր բոլորի ցանկությունը եւ դրա համար առկա են բոլոր հնարավորություններն ու նախապայմանները: Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով եւ դրանք պետք է հետեւողականորեն առաջ տանել»,-նշել է Արարատ Միրզոյանը: Նա կարեւորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Մեր խորհրդարանականները, միջազգային հանրության համար առավել հասանելի դարձնելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման դրդապատճառները, էությունն ու առանձահատկությունները,  վստահաբար իրենց ամենօրյա հետեւողական քայլերով պետք է նպաստեն Արցախի միջազգային ճանաչման գործին»,-ասել է ԱԺ նախագահը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ իրավահավասարությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մարդու հիմնարար իրավունքների իրագործման երաշխիքներից են: «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ կերտում է մեր նախնիների երազած ժամանակակից երկիրը, որի հիմքում են քաղաքացու հիմնարար ազատությունները: Հնարավոր չէ ապրել եւ արարել թշնամական միջավայրում, որտեղ վտանգի տակ է դրվում բնակչության ֆիզիկական անվտանգությունը: ԼՂ ժողովրդի խնդիրները կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. հենց սրանք են հայ պատվիրակների կողմից հնչեցված դիրքորոշումները եւ մոտեցումները տարբեր միջազգային հարթակներում: Մենք ջանք չենք խնայում Ադրբեջանի կողմից իրականությունը խեղաթյուրելու, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր խորհրդարանական հարթակներում իրականության հետ առնչություն չունեցող բանաձեւերի առաջմղմանը դիմակայելու հարցում»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Խոսելով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեության մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԵԽԽՎ շրջանակներում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմ չունի, սակայն կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում կարող է ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ՝ անկախ որեւէ հանգամանքից: «Մեր ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ ԽՎ-ներում եւ այլ հարթակներում ուղղված են բարձրաձայնելու ԼՂ-ում ապրող մարդկանց խնդիրները, ինչպես նաեւ հնարավորինս իրականանալի դարձնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավասարապես կիրառումը Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում, այդ թվում եւ ԼՂ-ում: Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը: Այս ընթացքում մենք հավատարիմ ենք եղել հրադադարի եռակողմ համաձայնագրի տառին ու ոգուն եւ հանձնառու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,-ասել է Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հանդես գալով միջազգային խորհրդարանական հարթակներում՝ Հայաստանի պատվիրակները հատուկ շեշտադրումով նշում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում վստահության մթնոլորտի ձեւավորումն ունի կենսական նշանակություն:

«Ուրախալի է, երբ տեսնում ենք մեր համատեղ հետեւողական քայլերի արդյունքները՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու միտումները, տարեցտարի Արցախ այցելող միջազգային պատվիրակությունների աճող քանակը, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշմարիտ գնահատականները: Այս ամենն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն քայլերն են, որոնց իրականացման համար համախմբվել են Հայաստանը, Արցախը, եւ Սփյուռքը եւ ինչի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ միասին անհաղթելի ենք»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ անցած ամիսների ընթացքում ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը բարձր ներկայացվածությամբ այցելել են Արցախ եւ հանդիպումներ ունեցել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի միջեւ շփումներին զուգահեռ ԱՀ ԱԺ նախագահը կարեւորել է հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համատեքստում կարեւորել է պատգամավորական ներուժի կիրառումը: «ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր անհրաժեշտ դրական ազդակներ է հաղորդում միջազգային համահայկական օրակարգի հարցերն առաջ մղելու համար: Այս համատեքստում մեր հիմնական ջանքերը պետք է սեւեռվեն միջազգային գործընկերների հետ առկա հարաբերություններն ամրապնդելու, նոր գործընկերային կապեր հաստատելու եւ տարբեր հարթակներում Արցախի ճանաչելիության հարցերը բարձրաձայնելու վրա»,-ասել է Աշոտ Ղուլյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության համար եւ մաղթել օգտավետ աշխատանք:

Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որն ընթացել է դռնփակ ձեւաչափով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]