Թեմաներ
Հինգշաբթի 11 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/14/2019   17:16 ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին 11/14/2019   17:09 Վազգեն Մանուկյանի գործունեության վերջին 20 տարիները եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում. Բաբաջանյան 11/14/2019   16:48 Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:45 ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված 11/14/2019   16:38 Ինչ ասել է շնորհակալ լինել Միացյալ Նահանգներին իր բարոյական պարտքը հայ ժողովրդի առաջ կատարելու համար. Բաբաջանյան 11/14/2019   16:26 Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկությունները դատախազությունից ուղարկվել է ոստիկանություն 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին» 11/14/2019   16:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/14/2019   15:53 Ժողովուրդը հիասթափված է. Արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունները կստանան 25-30 տոկոս ձայն 11/14/2019   15:47 ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին 11/14/2019   15:33 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին 11/14/2019   15:31 Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ 11/14/2019   15:25 Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի 11/14/2019   15:18 Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից 11/14/2019   15:13 Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան. Արթուր Ղազինյան 11/14/2019   15:12 Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա 11/14/2019   15:08 Փաշինյանը խաբում է ժողովրդին եւ փորձում իր կամքը ներկայացնել որպես ժողովրդի կամք. հոգեբան 11/14/2019   14:51 Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու 11/14/2019   14:47 Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   14:23 Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին 11/14/2019   14:21 Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 11/14/2019   14:16 Սպայկայի բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ 11/14/2019   14:14 Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա. ԱԽ քարտուղար 11/14/2019   14:00 Արսեն Բաբայանը կզբաղվի իրավապաշտպան գործունեությամբ 11/14/2019   13:57 Սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը 11/14/2019   13:51 Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ 11/14/2019   13:49 Իրավաբանությունն այս մակարդակի չի իջեցվել դեռ երբեք. Երվանդ Վարոսյան 11/14/2019   13:47 Կան քաղաքական ուժեր, որ դրանով մտահոգված են. ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ-ին վարչապետի հանձնարարականի մասին 11/14/2019   13:34 RyanAir-ը նախատեսում է մինչև ամառ ավելացնել ևս երեք ուղղություն 11/14/2019   13:34 Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերը 11/14/2019   13:22 Գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը 11/14/2019   13:10 Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա 11/14/2019   13:10 Քրեական գործ հարուցելու որոշումը չէր կարող գույություն ունենալ.Արսեն Բաբայան 11/14/2019   13:02 Ես ինձ համարում եմ պատանդ իշխանությունների համար. Արսեն Բաբայան 11/14/2019   12:53 Դուխով լոզունգների տակ իրականում իշխանության են եկել երրորդ սեռի քարոզիչներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 11/14/2019   12:39 Գործադիրը Քաղաքաշինության կոմիտեին գումար կհատկացնի՝ իրականացնելու երկու ուսումնական հաստատության հիմնանորոգումը 11/14/2019   12:21 Որտե՞ղ է բացակայում Հայաստանը 11/14/2019   12:09 Ինչի՞ հետ էր կապված ՀԴՄ-ների մեծ պահանջարկը. Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին 11/14/2019   12:01 Հայաստանին 45.8 մլն եվրո գումար կտրամադրվի, որը կուղղվի 2019 թվականի պետբյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/14/2019   11:48 Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները 11/14/2019   11:43 Երկրներ կան, որտեղ մուրացկանները կանխիկ դրամաշրջանառություն չունեն, և անցորդները բջջային հեռախոսով են փող տալիս. Փաշինյանը կատակեց 11/14/2019   11:30 Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կլինի հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը. ՊԵԿ նախագահ 11/14/2019   10:55 Հնչեղ դատավարությունների փակուղին 11/14/2019   10:47 Գյուղատնտեսությունն այս տարի շարունակում է անկում արձանագրել՝ 4.8 տոկոսի չափով. նախարար 11/14/2019   10:22 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ 11/14/2019   10:19 Խորհրդարանաը շարունակում է 2020 թվականի պետբյուջեի քննարկումը (տեսանյութ) 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/14/2019   09:52 ՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին. Այն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ»
11/13/2019   15:49 Վարչապետը հրաժարվել է հանդիպել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ. վերջինս հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/13/2019   17:58 «Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/13/2019   19:43 Ֆիլմին չմասնակցելը խարան է ՀՀ-ի եւ կառավարության ճակատին, ես գոհ եմ. Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին 11/13/2019   17:07 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/13/2019   18:35 Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/13/2019   13:02 Սպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն 11/13/2019   10:58 Խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո. Մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/12/2019   19:39 Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին 11/12/2019   18:28 Սպառվել է ազգաբնակչության համբերությունը. հայտարարություն 11/13/2019   16:18 Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր (լուսանկարներ) 11/13/2019   09:58 Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է. «Փաստ» 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին»

Հայաստանի ներդրումը ԵՄ Արևելյան գործընկերության հաջողություններում. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը «EU Observer»-ում 05/15/2019   10:42  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը հրապարակվել է «EU Observer»-ում: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրել են հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև. 

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը հնարավորություն է տալիս գնահատելու ինչպես այսօրվա դրությամբ արձանագրված հաջողությունը, այնպես էլ` Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները: Արևելյան գործընկերության՝ որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների հետ ներգրավվածության հավակնոտ ջանքի առաջին տասնամյակն արժանացել է տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների ինչպես գործընկերների, այնպես էլ հենց Եվրամիության անդամ երկրների կողմից։

Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ` խրախուսելու և խթանելու տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ հաջողությունը պայմանավորված է երեք հանգամանքով։

Առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի մասին վկայում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը:

2017թ. նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018թ. ապրիլին վավերացված Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնված և ռազմավարապես ամրապնդված գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի՝ Ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս: Ավելին, ՀԸԳՀ-ն սահմանում է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված եվրոպական աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրման հեռանկարային շրջանակ:   

Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա:

Սակայն համեմատաբար վերջին և առավել խոստումնալից զարգացումը երրորդն է՝ Հայաստանի յուրահատուկ ներդրումն Արևելյան գործընկերության հաջողության մեջ: Այս ներդրումը բխում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողությունից, որը որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ հաստատում է եվրոպական արժեքներն ու իդեալները:

Մեր տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության նկատմամբ ոչ բռնի մոտեցումը միակ տարբերակն էր՝ ապահովելու անցումն արժանահավատ ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման։ Հավատարիմ լինելով Հայաստանի անհատ քաղաքացու առաջնահերթության ու առաջնայնության վերականգնմանը` մենք կարողացանք նոր գլուխ բացել մեր քաղաքական պատմության մեջ՝ սահմանված հանրային ծառայությամբ, որն ուղղված է ազգային շահը սեփական շահերից վեր դասելուն, և որտեղ ընթացող բարեփոխումները դարձել են անշրջելի և անդառնալի։

Հայաստանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվությունն ընդունելու վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը` նպատակաուղղված օգտագործելու մեր ակտիվ և կրթված երիտասարդության ներուժը` որպես  «փոփոխության գործակալների»:

Արևելյան գործընկերության առջև ծառացած առավել մեծ մարտահրավեր է իր ներուժի և կարողության ամրապնդումը` որպես տարածաշրջանային համախմբման, համագործակցության և կայունության ընդլայնման հարթակ` միաժամանակ դիմակայելով աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը: Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, Եվրոպայում տևական խաղաղության և կայունության հաստատման շարժիչը և միակ ընտրությունը:

Ուստի, հետադարձ հայացք նետելով Արևելյան գործընկերության տասնամյակին, ակնհայտ է, որ ինչպես ցանկացած տասնամյա կյանք ունեցող ծրագրի, սա ևս աճող, զարգացող ծրագիր է, որտեղ ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգը ամրապնդելու խոստումն ու ներուժը մնում են հասանելի։ Եվ շարունակելով մեր երկրում առավել խորը ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ մեր ճանապարհը` ընդգծում ենք Եվրոպայի աջակցության շարունակականության և հավաքական ջանքերի կարևորությունը` ամրապնդելու համագործակցության արդյունքները:

Զարգացման և ժողովրդավարության հետագա ինստիտուցիոնալիզացման համար Հայաստանը պետք է աշխատի ԵՄ-ի հետ` ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին:

Ակնկալում ենք նաև առավել մեծ անվտանգություն Արևելյան գործընկերությունից փոխկապակցվածության առանցքային ոլորտներում: Այս առումով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության դրական օրակարգի մի մաս ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ  գործընկերների հետ և գործընկերների շրջանում առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի ստեղծման և մշակման գործում:

Հայաստանը նաև ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում, այդ թվում ներգրավվածության արժեքահեն քաղաքականության որդեգրում՝ աջակցելով մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Օրինակ՝ կայուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության ինքնորոշման կենսական իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային հանրության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձարկում է մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իրական խաղաղության աջակցման և մեր ժողովուրդների կենսական անվտանգության հարցերի հանդեպ զգայունության հարցերում: Այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Օգտվելով տասնամյա այս հոբելյանի առիթը` Արևելյան գործընկերության հաջողությունը ողջունելու և հարատև խոստումը ազդարարելու համար՝ Հայաստանը հանձնառու է մնում հետագա տաս տասնամյա հաջողություններում իր ներդրումն ունենալուն, հանձնառություն, որը միայն ամրապնդվել է Թավշյա հեղափոխության մեկամյակով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:44 14/05/2019  |  ՄեկնաբանությունՀՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում
13:28 14/05/2019  |  ՄեկնաբանությունՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին
20:32 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ և Իռլանդիայի ԱԳ նախարարները գոհ են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությունից
20:19 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին
14:16 09/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Հաղթանակի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությանը կազմակերպված ընդունելությանը
12:20 09/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան
10:46 08/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները
10:19 07/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է.Զոհրաբ Մնացականյան
13:32 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը
15:41 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը ՏՏ ոլորտը արտաքին քաղաքականության գերակայություն է համարում

Տեսանյութեր

11/14/2019   15:38 Հակոբ Արշակյանը հրաժարվեց վարչապետին ներկայացնել ակցիայի մասնակիցների պահանջը

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]