Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/26/2020   22:45 Կա ինչ-որ մարդու կամք, որը վերից վար թելադրում է ամբողջ դատական համակարգին.Ալումյան 02/26/2020   22:41 Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   22:16 Կոտայքում կինը դանակահարել է ամուսնուն. Դատարանն արձանագրել է՝ դեպքը տեղի է ունեցել ամուսնու դրսևորած վարքի հետևանքով 02/26/2020   21:48 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   20:57 Արցախում նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է 02/26/2020   20:52 Ղազախստանում ցած ընկած ինքնաթիռի սեփականատերը կեղծել է օդաչուների հավաստագրերը 02/26/2020   20:44 Սիրիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ 02/26/2020   20:37 Պլագիատ, պլագիատ մինչև վերջ 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/26/2020   19:25 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ 02/26/2020   19:19 ՁԻԱՀ կենտրոնի աշխատակազմը չի ընդունում Արսեն Թորոսյանի նշանակած տնօրենին. Նրանք պնդում են՝ օրենքի խախտում է տեղի ունեցել 02/26/2020   18:59 Պետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան 02/26/2020   18:52 Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 02/26/2020   18:48 Բոլոր ուղեւորները նորից զննվել եւ ջերմաչափվել են. Արսեն Թորոսյան 02/26/2020   18:40 Կնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է 02/26/2020   18:30 2018 թվականի մայիսից մինչ օրս ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է. Փաշինյան 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   18:20 Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 02/26/2020   18:09 Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար 02/26/2020   17:56 Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը 02/26/2020   17:28 Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է արդյոք մասնակցել քվեարկությանը. Ոստիկանության իրազեկումը 02/26/2020   17:25 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլայի հետ 02/26/2020   16:51 Դատարանում անակնկալներ կլինեն. Մակինյան 02/26/2020   16:27 Ստուգումներ՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում 02/26/2020   16:17 Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է 02/26/2020   16:13 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին 02/26/2020   16:07 ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը 02/26/2020   15:58 Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը 02/26/2020   15:29 Մարտի 1-ին սպասվում է անձրև 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   15:11 ՄԻՊ-ն այցելել է «էլիտար» անվամբ հայտնի զորամաս. Շուտով կներկայացվեն արդյունքները 02/26/2020   15:01 «Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը». վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել 02/26/2020   14:52 Սարսափելի մտահոգում են «մասկի շուները», որ կազմակերպում են անձին բերման ենթարկելիս. Զոհրաբյան 02/26/2020   14:46 Կրկին հարվածում են եկեղեցուն 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   14:28 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իրանի դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   14:17 ԱԱԾ-ն հայտանբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին 02/26/2020   14:14 ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն ահազանգում է՝ Արսեն Թորոսյանն օրենքի խախտմամբ է աշխատանքից ազատել տնօրենին 02/26/2020   14:07 Գարիկ Սարգսյանը պատմեց՝ ինչպես է Ավշարի համայնքապետը համայնքի դպրոցը List.am-ում վաճառքի հանել 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/26/2020   14:00 Երկու տարվա ընթացքում նվազել է ԵՄ-ում ապաստան հայցող քաղաքացիների թիվը 02/26/2020   13:53 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ 02/26/2020   13:49 Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել 02/26/2020   13:43 Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   13:37 «ՈՉ» քարոզչական կողմի հայտարաությունը 02/26/2020   13:29 Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է. երկակի ստանդարտներ և օրենքով սահմանված կարգի հերթական խախտում
02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020   16:55 Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Նիկոլ Փաշինյանը և Սի Ծինփինը քննարկել են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր 05/14/2019   16:54  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսե ճանապարհ»-ի արդյունքն է: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը: 

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:  ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները:  «ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ:   Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ:

Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում մտքեր են փոխանակել  հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:15 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ
12:32 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է
09:58 14/05/2019  |  ՄամուլՍուպերտիկին. Նախկինների «մնացուկները» լավ գիտեն Փաշինյանի «սիրտը» հարթող ճանապարհը. «Իրատես»
09:39 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին
20:21 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է
17:59 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ
15:35 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումը. Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը
13:00 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
10:00 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Լյուքսեմբուրգ
19:26 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկա տարիներին նախատեսում ենք Սեւանի շուրջ բոլոր ճանապարհները բերել պատշաճ վիճակի. վարչապետ

Տեսանյութեր

02/26/2020   16:18 ՊՆ-ն սահմանափակել է զինծառայողների հետ հաղորդակցությունը

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]