ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը 05/13/2019 19:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը, Գուն Մարիտ Հելգենսը, անկախ փորձագետ Լինզե Շամպը, Կոնգրեսի մոնիտորինգային հանձնաժողովի քարտուղար Ստեֆանի Պուարելը։
Ողջունելով եվրոպացի գործընկերներին և բարձր գնահատելով ԵԽ անդամ պետությունների տեղական և տարածքային մակարդակներում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Կոնգրեսի մոնիթորինգային հանձնաժողովի գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանը նշել է, որ հետհեղափոխական Հայաստանում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները տեղերում ժողովրդավարության վիճակի բարելավման, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և Խարտիայի դրույթներին ներդաշնակ արդյունավետ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալու համար։ «Համապետական մակարդակում ժողովրդավարական ընթացակարգերի արմատավորմանը զուգահեռ, որպես հիմնասյուն, մեզ համար առանցքային նշանակություն ունի նաև համայնքներում ժողովրդավարության մեխանիզմների ու մշակույթի ներդրումը՝ համայնքի ղեկավարի և ավագանու միջև զսպումների ու հակակշիռների իրական գործիքակազմով»,-ասել է Սուրեն Պապիկյանը։
ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգենսը պատվիրակության և իր անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը։ Գործընկերները հետաքրքրվել են նաև Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներում բարեփոխումների ընթացքով։
Սուրեն Պապիկյանը մանրամասն ներկայացրել է համայնքների ֆինանսական կարողությունների հզորացման, տնտեսական ներուժի բարձրացման, լիազորությունների ապակենտրոնացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը միաժամանակ հայտնել է, որ համայնքների ինքնաբավության ապահովման ու զարգացած ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորում է ավելի ժողովրդավարական սկզբունքներով համայնքների միավորման գործընթացի շարունակականություն։ «Միավորված համայնքների ֆինանսատնտեսական կարողությունները և դրանց օգտագործման մեթոդաբանությունը շահեկանորեն տարբերվում են դեռևս չմիավորված և փոքր համայնքների կառավարման տրամաբանությունից։ Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեղմել պետական կառավարման գերկենտրոնացվածությունը և հետագայում ավելի լայն լիազորություններ պատվիրակել արդեն հզորացված ինստիտուցիոնալ կարողություններով համայնքներին»,- հայտնել է նախարարը։
Սուրեն Պապիկյանը գործընկերներին նաև վստահեցրել է, որ հետագա միավորման գործընթացն իրականացվելու է ՏԻՄ-երի հետ շարունակական երկխոսության, հանրային լսումների և բնակչության համար ձեռնարկվող միջոցառումների լիարժեք թափանցիկության պայմաններում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել