Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մենք կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությանը տարածաշրջանում. Իրանի դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն

«Ֆլեշ» ՍՊԸ ընկերությանն առնչվող 3-րդ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. մեղադրյալը ընկերության տնօրենն է 05/11/2019   13:53  |  Քրեական խրոնիկոն

«Ֆլեշ» ՍՊԸ ընկերության տնօրենի կողմից իր աշխատակցի եւ վերջինիս ընտանիքի նկատմամբ կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից 13 միլիոն 200 հզ դրամի ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ գումար:

Նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը գրասենյակ է հրավիրել այդ աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն և պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար: Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը պահանջել է նաև, որպեսզի աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի: Բենզալցակայանի վարիչն ստիպված վճարել է ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար և վերցրել հիշյալ ավտոմեքենան: Այնուհետև, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ և վերջինիս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել ևս 7 000 000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝ ՍՊ ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը և ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր՝ նախաքննությամբ հիմնավորվե՞լ են արդյոք «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից բենզալցակայանի նախկին վարիչին հափշտակության մեջ մեղադրելու մասին վերջինիս կնոջ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Խնդրել էինք նշել՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք առաջադրվել է թե ոչ, եւ եթե այո, ապա որ հոդվածով եւ ինչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ։ Հետաքրքրվել էինք՝ քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ թե՞ ոչ, եւ ի՞նչ փուլում է գտնվում գործն այս պահին։

Հարցման պատասխանում ասվում է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելով՝ ընկերության բենզալցակայանի վարիչից, վերջինիս եւ նրա ընտանիքի անդամի կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով 13.200.000 դրամ պահանջելու եւ մաս-մաս ստանալու համար։

Նշված էր նաեւ, որ ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին. «Նախաքննությունը շարունակվում է, քննության ներկա փուլում որպես մեղադրյալ ներգրավված է միայն «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը»,-ասված էր հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի վերաբերյալ առաջին գործն արդեն գտնվում է դատարանում։ Ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ընկերության վերաբերյալ մյուս գործն էլ հարուցվել էր վերջերս՝ 2019 թվականի ապրիլ ամսին՝ դարձյալ ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով։

 

Լուսանկարում՝ «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:42 18/04/2019  |  Քրեական խրոնիկոնԲարսեղ Բեգլարյանի ընկերությանն առնչվող երրրոդ գործը դեռ ՔԿ չի հասել
14:42 08/03/2019  |  Դատական ռեպորտաժներԲարսեղ Բեգլարյան նկատմամբ խափանման միջոցը վերացվել է
13:18 12/02/2019  |  Քրեական խրոնիկոնԴատարանում սկսվել է Բարսեղ Բեգլարյանի գործով դատաքննությունը. մեղադրյալները 2-ն են
10:28 12/12/2018  |  ՄամուլԲարսեղ Բեգլարյանին կդատի ՊՊԾ նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին. «Ժողովուրդ»
10:58 04/12/2018  |  Քրեական խրոնիկոն«Ֆլեշ»-ի Բարսեղի գործը կքննի դատավոր Դավիթ Հարությունյանը
10:58 03/12/2018  |  Քրեական խրոնիկոն«Ֆլեշ»-ի Բարսեղը կկանգնի դատարանի առաջ. գործի նախաքննությունն ավարտվել է
17:35 22/10/2018  |  Քրեական խրոնիկոնՖլեշի Բարսեղի դեմ հարուցվել է երկրորդ քրեական գործը
10:45 19/10/2018  |  Մամուլ«Ֆլեշ»-ի Բարսեղը չի ընդունում իր մեղքը. «Ժողովուրդ»
15:22 09/09/2018  |  Քրեական խրոնիկոն«Ֆլեշ»-ի Բարսեղի, նույն ինքը Բարսեղ Բեգլարյանի գործը՝ դատարանում
18:42 24/08/2018  |  Քրեական խրոնիկոն«Ֆլեշ»-ի Բարսեղը կկանգնի դատարանի առաջ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]