Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2020   15:02 Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է 01/21/2020   14:52 Քաղտեխնոլոգը կլոր սեղանի նստելու եւ խաղի կանոնները գծելու անհրաժեշտություն է տեսում 01/21/2020   14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/21/2020   14:43 Սուրեն Գրիգորյանը՝ Գորգիսյանին հիշեցրեց, որ եղել է նրա վստահված անձը, որ ընտրվի պատգամավոր 01/21/2020   14:34 Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն. Միհրան Պողոսյան 01/21/2020   14:27 Ի վերջո, տարրական երկխոսելու մշակույթ սովորելու՞ եք. Գորգիսյանը՝ իշխանությանը 01/21/2020   14:20 Նոր վիճաբանություն ԱԺ-ում. Այս անգամ Մանե Թանդիլյանի եւ Իմ քայլական Սուրեն Գրիգորյանի միջեւ 01/21/2020   14:13 ԱԺ պատգամավորներն արձագանքել են ադրբեջանցի տենորի պահանջով հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթի չեղարկմանը 01/21/2020   14:07 Պաշտպանների կողմից նիստերը հետաձգվում են միտումնավոր. Դատախազ 01/21/2020   14:03 ԲՀԿ-ն պետք է ներողություն խնդրի, որ մեր թանկարժեք ժամանակը ծախսեցինք մի ահավոր «բազառի» վրա. Լուսինե Բադալյան 01/21/2020   13:57 ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում այս շենքում կատարվածի համար. Մխիթար Հայրապետյան 01/21/2020   13:53 ԱԺ-ն քննարկում է բանկային գաղտնիքի մասին օրինագիծը 01/21/2020   13:47 Ձեր ջղային դեմքի արտահայտության տակ, մենք ձեր բոլոր վախերը տեսնում ենք. «Իմ քայլը» պատգամավորը՝ ԲՀԿ-ին 01/21/2020   13:43 Խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս 01/21/2020   13:37 ՀՀ երկրորդ նախագահի գործով դատական նիստը հետաձգվեց 01/21/2020   13:30 Դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ 01/21/2020   13:23 Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չեն ներկայացել նիստին. զրկված են իրենց իրավունքները եւ պարտականությունները կատարելու հնարավորությունից 01/21/2020   13:08 Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի 01/21/2020   12:56 ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց 01/21/2020   12:52 Եթե «Բարգավաճ Հայաստան»-ին թվում է՝ ես այստեղ մենակ եմ և կաշկանդված եմ լինելու, սխալվում են. Արման Բաբաջանյան 01/21/2020   12:41 Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն 01/21/2020   12:37 Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ 01/21/2020   12:32 Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից 01/21/2020   12:23 Արման Բաբաջանյանը սադրում է ԲՀԿ-ին՝ «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը» վերնագրով հոդված հրապարակելու համար. Աբովյան 01/21/2020   12:19 Բնակչությունը շարունակում է ամենաբարձր գինը վճարել գազի դիմաց. ինչ է փոխվել իշխանափոխությունից հետո 01/21/2020   12:17 Մերժել ատելությունը. Ավետիք Չալաբյան 01/21/2020   12:10 «Ռազբորկայի» տեղը ԱԺ-ն չէ. Գևորգ Պետրոսյան 01/21/2020   12:05 Մտածում եմ՝ ԱԺ նիստերը հեռարձակելիս 18+ նշումն անենք. Վլադիմիր Վարդանյան 01/21/2020   12:01 Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին. ամփոփվել են 2019-ի արդյունքները 01/21/2020   11:55 ԲՀԿ պատգամավորներից մի քանիսը հեռացվեցին ԱԺ նիստերի դահլիճից 01/21/2020   11:51 Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել. Պահանջում է կալանավորել Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենին 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/21/2020   11:33 Գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք. Գևորգ Պետրոսյան 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/21/2020   11:23 Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում Արցախի Հանրապետության Ազգային ժողովում 01/21/2020   11:18 ԱԺ պատգամավորը մամուլին է մեղադրում ատելության մթնոլորտ տարածելու մեջ 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   11:01 Մամուլի դեմ դատական հայցերը 2016-ի համեմատ եռապատկվել են 01/21/2020   10:53 Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 01/21/2020   10:52 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը 01/21/2020   10:48 Ոստիկանությանն ընձեռվեց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն 01/21/2020   10:41 Տարիներ շարունակ արժեզրկվել են պետության կարևորագույն մրցանակները՝ ծառայեցնելով քաղաքական շահերի. Նաիրա Զոհրաբյան 01/21/2020   10:26 Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը 01/21/2020   10:22 Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը. Ընդունվեցին մի շարք օրինագծեր 01/21/2020   10:21 ՃՏՊ Իտալիայի փողոցում. կան տուժածներ 01/21/2020   10:18 Եվրոպական «Կանաչ» երթեւեկության հավելված BOLT-Ը արդեն հասանելի է Երեւանում 01/21/2020   10:11 Փաստեր կա՞ն, թե՞ շոու է․ Արագածոտնի մարզի հատուկ միջոցառման հետքերով. «Հանցագործ լինելը լավ բան չէ». «Ժողովուրդ» 01/21/2020   10:05 Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 01/21/2020   09:58 Մեր երեխեքն էլ են չուպաչուպս ուզում. Թողեք մենք էլ մեր երեխեքին մի բան առնենք. Բողոքի ակցիայի մասնակից 01/21/2020   09:57 Պարտադրված մորթ՝ գյուղացու գրպանի հաշվին․«հարամ կդառնա». այսօր էլ ճանապարհ կփակեն. «Ժողովուրդ»
01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/19/2020   20:35 Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/19/2020   18:36 Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի` տմարդի վերաբերմունքից. Արմեն Աշոտյան 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/19/2020   20:23 Գլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/19/2020   20:02 ԱԱԽ քարտուղարն արձագանքել է Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/19/2020   18:04 Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր,ում ես ճանաչել եմ իմ կյանքում. Արթուր Վանեցյան 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/19/2020   19:43 Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի

Հայաստանից մենաշնորհային և կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մեզ համար առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար հավասար պայմանների ապահովումը. Վարչապետ 05/11/2019   15:13  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր,  միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային  կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.  

«Հարգելի հյուրեր,

հայաստանցի և օտարերկրացի դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

պետական այրեր, ուրախ եմ համաժողովի կապակցությամբ, և ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա  լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի  Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:

Սա թվով արդեն չորրորդ մարզային համաժողովն է, այսպիսի համաժողովները մենք շատ կարևորում ենք: Շատ կարևորում ենք այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների մակարդակը և որակը փոխվել են: Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել: Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում և, դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ: Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են: Բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք` որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք` ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման: Այս կարգի միջոցառումները, համաժողովները իսկապես կարևոր են, որպեսզի մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել` ներդրումային և տնտեսական զարգացման:

Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք:

Եվ, իհարկե, ուզում եմ ասել, որ կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը` ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը: Ես միշտ ասել եմ և էլի ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է. մարդ կա` լավ գիրք է գրում, մարդ կա` լավ երգ է գրում, մարդ կա` լավ շինարարություն է անում, մարդ կա` լավ քաղաքական գործունեություն է ծավալում, երրորդը մի ուրիշ շնորհք ունի: Ես ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում  և Հայաստանից դուրս մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ: Ես  համոզված եմ, որ նաև օտարերկրյա պետություններում ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, որոնք հետաքրքրված են պատմական Հայաստանով` նկատի ունեմ այն Հայաստանն իր բնաշխարհով, մարդկանցով և հետաքրքրված են նոր Հայաստանով, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են նոր Հայաստանում:

Եվ ես ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել: Մեկ տարի է արդեն անցել, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է` մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, ճիշտ ուղղությամբ ենք մտածում, և մեր մեծագույն խնդիրն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք գան Հայաստան,  հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանը:

Այնպես որ սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ ձեզ Գեղարքունիքի մարզում: Եկե’ք Հայաստան, եկե’ք Գեղարքունիքի մարզ, դրսևորե’ք ձեր ստեղծարար, գործարար տաղանդը, հարստացե’ք և հարստացրե’ք»:

Այնուհետև ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի,  Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաև այլ ճյուղերի զարգացման հեռանկարները:

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև  ներդրումային նոր ծրագրերի գաղափարները:

Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային-գործարար համաժողովները և տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ մարզպետարանների  համատեղ նախաձեռնությամբ: Դրանց նպատակն է՝ մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների: Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4-րդ մարզային ֆորումն է: Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը նվիրված ևս 6 համաժողով։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:39 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզում կկառուցվի տարածաշրջանում ամենախոշոր արևային կայանը
13:27 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Պեկին
12:10 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍևանի ափերով շրջելիս կարելի է արձանագել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը. վարչապետ
11:48 11/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Գավառում մասնակցում է ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին. ներկա է 110 գործարար
10:56 11/05/2019  |  ՄամուլԻնչո՞վ է կերակրում Նիկոլ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացուն. փաստեր, որոնք դուրս էին մնացել թոփ 100-ից. «168 ժամ»
21:02 10/05/2019  |  ՄեկնաբանությունՎարչապետը շեշտում է հեծանվորդների համար երթևեկության ավելի լավ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը
15:19 10/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը. Փաշինյան
13:11 10/05/2019  |  ԼՐԱՀՈՍՏարեվերջին պետք է կրկին 100 փաստ հրապարակենք մեր գործունեության մասին. վարչապետ
12:27 10/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակի այգու բացմանը
09:32 10/05/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել «հակահեղափոխական» հեծանիվով

Տեսանյութեր

01/21/2020   10:24 Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը»

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]