Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ)
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումները խիստ մտահոգիչ են. Սասնա Ծռեր 05/10/2019   11:52  |  ԼՐԱՀՈՍ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունն է տարածել Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկամյա գործունեության վերաբերյալ.

«Ուղիղ մեկ տարի առաջ համաժողովրդական ընդվզմամբ հեռացվեց Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ ու հանցավոր ռեժիմը և պետության ղեկը վստահվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը:

Այդ իրադարձությամբ սկսված գործընթացը դեռևս չի ավարտվել, ուստի դեռևս հնարավոր չէ դրան տալ ամբողջական և միանշանակ գնահատական:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ժողովրդի ընդվզման պատճառը ազգային-հեղափոխական էր, այն է՝ առաջացել էին և պետության, և քաղաքացու սուբյեկտության ճգնաժամներ:

Ժողովուրդը ոտքի կանգնեց՝ այդ երկու ճգնաժամները համապատասխանաբար պետական ինքնիշխանության վերահաստատմամբ և իրավատեր քաղաքացու կայացմամբ հաղթահարելու նպատակներով:

Ցավոք սրտի, այս երկու նպատակների իրագործման ուղղությամբ շոշափելի միտումներ դեռևս չկան: Դրան հակառակ՝ ձևավորվել և զարգանում են ռևանշի և ժողովրդի հաղթանակը չեզոքացնելու կայուն միտումներ:

Նիկոլ Փաշինյանի թիմը, արդեն հրապարակում, երբ պարզ դարձավ, որ ստանձնելու է պետության կառավարումը, փաստացի հրաժարվեց հեղափոխական տրամաբանությունից և որդեգրեց նախորդ իշխանության իրավահաջորդի տրամաբանությունը՝ դրանով իսկ կամա թե ակամա սկիզբ դնելով հեղափոխության և ժողովրդի նպատակների ձախողման:

Դրա հետևանքով մինչ օրս հնարավոր չի եղել որևէ արդյունավետ քայլ ձեռնարկել համակարգային փոփոխությունների միջոցով արդարության հաստատման, անվտանգության ապահովման և արժանապատիվ կյանքի կայացման միջոցով այդ նպատակներին հասնելու համար:

Պետությունը ներսից մաքրելու և նրա արտաքին հարաբերությունները արժանապատիվ ու ազգաշահ դարձնելու առաջին քայլը պետք է դառնար նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականը և դրա ծանր հետևանքների արձանագրումը, ինչը սակայն, մինչ օրս չի արվել:

Դրանից պետք է բխեին փոփոխությունների վերաբերյալ պատկերացումները:

Եվ այդ պատկերացումներին համապատասխան պետք է մշակվեր ու իրականացվեր պետական քաղաքականությունը՝ ներառելով ապստամբության/դիմադրության իրավունքի և ապստամբների նկատմամբ վերաբերմունքը, Անցումային արդարադատության ձևաչափն ու ծավալը, պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ դատարանների և իրավապահ մարմինների, բարեփոխումն ու կադրային քաղաքականությունը, քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիան, իշխանության յուրացման ու պետության զավթման և ազգային դավաճանության հանգուցային դեպքերի՝ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, Ապրիլյան քառօրյայի մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը, Կրեմլից կառավարվող խորքային պետության կազմաքանդումը և դրա միջուկը կազմող ներկայիս ԱԱԾ-ի փոխարեն ազգային անվտանգության մարմինների նոր համակարգի ձևավորումը, մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, թալանի վերադարձը, պաշտպանության կազմակերպումը, մնացյալ բոլոր խնդիրների լուծումը:

Մինչդեռ այս խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումները խիստ մտահոգիչ են:

Մասնավորապես՝ միայն լյուստրացիայի նկատմամբ նրա մերժողական վերաբերմունքը և Անցումային արդարադատության վերաբերյալ նրա ներկայացրած կիսատ-պռատ ու մշուշոտ հեռանկարը արդեն վտանգում են հեղափոխության նկատմամբ մեր ժողովրդի հույսերն ու սպասումները: Սրան գումարած՝ պետության ղեկը ստանձնելուց գրեթե մեկ տարի անց, այն էլ միայն՝ լրագրողի ուղիղ հարցից հետո է ՀՀ վարչապետը տեղեկացնում, որ ԱԱԾ արխիվները նախկին ռեժիմի օրոք ոչնչացվել են և այդ պատճառով լյուստրացիա չի կարող լինել:

Վերջին պնդումն, անշուշտ, ճիշտ չէ, որովհետև միայն արխիվները չէ, որ կարող են հիմք լինել Անցումային արդարադատության և լյուստրացիայի համար:

Հեղափոխության գաղափարի և շարունակականության համար էական վտանգ է պարունակում նաև ՀՀ վարչապետի այն մոտեցումը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ չկան: Կարծես թե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը ուրիշ պետության բանտում են, իսկ Սասնա Ծռերի մյուս անդամները այդ ուրիշ պետության դատարանում են ամբաստանվում:

Նախկինի տրամաբանությամբ է շարունակվում ազգային ռազմավարության հիմնական հարցի՝ Արցախի խնդրի լուծման քաղաքականությունը, որը կոչված է սպասարկելու Կրեմլի շահերը, քանի որ Արցախը նրա ձեռքին դարձնում է մանրադրամ և նրան հնարավորություն է տալիս Արցախի դիմաց Ադրբեջանին ներառել իր ազդեցության դաշտում, իսկ Հայաստանին վերջնականապես վերածել բանանային հանրապետության:

Խնդրի լուծումը պետք է խորհրդային և հետխորհրդային համատեքստերից տեղափոխվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստ՝ դե յուրե արձանագրելով ՀՀ կազմում Արցախի վարչատարածքային և վարչակառավարչական ներառումը:

Դրան հակառակ՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի կեղծ անկախության հայեցակարգը ակտիվ կերպով կիրառում է ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության ասպարեզում՝ կամա թե ակամա սնուցելով Արցախը ՀՀ-ից տարանջատելու կործանարար գործընթացը: Նույն պատճառով չի կարող որևէ ձևով ընկալելի և ընդունելի լինել Արցախի հարցով հանրաքվե անցկացնելու հավանականության մասին նրա տեսակետը, քանի որ Հայրենիքի և պետության տարածքի պատկանելության հարցը քվեարկության ենթակա չէ: Հանրաքվե կարող է լինել բացառապես Հայրենիքի ամբողջական վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգի հաստատման և ըստ այդմ ազգային վերաինքնորոշման նպատակով:

Հատուկ ուշադրություն պետք է դարձվեր համայն հայության ներուժի համախմբմանն ու արդյունավետ կիրառմանը, մինչդեռ մինչ օրս, չնայած հակառակ հավաստիացումներին, ըստ էության շարունակվում է նախկինում որդեգրված՝ «Հայաստանը՝ հայաստանցիներին, Սփյուռքը՝ արտերկրահայությանը» հակահայ և հակապետական մոտեցումը:

Հայրենադարձությունը, առաջին հերթին՝ մասնագետների հայրենադարձությունը, որ պետք է դառնար երկրի զարգացման մարդկային ռեսուրսի ձևավորման գերակայություն, իրականում խոսքի մակարդակի վրա է և, ըստ էության, անտեսված է:

Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մնացել է վայրի լիբերալիզմի մատույցներում՝ շարունակելով հարուստներին հարստացնելու, իսկ աղքատներին ավելի աղքատացնելու կեղեքիչ տրամաբանությունը:

Չկա աղքատությունը հաղթահարելու, սոցիալապես անապահով խավերի վիճակը բարելավելու և, առհասարակ, արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու ռազմավարություն:

Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որևէ գործնական ու արդյունավետ քայլ չկա տնտեսության կառուցվածքը փոփոխելու, այդ համատեքստում գիտահենք արդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր իրականացնելու, առավել ևս՝ համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար: Մինչդեռ արդ զարգացումներից հետ մնալու դեպքում Հայաստանը կհայտնվի քաղաքակրթական լուսանցքում:

Աղետալի է մնում մշակույթի և ազգային ժառանգության պահպանման վիճակը: Նախորդ իշխանությունների՝ մարդու ապազգայնացման ու ապամարդկայնացման և հասարակության ապահասարակայնացման միտումները հիմնականում շարունակում են խորանալ և սպառնալ մեր ազգային ինքնությանն ու ապագային:

Այնուամենայնիվ՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ունի ժողովրդի վստահության բավարար հենք և ռեսուրս՝ իր քաղաքականությունը վերանայելու, վերը նշված փոփոխությունները հեղափոխական տրամաբանությամբ իրականացնելու և երկիրը ներկայիս աղետալի ընթացքից հանելու ու զարգացման հունի մեջ դնելու համար:

Ուստի տրամաբանական և արդյունավետ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցնի ազգային հեղափոխությունը: Ցավոք սրտի, ընդամենը նախորդ հանցավոր ռեժիմի նման ժողովրդին չկեղեքելու և պետությունը չթալանելու շնորհիվ արձանագրված փոքրիկ հաջողությունները որպես դարակազմիկ հեղափոխական ձեռքբերումներ ներկայացնող ՀՀ վարչապետի մոտեցումը գրեթե զրոյացնում է այս հավանականությունը:

Անկախ այս ամենից՝ ազգային հեղափոխությունն օբյեկտիվ կենսական անհրաժեշտություն է և չունի այլընտրանք: Այն սկսվել է որպես ազգի ու պետության և անհատի ու քաղաքացու սուբյեկտացման ազատագրական գործընթաց և հասնելու է իր տրամաբանական ավարտին՝ ներառելով նաև Անցումային արդարադատությունը և լյուստրացիան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:49 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍԼավրովյան պլանը, Ապրիլյան պայմանավորված պատերազմը և Սասնա Ծռերի ապստամբությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:28 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերը» դիմել է ԱԺ նախագահին
11:38 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պայմանավորված պատերազմը բխում էր Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից. Սասնա ծռեր
09:29 27/03/2019  |  ՄամուլԱրցախում «խայծը կուլ չեն տալիս». «Սասնա ծռերը» ֆորս-մաժորի փորձ է անում. «Փաստ»
11:14 25/03/2019  |  ՔաղաքականԱրայիկ Հարությունյանը գործակցում է կրիմինալի հետ և դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին.Սասնա Ծռեր
14:54 20/03/2019  |  ՄեկնաբանությունՎ. Օսիպյան… Փողոցում բռնությունների գլխավոր կազմակերպիչը, ինչպե՞ս նրան վստահվեց ոստիկանապետի պաշտոնը.ՍԾ
14:56 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍկսում ենք ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով
12:37 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍՁևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա պետության կայացման մեկնակետը. «Սասնա Ծռեր»
10:08 14/03/2019  |  Մամուլ«Սասնա ծռերից» նոր անակնկալներ են սպասվում. Նախապատրաստվում է նաև իշխանությունը. «Ժամանակ»
15:30 04/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նախապես հայտնի ելքով հաշվեհարդար». Զեյնալյանը բոլոր առումներով գերազանցեց իր նախորդներին

Արխիվ

[]