ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը. Փաշինյան 05/10/2019 15:19 | ԼՐԱՀՈՍ

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա արդյունքներով կարող եմ արձանագրել, որ շատ կարևոր շրջան էր: Այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընթացքում, էլի չեմ զլանա ասել, տեղի են ունեցել քաղաքական բուռն իրադարձություններ. 2018 թ. վարչապետի հինգ ընտրություն է տեղի ունեցել, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն է տեղի ունեցել, հանրապետության խոշոր քաղաքներում՝ Կապանում, Էջմիածնում, Հրազդանում, տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել, և մեր կառավարությունը ձևավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով»,- ասել է Ն.Փաշինյանը:
Նա նշել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ակնկալում է, որ մեր աշխատանքի տեմպը և արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի: «Բոլորդ տեղյակ եք, որ խորհրդարանը վերջնական ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, և մենք առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պետք է կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը, այսինքն՝ առօրյա աշխատանքի մեջ որևէ բան չպետք է փոխվի, այլ, ընդհակառակը, այս առիթն օգտագործելով, մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը:
Առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է: Մենք պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 մլրդ դրամը, որը գեներացվում է որպես այս տարվա պետական բյուջեի հավելյալ եկամուտ: Մենք պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք: Ես արդեն հանձնարարություն տվել եմ:
30 միլիարդի հետ կապված մենք կարծես թե կողմնորոշվել էինք, ևս 30 միլիարդի պետք է հավելյալ ծախսեր պլանավորենք, և դա պետք է անենք արագ, բայց նաև պետք է լուրջ քննարկումներ տեղի ունենան: Պարոն Ավինյան, այս գործի համակարգումը Ձեզ վրա է դրված»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքերով՝ ինչպես խոստացվել է, ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պետք է սկսեն մայիսի 15-ից: «Հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում, մենք այս տարի այդ պատմությունը չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է հիմա մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու ուղղությամբ, որ եթե որևէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ դա ակնհայտ է, եթե որևէ մեկն անորակ ճանապարհ է կառուցում, ինքը գիտի, որ անորակ ճանապարհ է կառուցում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն նախատեսելը, որովհետև մենք չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ, որպեսզի նույն գործը մի քանի անգամ անենք, ինչքան էլ զուտ գնային առումով մենք գումարները չենք վճարում, եթե անորակ է կատարվել աշխատանքը»,- ասել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 17:22 Դավադիրներին պետք է իշխանազրկել . Քաղաքագետ
- 04/11/2021 17:06 Բոլոր հնարավոր մեթոդներն ու միջոցները խոսքի ազատությունը սահմանափակելու համար. Փաստաբան
- 04/11/2021 16:59 Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Մինասյան
- 04/11/2021 16:41 «Ինձ զարմացրեց դեպի երկինք պռաժեկտորները, դրանք կարող են պետք գալ սահմանին». փորձագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 16:50 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները