ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՓՄՁ ԶԱԿ-ն ու Ամերիկայի առևտրի պալատը փոքր և միջին ձեռներեցության առաջխաղացմանը միտված հուշագիր են ստորագրել 05/10/2019 16:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանի ներկայությամբ, ստորագրվել է փոխմբռնման հուշագիր «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) միջև։
Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշագիրը ստորագրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը և ՀԱԱՊ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։
Փոխըմբռնման հուշագրի նպատակը, երկու կողմերի ջանքերի միավորմամբ, Հայաստանում ՓՄՁ ոլորտի առաջխաղացումն ու զարգացումն է՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կողմից տրամադրվող միջազգային ծրագրերի շրջանակներում հատուկ աջակցության գործիքների միջոցով:
Ըստ hուշագրի՝ երկու կողմերի նախաձեռնությունները կիրականացվեն երկուստեք համագործակցությամբ և ուղղված կլինեն իրականացվող ընթացիկ ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ներին ծառայությունների տրամադրմանը: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտրամադրի ծառայություններ ՀԱԱՊ շահառուներին, իսկ ՀԱԱՊ-ը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուներին: Երկու կողմերը կկազմակերպեն համատեղ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ և այլն: Կողմերը կիրականացնեն նաև համատեղ ծրագրեր՝ ուղղված տեղական ՓՄՁ-ների միջազգայնացման ներուժի բարձրացմանը, նորարարական լուծումների իրականացմանը և տարածմանը, ինչպես նաև այլ նախաձեռնությունների իրականացմանը:
Տիգրան Խաչատրյանն իր խոսքում ասել է․ «ՀԱԱՊ-ը կարևոր գործընկեր է բոլոր այն հարցերում, երբ կարիք կա քննարկել տնտեսությունում առկա խնդիրների բնույթը, դրանց կարգավորման շուրջ մոտեցումները։ Եվ ես կարող եմ վստահ ասել․ անցյալի մեր համագործակցությունը հաստատում է, որ կազմակերպության հետ երկխոսության շրջանակներում մեր քննարկումներն ունեցել են շատ կարևոր նշանակություն։ Ես համոզված եմ, որ ՀԱԱՊ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի այս համագործակցությունը մեկ այլ հարթակ է ջանքերը ճիշտ ձևով գումարելու և ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Ձեզ ցանկանում եմ հաջողություն»։
Արա Հովսեփյանն իր հերթին ընդգծել է, որ ՀԱԱՊ-ը և նախարարությունը լավ գործընկերներ են և նշել, որ իրենց բոլոր անդամները հետաքրքրված են հիմնականում տնտեսության զարգացումով, իրենց բիզնեսի բարգավաճմամբ և բիզնեսի առաջխաղացմամբ։ «Այս առումով նախարարության թիմի հետ աշխատելը մեզ համար և՛ պատիվ է և՛ բնական գործըներություն։ Հուսով եմ, որ և՛ ամերիկյան ուղղությամբ և՛ ընդհանուր կշարունակենք համագործակցել նախարարության և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ», - ասել է Արա Հովսեփյանը։
Արշակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը և ՀԱԱՊ-ին, ասելով․ «Հուշագրով տրված հնարավորությունը շատ կարևոր գործիք է ՀԱԱՊ-ի համար՝ դեպի եվրոպական շուկա մուտք գործելու և մեր շահառուների համար՝ դեպի ամերիկյան շուկա մուտք գործելու։ Տեղեկատվության կարևորությունը, թե ինչպես մուտք գործել ամերիկյան շուկա, մեզ համար մեծ նշանակություն ունի, իսկ Ձեզ համար գործիքը, որ մենք ունենք՝ «Ձեռնարկությունների եվրոպական ցանցը», կաշխատի այնպիսի եռանդով, ինչպես աշխատում է մեր բոլոր շահառուների համար»։
«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը կարևորում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը։ Ունենալով ՓՄՁ-նեի զգալի ներկայացուցչություն մեր հարթակում` վստահ ենք, որ այս հուշագիրը նոր համագործակցության սկիզբ կհանդիսանա ՀԱԱՊ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի միջև և արդյունավետորեն կնպաստի երկրում բիզնես միջավայրի բարելավմանը` համատեղելով մեր հմտությունները», - ասել է ՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել