ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր երկխոսության գնալ, կոալիցիոն կառավարություն կազմել, բայց… 05/09/2019 15:00 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող երկու մեղադրանքների վերաբերյալ որպես վկա հարցաքննված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ցուցմունքները ուշագրավ տեղեկատվություն են այն մասին, որ նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությունը կազմելիս առաջնորդվել է ըստ ճաշակի՝ որոշ դետալներ թվացող փաստեր դուրս թողնելով: Ընդ որում, դա վերաբերվում է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, այսինքն, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, այլև Մարտի 1-ին նախորդող և հաջորդող իրադարձությունների հետ կապված են հայտնի դառնում որոշ նրբություններ:
ԱՊՀ երկրների գագաթնաժողովից վաղաժամ հետ վերադարձանք»
Վարդան Օսկանյանի վկայությամբ՝ 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները՝ որում հաղթող էր ճանաչվել այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը՝ չընդունելով, ինքնառաջադրված թեկնածու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել էր հանրահավաքներ և ցույցեր անել Ազատության հրապարակում: Գնալով ներքաղաքական իրավիճակը լարվում էր:
«Ընտրություններից 1-2 օր անց մեր պատվիրակությունը մեկնել էր ՌԴ, Մոսկվա քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, սակայն, վաղաժամ, փետրվարի 22-ի երեկոյան մեզ հանձնարարվեց պատրաստվել, քանի որ հետ էինք վերադառնում Հայաստան: Թե ինչու՝ Ռ. Քոչարյանն ինձ անձամբ ոչինչ չէր ասել»:
Ըստ էության, Օսկանյանի հայտնած այս փաստը ենթադրել է տալիս, որ Ռ. Քոչարյանին անհապաղ վերադառնալու մասին որոշում էր կայացրել՝ Հայաստանից իրավիճակի ապակայունացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու պատճառով:
Օսկանյանի վկայությամբ՝ «մարտի 1-ի առավոտյան, երբ դեռ տնից դուրս չէի եկել, իմացա Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին: Մտածելով, որ կարող է հարկ լինի օրվա ընթացքում պարզաբանումներ տալ, ուստի որոշեցի մինր նախարարություն գնալս անցնեմ նախագահական նստավայրով: Նախագահականում մտնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, հարցրեցի, թե վաղ առավոտյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, Ռ. Քոչարյանն ասաց, թե ինքն էլ նոր է եկել աշխատանքի և դեռ չի տիրապետում և ես նախագահի մոտից դուրս եկա ոչնչով: Անցնելով օպերայի մոտով, տեսա, որ այն շրջափակված է ոստիկաններով: Հետո գնացել եմ աշխատանքի և զբաղվել իմ առօրյա գործերով»:
Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր երկխոսության գնալ, կոալիցիոն կառավարություն կազմել, բայց…
«Նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, երբ դեռ նախարարությունում էի, ինձ է զանգել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և ասել, որ նախագահն առաջարկում է՝ այսօրվա նախագահականում նախատեսված ասուլիսը ես անցկացնեմ, քանի որ նախատեսվում է նաև օտարերկրյա լրագրողների ներկայությունը»:
Վ. Օսկանյանը դրանից հետո գնացել է նախագահական.,,Հանդիպել եմ ՀՀ նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արմեն Գևորգյանը: Այդ ժամանակ Ռ. Քոչարյանի հետ չենք քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այլ կարճ խոսել ենք մամլո ասուլիսի մասին, որի անհրաժեշտությունն այն էր,որ ողջ օրվա ընթացքում ասուլիս չէր տրվել, հարցերը շատ էին և հարկավոր էր ասուլիս տալ և պարզաբանել իրավիճակը: Հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ զուտ ինֆորմացիա փոխանցող չեմ ուզենա լինել և պետք է իր անունից ասուլիսի ընթացքում անեմ քաղաքական հայտարարություն այն մասին, որ նա այլ ուժերի հետ համաձայն է երկխոսության և կոալիցիոն կառավարություն կազմելու. Հստակ միտքը կարող է այս պահին չկարողանամ ձևակերպել, բայց այն կարող եք տեսնել այդ օրվա իմ ասուլիսում, որը տվել եմ նախագահականում: Ռ. Քոչարյանն իմ առաջարկին համաձայնել է:
«Հանդիպման ժամանակ իմացել եմ նաև, որ իրավիճակի սրման դեպքում հնարավոր է, որ մտցվի արտակարգ դրություն, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից: Ամփոփ, շատ կարճ ինֆորմացիա եմ ստացել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին հուզել են հասարակությանը: Հիշում եմ նաև, որ ինձ առաջարկվել էր, որ ասուլիսն անցկացնեմ փոխոստիկանապետի հետ, ով իր հերթին կներկայացնի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, սակայն ես նման ձևաչափից հրաժարվեցի»:
Վկայի ցուցմունքով՝ նա ասել է, թե մենակ ասուլիս կտամ՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ.«Նախագահականում տվել եմ ասուլիս, որի ընթացքում փորձել եմ ինձ հայտնի դարձած տեղեկատվության շրջանակում ներկայացնել իրավիճակը, արել եմ քաղաքական հայտարարությունը և պատասխանել լրագրողների հարցերին»:
«Անդրադարձել եմ նաև Տեր-Պետրոսյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքին և փորձել եմ բացատրել, թե ինչու Տեր-Պետրոսյանը կալանքի տակ չի եղել՝ շեշտելով, որ նրա տեղաշարժման սահմանափակումը վերաբերվել է միայն անվտանգության աշխատակիցների երաշխավորությամբ դեպքի վայր, իսկ այլ վայրեր նա ազատ էր տեղաշարժվել»:
«Ասուլիսից հետո հետ եմ վերադարձել աշխատավայր, որտեղ գտնվել եմ մինչև ուշ գիշեր: Հետագայում արդեն հեռուստատեսությամբ եմ տեղեկացել Երևանում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու, 10 զոհերի և այլ իրադարձությունների մասին»:
Ըստ էության, երկխոսության փոխարեն Լ. Տեր-Պետրոսյանն այլ տարբերակ ընտրեց:
ՀՔԾ-ում հարցաքննության ընթացքում Օսկանյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի կողմից դեսպաններին ազատելուն, նշելով.«Եթե չեմ սխալվում, Լ.Տեր-Պետրոսյանն ինչ-որ տեքստ էր կարդացել հանրահավաքի ժամանակ, որտեղ տվել էր այն դեսպանների անունները, որոնք միացել էին իրեն, ներկայումս դեսպաններից հիշում եմ Ռուբեն Շուգարյանին, Լևոն Խաչատրյանին, և Արմեն Բայբուրթյանին»:
Պատասխանելով ՀՔԾ քննիչի հարցերին՝ Վ. Օսկանյանը նշել է, որ չի մասնակցել ԶՈՒ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ խորհրդակցության, այդ մասին իմացել է մամուլից, անտեղյակ է եղել թիվ 0038 հրամանից, իսկ մարտի 1-ի առավոտյան հրապարակում ԶՈՒ կուտակումներ չի նկատել:
Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա Վարդան Օսկանյանը ընդգծել է. «Փողի կոնտեքստով զրույց միանշանակ բացառում եմ Սիլվա Համբարձումյանի կամ որևէ այլ անձի հետ»։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/26/2021 11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ»
- 01/26/2021 10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ»
- 01/26/2021 10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ»
- 01/26/2021 09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ»
- 01/26/2021 08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ»
- 01/26/2021 08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ»
- 01/26/2021 08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/26/2021 21:41 Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան
- 01/26/2021 20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան
- 01/26/2021 20:35 Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան
- 01/26/2021 20:00 Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ. Ռազմագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները