ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին 05/08/2019 17:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փոխվարչապետ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 6-ից 10-ը Սարաևոյում մասնակցում է ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մայիսի 7-ին այցի շրջանակներում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան ղեկավարության և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցի առաջին օրը կայացել է փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի հետ փոխվարչապետի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության ներկա փաթեթի, գործընկերության առաջիկա ուղղությունների և այդ համատեքստում երկրի առաջնահերթությունների ու հնարավոր ծրագրերի շուրջ: Զրույց է ծավալվել մասնավոր ու ֆինանսական հատվածների զարգացման վերաբերյալ ու շեշտադրվել դրանցում ՎԶԵԲ ներգրավվածության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ ենթակառուցվածքների ու էներգարդյունավետության, ճանապարհաշինության, ջրային, “խելացի” գյուղատնտեսության ոլորտներում պետության նախաձեռնություններին, հանրային բարեփոխումների ծավալուն օրակարգին: Քննարկվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ ինստիտուցիոնալ հարթակներ ձևավորելու հարցը, ինչպես նաև “Աշխատիր Հայաստան” և պետական ընկերությունների մասնավորեցման ու կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ Կառավարության մեկնարկած ծրագրերը: Զրուցակիցները պայմանավորվել են նշված ուղղություններով համագործակցության շուրջ առաջիկայում շարունակել առարկայական երկխոսությունը:
Այնուհետև հաջորդել է ՎԶԵԲ-ում Հոլանդական խմբի ղեկավար, Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիքերսի հետ հանդիպումը՝ Նիդերլանդների ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի գործընկերության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև այն հնարավոր ոլորտներն ու ծրագրային ուղղությունները, որոնք կկազմեն կառույցի հետ առաջիկա երկխոսության օրակարգը: Զրուցակիցներն առանձնակի անդրադարձել են տնտեսական ենթակառցվածքների, գյուղատնտեսության արդիականացման, էներգարդյունավետության ոլորտներում երկրի կողմից կարևորվող ասպեկտներին ու իրականացվող ծրագրերին, ջրային ոլորտի զարգացման հայեցակարգային հարցերին:
Տիգրան Ավինյանը նաև հանդիպել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսական զարգացման վիճակի, առաջիկա սպասումների ու հեռանկարային միտումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական բարեփոխումների օրակարգին և կառավարության կողմից հռչակված գերակայություններին, որոնց հաջող իրագործումը պետք է կայուն հիմք ապահովի երկրի զարգացման որակական տեղաշարժերի համար: Քննարկման առանցքում են եղել ենթակառուցվածքային ծրագրերը, երկրի կողմից իրականացվող հարկային բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև` աշխատաշուկայի, կրթական ու առողջպահական ոլորտներում հիմնարար բարեփոխումների օրակարգ ձևավորելու ուղղությամբ կառավարության ջանքերն ու տեսլականը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրվածություն ներկայացնող բնագավառներում երկխոսությունը շարունակել և խորացնել:
Փոխվարչապետը նաև հանդիպում է ունեցել JP Morgan ընկերության կառավարիչ տնօրեն Ստեֆան Վեյլերի հետ: Հանդիպման հիմնական թեման արժեթղթերի միջազգային շուկայի ընթացիկ միտումներն էին, եվրապարտատոմսերի միջազգային շուկայում Հայաստանի բարենպաստ դիրքավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու հետ կապված առաջիկա անելիքները, մասնավորապես` տեղական արժույթով եվրապարտատոմսեր թողարկելու հնարավորությունը:
Այցի առաջին օրը եզրափակվել է ՎԶԵԲ նախագահի կողմից ՎԶԵԲ կառավարիչների և բարձրաստիճան պատվիրակների պատվին տրված արարողությամբ, որի ընթացքում կարևոր շփումներ են կայացել ՎԶԵԲ նախագահի, ինչպես նաև` տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության անդամները նաև առանձին հանդիպումներ են ունեցել մասնավոր ու խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել պետական կառավարման տարբեր ոլորտներում վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերին, այլ երկրներում տարբեր բարեփոխումներին ցուցաբերված աջակցության արդյունքում ունեցած դրական փորձին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ