Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Սիլվա Համբարձումյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել իրենից կաշառք պահանջելու, կաշառքի գումարի շուրջ բանակցելու կամ Ռոբերտ Քոչարյանին գումար անձամբ փոխանցելու վերաբերյալ 05/08/2019   18:46  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, որը  վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, արդեն իսկ «Փաստինֆո»-ն անդրադարձել է ՀՔԾ որոշման համատեքստում։ Այս մեղադրանքն ըստ էության հիմնված է  Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, ով հանդես է գալիս կաշառք տվողի դերում։  Իսկ գումար փոխանցողը, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանն է։ Այսինքն՝ Ս. Համբարձումյանը ոչ թե անձամբ  է գումարը տվել, այլ  Սամվել Մայրապետյանի միջոցով։

Իսկ գործարքի, այսպես ասած միջնորդն էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, ում միջոցով էլ տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը եւ որ  կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը: Նշենք, որ այս գործով Վարդան Օսկանյանն ունի վկայի կարգավիճակ։

Իսկ ինչ ցուցմունք են տվել հիմնական գործող անձինք, արդյոք նրանց ցուցմունքները համընկել են Սիլվա Համբարձումյանի ասածների հետ։ Պարզվում է, հանրությանը ներկայացված ՀՔԾ որոշման  և այս գործով անցնող անձանց ցուցմունքների միջև լուրջ հակասություններ կան, որոնք ջրի երես են դուրս եկել առերեսումների ընթացքում:

Առերեսման ընթացքում՝ Սիլվա Համբարձումյանի հայտնի ցուցմունքին ի պատասխան,  Սամվել Մայրապետյանը հայտարարում է, թե՝ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. «Ի՜նչ Ռոբերտ Քոչարյան, ի՜նչ Սերժ Սարգսյան, Ես Սիլվային ճանաչում եմ արաբների հետ կապված հարցով… որոնք եկել էին Հայաստանում շինարարություն իրականացնելու և քանի որ ես այդ գործի մեջ էի, իմ միջոցով էին ուզում անել դա: Ենթադրում եմ, թե Սիլվային էլ առնչվել էին հանքարդյունաբերությանը վերաբերող հարցերով…»,- ասել է Ս.Մայրապետյանը։

Նկատենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ անգամ  Սիլվա Համբարձումյանը չի նշել, որ գործարքի թույլտվության համար իրենից կաշառք են ուզել։ Ավելին՝ ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չեն ուզել։  

Մասնավորապես՝ Ս.Համբարձումյանը հայտնել է, որ 2007 թվականի վերջերին խնդրել էր Վարդան Օսկանյանին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ «Թի Էս Էս Սի» ՍՊ ընկերության բաժնեմասերը պետք է վաճառի արաբներին՝ շեյխերի։ «2008 թվականի   սկզբներին Վարդան Օսկանյանն ասել է, որ «նորմալ է, համաձայնությունը տվել են բաժնեմասերի վաճառքի համար։ Դա այն նպատակով էր, որովհետեւ ընկերությունը հանքերով էի վաճառում։ Դրանից հետո Էմիրաթներում բաժնետոմսերի վաճառքի համաձայնագիրը ստորագրել ենք։ 2008 թվականի հունվարի վերջին, մինչեւ 29-ը վերադարձել եմ Էմիրաթներից եւ Վարդան Օսկանյանին ասել եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցի իմ շնորհակալությունը, որ չմերժեցին ու ինքս առաջարկեցի, որ պատրաստ եմ իմ «շնորհակալությունը» երկուսին հայտնել։ Նրանք ինձանից ոչինչ չեն ուզել»,- Սամվել Մայրապետյանի հետ առերեսման ժամանակ ասել է Սիլվա Համբարձումյանը։ Նկատենք, որ ըստ Սիլվա Համբարձումյանի՝ խոսքը գնացել է գործարքի ավարտից հետո իր կողմից շնորհակալություն հայտնելու ցանկության մասին, ինչին էլ իբր Վարդան Օսկանյանի միջոցով  մյուս բարձրաստիճանները տվել են իրեն համաձայնությունը։

Թե շնորհակալությունը ինչպես է դարձել կաշառք ստանալու համաձայնություն, դա արդեն տեղյակ է միայն  նախաքննական մարմնը։

Իսկ ինչ է ասել ենթադրյալ «օժանդակողը»՝ Ս. Մայրապետյանը։ Վերջինս  ընդհանրապես ժխտել է, թե ինքը որևէ փողային հարաբերություն է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ. «Օսկանյանին լավ ճանաչում եմ, բայց մեր հարաբերությունները այնպիսին չէին, որ նա ասի՝ էս փողը տուր սրան, տուր նրան: Ֆինանսական հարաբերություն երբևէ նրա հետ չեմ ունեցել: Ա. Գևորգյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ եմ, սակայն ինքն ինձ հետ  երբևէ Սիլվա Համբարձումյանին վերաբերող խնդիր չի ունեցել:

Անկեղծ ասած, չեմ կարող պնդել կամ ժխտել, թե նա Ս. Համբարձումյանին անձամբ ճանաչում է, թե՝ ոչ»: Նա նաեւ հայտնել է, որ ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, սակայն ավելացրել. «նրանց հետ երբևէ ֆինանսական հարաբերություն չեմ ունեցել, ուստի չէի կարող միջնորդ հանդիսանալ, որը կարող էր նրանց գումար տանել տալ»:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ գումարները փոխանցելուց հետո էլ չի հետաքրքրվել, դրանք տե՞ղ հասել են բարեհաջող: Ենթադրությունների վրա կառուցված այս պատմությունը:

Դե, իսկ  առերեսման ժամանակ՝ Մայրապետյանի պաշտպանի այն հարցին, թե ՝ Մայրապետյանին երբ հանդիպել եք, գումար եք տվել ասե՞լ եք սա Ռ. Քոչարյանին, սա՝ Ս. Սարգսյանին, սա էլ Ա. Գևորգյանին պիտի փոխանցվի, վերջինս պատասխանում է՝ «հո կյանքս չէի կանգնելու պատմեի»:

Այս առերեսումից հետո Սամվել Մայրապետյանի պաշտպանը հայտարարել է, որ Ս. Համբարձումյանի ցուցմունքներից բխում է, որ առնվազն կաշառքի հատկանիշները բացակայում են՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին:

Առերեսումից հետո  քննիչը երկուօր անց՝ հոկտեմսերի 8-ին մեղադրանք է առաջադրել Սամվել Մայրապետյանին եւ հարցաքննել։ 

Սամվել Մայրապետյանի ցուցմունքը

-ՀՀ ՀՔԾ կողմից 2018թ. հոկտեմբերի 8-ին իմ բնակարանում և գրասենյակում կատարվել է խուզարկություն: Մինչև խուզարկությունը քննիչի կողմից ինձ ծանոթացվել է դատարանի որոշումը:Խուզարկությունից հետո ինձ ասացին, որ ես ազատ եմ  և հետագայում կասեն իմ անելիքները, ասացին՝ մենք մեր գործողությունները կատարել ենք: Դուք ազատ եք: Ես գրասենյակից վերադարձա տուն, քանի որ առավոտվանից հաց չէի կերել:

Ինձ անծանոթ հեռախոսահամարից զանգահարեցին և ներկայացան որպես ԱԱԾ ներկայացուցիչ ոմն Խաչիկ, ում համարը 0 55-ով էր.

Ասաց՝ պարոն Մայրապետյան, Ձեզ քննչականից ասել են, որ պետք է ներկայանաք քննչական /ՀՔԾ/, Ես ասացի, որ ինձ ոչ-ոք նման բան չի ասել և նա ասելով, որ քիչ անց կրկին կզանգահարի, հեռախոսն անջատեց: Կարճ ժամանակ անց կրկին նշված Խաչիկը զանգահարեց և ասաց, որ պետք է գնամ քննչական և հավելեց, որ ինքն էլ կգա և ինձ կուղեկցի: Ես ասացի, որ ՀՔԾ-ի տեղը գիտեմ, տրանսպորտային միջոց ունեմ, ուստի ինքս կներկայանամ, միայն հաց ուտելուց հետո, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, ուստի պիտի հաց ուտեմ, որպեսզի դեղորայք ընդունեմ: Խաչիկը տվեց համաձայնության նշան, որից հետո ասաց նաև, որ ինքը կսպասի իմ շենքի դեմը: Հաց ուտելուց հետո ես վարորդիս հետ իմ մեքենայով շարժվեցի, որի ընթացքում զանգահարել եմ Խաչիկի 055-ով համարին, որի ընթացքում Խաչիկն ասաց, որ նա տեղում է, շենքի դեմն է, մեքենայով է, որից հետո  նաև ասաց, որ ես իմ մեքենայով գնամ, ինքը կգա։

Հասել եմ ՀՔԾ, կանգնել ենք, որից հետո դուրս եմ եկել մեքենայից և կանգնել ՀՔԾ-ի մուտքի դռան մոտ մոռավորապես 20 րոպե, ժամը կլիներ 14.00-ի սահմաններում: Անգամ դռնապահ ոստիկանը դուրս եկավ, հարցրեց, թե ինչ գործ ունեմ ՀՔԾ-ում, որից հետո, իմանալով իմ ազգանունը, մտավ ներս և ճշտելուց հետո ինձ ասաց, որ ինձ ոչ-ոք չի սպասում, անգամ հարցրեց քննիչի ազգանունը, ասացի՝ չգիտեմ:

Դրանից հետո  մոտեցան ԱԱԾ տղաները, որոնց ես դեմքով ճանաչում էի՝ մեր տանը կատարված խուզարկությունից, և մենք միասին մտանք ներս:

Ցուցմունքիս կից ցանկանում եմ ներկայացնել հիվանդությանս փաստաթղթերը, որոնցից հետևում է, որ իմ անազատության մեջ գտնվելը անհամատեղելի է իմ հիվանդության հետ և ինչպես կասկածյալ ժամանակ, հիմա նույնպես միջնորդում եմ քննարկել այլ խափանման միջոցի ընտրության հարցը: Մեղադրանքի շուրջ միացել եմ պաշտպանիս միջնորդությանը: Մինչ այս պահը ինձ գրավոր պարզաբանում չի տրվել, հետևաբար, կրկին անգամ միջնորդում եմ՝ տրամադրել նշված միջնորդության գրավոր պատասխանը, որից հետո ցուցմունք կտամ:

Սամվել Մայրապետյան. Որ իմանամ ինչից պիտի պաշտպանվեմ, կպաշտպանվեմ

Քննիչ. Հարց- 08.10.18թ. Ձեզ մեղադրանք է առաջադրվել Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու համար մշտապես իշխանության ներկայացուցչի կառավարչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, խմբով, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն պահին անվճար ստացել եք որպես մեղադրյան ներգրավելու մասին որոշումը, որում շարադրված են Փեզ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումը և փաստական հանգամանքները: Ինչ վերաբերվում է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա այդ կապակցությամբ կստանաք գրավոր պատասխան: Ներկայումս առաջարկում եմ ցուցմունքներ տալ Ձեզ առաջադրված մեղադրանքի և առհասարակ, դեպքի կապակցությամբ, միաժամանակ, կրկին անգամ պարզաբանում եմ, որ օգտվելով Ձեր իրավունքներից, կարող եք հրաժարվել ցուցմունքներ տալուց:

Մայրապետյան. Պատասխան- Ինչպես նշել եմ նախկին ցուցմունքումս, նկարագրվածն ինձ համար ուղղակի անհասկանալի է: Մասնավորապես մեղադրանքի որոշումից պարզ չէ, թե կոնկրետ ես ինչ հանցավոր արարք եմ գործել, ինչում են կայացել կաշառք ստանալուն օժանդակելու իմ գործողությունները, այդ մասով մեղադրանքի որոշման մեջ փաստական տեղեկություններն իսպառ բացակայում են, ինչից ելնելով էլ այն ինձ համար պարզ չէ և չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ:

Ավելին, ինձ ապօրինի ձերբակալել էին 7. 985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Իմ պահանջով անմիջապես կատարված առերես հարցաքննությունից հետո նշված թիվն իսկույն 1. 000.000 ԱՄՆ դոլար գումարով պակասեց: Բացի այդ, ինձ հետ առերեսվողը նշեց, որ իր պայմանավորվածությունները, շնորհակալություն հայտնելու վերաբերյալ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի հետ և, ըստ իր ասելու, ինձ գումարներ տալու ժամանակ բացարձակ չի էլ ասել, թե ինչի մասին է խոսքը, ավելացնելով՝ «Հո կյանքս քեզ չեմ պատմելու…» և, ընդհանրապես, որևիցե խոսակցություններից ես տեղյակ չեմ»:

 Կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և զավեշտալի այլ փաստերի մասին

«Ինձ համար անհասկանալի փաստերի և երևույթների շարքը մեծ է, անհասկանալի է, օրինակ, ինչպես է «կաշառքը» երկու օրում նվազում 1.000.000-ԱՄՆ դոլարով, ինչպես է ինձ չտրված 2.666.000 ԱՄՆ դոլարը դառնում ինձ տրված, և, ինչպես, առհասարակ, կարելի է մարդուն մեղադրել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մի դեպքի առնչությամբ, որն իբր, տեղի է ունեցել  տաս ու կես տարի առաջ՝ մեջբերելով անկայուն հոգեվիճակով մի կնոջ ընդամենը, ցուցմունքը՝ կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և այլ զավեշտալի փաստերի մասին: Ինձ մոտ զարմանք է առաջացնում, որ անհայտ զբաղմունք ունեցող, բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ գտնվող մի քանի անգամ սնանկ ճանաչված կնոջ ցուցմունքը կարող է դառնալ ապացույց այն մասին, թե իբր, նա այնքան կա, որ կաշառք է տալիս ոչ ավել, ոչ պակաս՝ Հանրապետության Նախագահին, ու վարչապետին, իսկ կաշառք տալու ձևաչափը որոշում է արտգործնախարարի հետ»,- հոկտեմբերի 8-ի ցուցմունքում ասել է Մայրապետյանը, ով հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Ստացվում է Սիլվա Համբարձումյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ անձամբ եւ ոչ էլ միջնորդավորված չի պայմանավորվել կաշառքի շուրջ, իրենից ոչ ոք կաշառք չի պահանջել, ինքը որոշել է «շնորհակալություն» հայտնել ու, իբր, գումար է տվել Մայրապետյանին՝ Ռոբերտ Քոչարյանին հանձնելու համար, ով սակայն հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, Քոչարյանին ինքը գումար չի փոխանցել։

 

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]