ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարազդատ Կարապետյանը հանդիպել է Չեխիայից ժամանած պատվիրակության հետ 05/06/2019 17:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ, որի անդամները հիմնականում Գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամներն են:
Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ փոխայցերն առավել կամրապնդեն երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները: Նա անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը եւ նկատել, որ Չեխիան եւս տարիներ առաջ անցել է նման հեղափոխության ճանապարհով, հաստատել կառավարման արդյունավետ փորձ, որի ուսումնասիրությունը դրական կարող է լինել Հայաստանի համար:
Սենատի փոխնախագահ Միլան Շտեխը տեղեկացրել է, որ Գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նպատակը Չեխիայի մեծ եւ փոքր քաղաքների, համայնքների հավասար զարգացման ապահովումն է:
Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանն ու խոշորացմանը, տարածքային կառավարմանը, բնապահպանությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, միմյանց ներկայացրել հանձնաժողովների աշխատանքների ուղղությունները, ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Չեխիայի Սենատի գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները ներկայացրել են փոքր քաղաքների եւ համայնքների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ 10,5 մլն բնակչություն ունեցող Չեխիան ունի 6300 տեղական ինքնակառավարման մարմիններ, եւ այնտեղ եւս արդյունավետ կլիներ համայնքների խոշորացումը: Ըստ հյուրերի՝ խնդիրը կա, սակայն համայնքների խոշորացման գործընթաց չեխական օրակարգում այսօր չկա:
Վարազդատ Կարապետյանը չեխ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունները, անդրադարձել համայնքների խոշորացման գործընթացին՝ նշելով, որ դրա նպատակը տարածաշրջանների զարգացման ապահովումն է:
Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա խնդիրներից, դրանց կարգավորման համար արժեւորել միջազգային լավագույն փորձի ներգրավումը:
Նա ընդգծել է, որ մեր երկրի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն է եւ արտահանումը: Մաքուր սննդից բացի Հայաստանը շահագրգիռ է կարգավորել բնապահպանական խնդիրները, որոնցում մեծ տեղ են գրավում հանքարդյունաբերությունն ու Սեւանա լճի պահպանությունը:
Հայ եւ չեխ գործընկերներն անհրաժեշտ են համարել բազմաշերտ խնդիրների քննարկումը հետագայում եւս:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ