Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Հայրապետական Սուրբ Պատարագ Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ 350-ամյա եկեղեցում 05/06/2019   09:21  |  ԼՐԱՀՈՍ

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում:

Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր ժողովրդին:

Հաջորդած պատրաստությունից հետո եկեղեցականաց թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի տաճար: Վեհափառ Հայրապետը, ժողովրդին օրհնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով, այն զետեղեց սրբի անունը կրող խորանին` հավատացելոց օրհնության և երկրպագության համար:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի Արքեպիսկոպոս Իրենեոսի, Կրետեի նահանգապետարանի և Հերակլիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ եկեղեցիների սպասավորներ, Կրետեի հայ համայնքի և եկեղեցական վարչության անդամներ, բազում ուխտավորներ Աթենքից, Պոլսից և Մոսկվայից:

Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա բարեպաշտ ժողովրդին:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հանդիպելու և ձեզ հետ միասին Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու 350-ամյակը տոնախմբելու շնորհի համար: Գոհունակության զգացումով է համակված Հայրապետիս հոգին, որ հովվապետական անդրանիկ այցով գտնվում ենք Միջերկրական ծովի այս գեղատեսիլ կղզում, որտեղ հայորդիք դարեր շարունակ սերնդեսերունդ համախմբված են Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս նվիրական եկեղեցու հովանու ներքո: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ  Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը:

Խորհրդանշական է, որ այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Կանաչ կամ Աշխարհամատրան կիրակին: Այն հիշատակությունն է երկրի վրա Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատման, որ հիմնվեց հավատքի վեմի վրա, ինչպես որ օրհնաբանվում է նաև Ժամագրքի աղոթական խոսքերով` « Տէ՛ր, որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմի հաւատոյ ... ի խաղաղութեան զսա պահեա՛»: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը դարձավ Եկեղեցու հաղթության, Փրկչի կենարար վարդապետության աշխարհում տարածման սկիզբը և այն զորությունը, որով քրիստոնյաները համբերեցին բազում չարչարանքների ու նեղությունների, բայց անշեջ պահեցին հավատքի լույսը, դրանով լուսավորեցին աշխարհը և հրավիրեցին մարդկությանը ժառանգելու հավիտենությունն ու երկնքի արքայությունը: Քրիստոսի շնորհած Հարությունը դարձավ զորությունը նաև այս կյանքի, որով դժվարությունների ու խնդիրների առջև դիմակայումով հավատացյալները վկայեցին իրենց հավատքի, կամքի ու կյանքի հաղթանակը և հավատքի վեմի վրա անսասան մնալով՝ եկեղեցիներ հաստատեցին տարբեր երկրներում: Հարության զորությամբ էր նաև, որ Քրիստոսապաշտ մեր ժողովուրդը հառնեց իր համար փորված գերեզմաններից, հարություն առավ Հայոց Ցեղասպանությունից և իր կյանքը վերընձյուղեց հավատավոր ու աստվածասեր իր ընթացքի նոր ձեռքբերումներով: Աշխարհի տարբեր երկրներում հիմնված հայ համայնքներում վերստին կերտվեցին սրբավայրեր, կառուցվեցին եկեղեցիներ, հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց հայոց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության՝ ըստ Պողոս առաքյալի հոգեշահ խոսքի. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը: Ո՛չ մի արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռ. Ը 35, 39): Ահա այդ սիրով, անխորտակելի հավատքով են հիմնադրվել մեր սուրբ եկեղեցիները, ինչպես որ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս եկեղեցին:

Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների ընդմիջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակրով, մատռվակում Տիրոջ Կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի խաղաղ նավահանգիստը: Եկեղեցու այս մեծագույն փրկարար առաքելության կարևորությամբ է մեր շարականներում Սուրբ Եկեղեցին գովաբանվում որպես Աստծո քաղաք, աստվածային շնորհներով լցված անխորտակելի հաստատություն. «Տէ՛ր, որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմի հաւատոյ ... ի խաղաղութեան զսա պահեա՛»:

Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ երեք և կես դարեր շարունակ Սուրբ Հովհաննու Կարապետ այս եկեղեցին իր հոգևոր սպասավորներով և նրանց լծակից աշխարհականներով գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Կրետեում հաստատված հայորդիներին, առաջնորդել դեպի Աստված, զորացրել հավատացյալներին, բաշխել Սուրբ Հոգու պարգևները, ամուր պահել ազգային ինքնությունը:

Սիրելիներ, նոր ժամանակներում դուք եք, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակում եք կենդանի պահել ազգային-եկեղեցական կյանքն այստեղ, և ձեր բաժին լույսը հավելել Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Դուք էլ ձեր այս փոքրիկ համայնքով, բայց զորավոր հավատքով մաս եք կազմում հայոց ազգային-եկեղեցական կյանքի, և շատ կարևոր է, որ նույն նախանձախնդիր ոգով շարունակեք ընթանալ ձեր հայրերի ավանդած ճանապարհով», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

 

 

Նորին Սրբությունը հորդորեց Կրետեի հայ համայնքին հարուցյալ Տիրոջով զորացյալ` ամուր հավատքով և անխոնջ նվիրումով շարունակել իրենց աստվածահաճո ընթացքը, նախանձախնդիր մնալ մեր սրբազան արժեքներին և ազգային ու եկեղեցական կյանքի հանդեպ նույն նվիրումով շենացնել համայնքային իրենց կյանքը: Վեհափառը պատգամեց եկեղեցու հաստատման 350-ամյակի հոբելյանը նոր հանգրվան նկատել` նորոգելու առ Աստված հավատարմության իրենց ուխտը և եկեղեցաշեն ու ազգօգուտ իրագործումներով բարեզարդելու ազգային-եկեղեցական մեր անդաստանը:

Ուրախալի այս առիթով Հայրապետն իր գնահատանքը բերեց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ում հոգատարության ներքո է գտնվում Կրետեի հովվությունը, ինչպես նաև այցի կազմակերպման գործում իրենց ջանքերը ներդրած Եզնիկ արքեպիսկոպոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին, եկեղեցու վարչության ատենապետ Անտոնիս Բենարդին և անդամներին:

Նորին Սրբությունը իր շնորհավորանքներն ուղղեց Կրետեում բնակվող հայորդիներին այս նշանակալի հոբելյանի առիթով` մաղթելով սեր և երջանկություն ընտանեկան իրենց հարկերից ներս, ուժ և կորով, որպեսզի նվիրումով ու ջերմեռանդությամբ կարևոր մասնակցություն բերեն ինչպես համայնքային կյանքի զորացմանը, այնպես էլ Կրետե կղզու բարգավաճմանը` շարունակելով վայելել տեղական իշխանությունների և ժողովրդի սերն ու հարգանքը:

Գարեգին Բ. Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաև Հունաստանի իշխանություններին` ի դեմս արարողությանը ներկա Հունաստանի փոխարտգործնախարար Մարկոս Բոլարիսի, Կրետեի արքեպիսկոպոսարանի, նահանգապետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներինն` ջերմ ընդունելության, մեր ժողովրդի զավակների հանդեպ բարյացակամության ու զորակցության և հոբելյանական միջոցառումներին բերած աջակցության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հայցեց, որ Տիրոջ օրհնությամբ սիրո և խաղաղության մեջ շենանա Հունաստանը, Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորեղ և բարօր մնա աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքը, և համայն հայության միասնական ջանքերը ծառայեն բարօրությանը Հայաստան աշխարհի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանը:

Սուրբ Պատարագի ողջ ընթացքում բարեպաշտ հայորդիները հնարավորություն ստացան համբուրելու Սուրբ Հովհաննու Կարապետի մասունքակիր խաչը և սրբի բարեխոսության հայցով արժանանալու սուրբ մասունքներից ճառագող օրհնությանը:

Սրբազան արարողության ավարտին հաջորդեց խաչքարի օրհնության կարգը, որ պանծալի հոբելյանի առիթով եկեղեցուն է ընծայվել Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց խաչքարը, որից հետո վերստին իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց Կրետեի հայ համայնքին և ներկա բազում ուխտավորներին:

Նույն օրը «Աքվիլա Ատլանտիս» հյուրանոցում համայնքի կողմից կազմակերպվել էր պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, որի ավարտին Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպումներ ունեցավ Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսի և տոնախմբությունների առիթով Կրետե ժամանած ուխտավորների խմբերի հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես եկավ բանախոսությամբ
10:17 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
15:35 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
15:13 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին
10:09 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում
17:31 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
19:02 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի նախագահին
11:38 03/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎեհափառը դիմել է Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին` Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը բարձրացնելու համար
22:00 25/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա
15:37 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ են կատարվել՝ Վիրահայոց և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]