ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ է Ռոբերտ Քոչարյանն ստացել իր մեղսագրվող ենթադրյալ կաշառքը. նոր մանրամասներ 05/06/2019 20:11 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որտեղ առանցքային դերակատարում ունի Սիլվա Համբարձումյանը։
Այսպես՝ ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով «Թի Էս Էս ՍԻ Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007թ. այդ ընկերության միջոցով, սահմանված կարգով ձեռք է բերել ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2007թ. հոկտենբերի 18-ին տրված՝ ոսկի-բազմամետաղի ուսումնասիրության՝ թիվ 54, կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղնձի, պղինձ-մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիաները:
Նախնական քննության վարկածով՝ «լիցենզիաների ձեռքբերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար, Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ աջակցել նրան:
«Թի Էս Էս ՍԻ Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո, 2008թ. փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008թ. մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասը 12 մլրդ.360 մլն. ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է ԱՄԷ-ում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը:
Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Ս. Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիծան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Ս. Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց, Ս, Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է նաև, որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը (Սա, ըստ մեղադրանքի որոշման, իսկ թե ինչ են այդ մասին հայտնել մյուս Ս.Համբարձումյանի կողմից վկայակոչված անձինք՝ կանդրադառնանք առանձին –խմբ):
Ըստ նախաքննական մարմնի՝ կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008թ. փետրվարից մայիս ընկած ժամանակաընթացքում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները:
Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ենթադրյալ կաշառքի իր մասնաբաժինը՝ «առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է 2008թ. փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, որը հանդես գալով Ռոբերտ Քոչարյանի անունից, վերջինիս մասնաբաժինը կազմող 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառքից 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը ՝ փետրվարի 14-ին. Երևան քաղաքի Ամիրյան փողոցի նրա բնակարանում, իսկ 310. 000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄն դոլարը՝ փետրվարի 15-ին՝ իր՝ Բայրոնի 3 հասցեում տեղակայված գրասենյակում, իսկ 307.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանհաշվեհամարից 2008թ. մայիսի 6-ին և 26-ին 500.000-ական ԱՄՆ դոլար մասնաբաժիններով իր՝ ԱՄՆ-ում գրանցված «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում սպասարկվող հաշվեհամարներին՝ որպես Սիլվա Համբարձումյանի կողմից իրենից վերցված «փոխառության մարում» այն դեպքում, երբ վերջիններիս միջև որևէ փոխառության պայմանագիր չի կնքվել և Սիլվա Համբարձումյանը փոխառություն չի ստացել: Այնուհետև Սամվել Մայրապետյանն իր կնոջ որդու՝ նշված ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Սուլթանյանի միջոցով ընկերության հիշյալ բանկային հաշվից 2008 թվականի մայիսի 13-ին 26-ին և 29-ին կանխիկ ստացել է հիշյալ 1.000.000 ԱՄՆ դոլարը և տվել Ռոբերտ Քոչարյանին:
Նշված գումարները, նույն, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տարբեր մասնաբաժիններով կանխիկ մուտքագրել է ՀՀ առևտրային բանկերում սպասարկող իր հաշվեհամարներին:
Այսպիսով, Ռոբերտ քոչարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարում:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ստորագրել՝ մեղադրանքը ոչ հստակ համարելու պատճառաբանությամբ:
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ