Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Արարատ Միրզոյանին 05/06/2019   11:03  |  Քաղաքական

Ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունը  չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

Գրության մեջ ասվում է.

«Հարգելի′ պարոն Միրզոյան,


Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. Նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով պատգամավորին ծանրաբեռնելուց: Իր հերթին պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի պահանջը միտված է նրան, որ պատգամավորի կարգավիճակը չօգտագործվի ի նպաստ պատգամավորի տնտեսական շահի: Բազմաթիվ երկրների օրինակովան համատեղելիության պահանջներ նախատեսել է նաև ՀՀ օրենսդրությունը: Նկատի ունենալով, որ բարձրացված խնդիրը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջի խախտմանը, այդ ուղղությամբ էլ ներկայացնում եմ հետևյալ փաստերը.

Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով):

Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել հետևյալ հայտարարություններս.

Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

Որ հայտարարել եմ ներդրողների հետ հանդիպման մասին: Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին: Որպես կուսակցության ղեկավար՝ես իմ ամբողջ հեղինակությունը, երկրից դուրս տարիների ընթացքում վաստակած համբավը մշտապես ծառայեցրել եմ մեր երկրում ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը:Այս գործընթացում մեր երկրի ներդրումային միջավայրին, գերակա ոլորտներին ծանոթանալու նպատակով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ հանդիպել են ինձ հետ, լսել և կարևորել են իմ կարծիքը: Ավելին, շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նմանվստահությունը ձեռք է բերվել տարիների ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ:

Այսպիսով, ներդրողների հետ հանդիպման մասին հայտարարությունս նույնպես չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ.

Որ առաջին դեմքով արել եմ հավատարմագրային կառավարման հանձնված իմ կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ հայտարարություններ: Նշվածհայտարարություններն ընդամենը վկայում են կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իմ իրազեկվածության մասին, ինչն անգամ նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ: Արարատի ցեմենտի գործարանի աշխատողների հետ հանդիպումս կայացել է հազարից ավելի աշխատողների եռօրյա պահանջից հետո, երբ նրանց չէին բավարարել գործարանի տնօրինության և հավատարմագրային կառավարչի հիմնավորումներն ու բացատրությունները: Հանդիպումս կայացել է սեփականատիրոջ կարգավիճակով, հանդիպման ժամանակ կայացրել եմ սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշում՝ ստանձնելով հնարավոր մեծ վնասների պատասխանատվությունը: Արդյոք այդ որոշումս ուղղվա՞ծ էր իմ կամ գործարանի գույքային դրության բարելավմանը: Իհարկե ո′չ, այդ որոշումը մարդասիրության հերթական դրսևորում էր բացառապես:

3.Գրության մեջ նշված՝ պատգամավորի շահերի բախման մասին մտահոգությունը, հավանաբար, կապված է կլինկերի ներմուծման տուրքի հարցի վերաբերյալ արածս հայտարարության հետ: Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանրապետությունում ցեմենտ արտադրող միակ գործարանըչէ, դիրքորոշումս ուղղված չի եղել «Արարատցեմենտի» գույքային դրության բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կլինկերի ներմուծման տուրքի հարցի քննարկմանը նախորդել էր «Արարատցեմենտի» հազարից ավելի աշխատողների հրապարակային դժգոհությունը՝կապված աշխատատեղերի կրճատման խնդրիհետ: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իմ այդ դիրքորոշումը ողջամտորեն չէր կարող մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ հարցն անդրադառնում է մի ամբողջ քաղաքի՝ հասարակության լայն շերտերի վրա:

4.Ամփոփելով պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների պահպանման վերաբերյալ դիտարկումներս՝ հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում: Հետևաբար՝անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին:

Բարձրացված խնդրին վերաբերելիության տեսանկյունից կարևորում եմ քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին և սեփականատեր Գագիկ Ծառուկյանին նույնացնելու անթույլատրելիությունը: Թվարկված կարգավիճակներից յուրաքանչյուրով իմ գործունեությունն իրավակարգավորումների տիրույթում է, համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: Ես երբեք չեմ օգտվել կառավարման «քողարկված մեխանիզմներից», քանի որ գործունեությունս մշտապես եղել է հրապարակային, թափանցիկ և տեսանելի, պետությունից ու ժողովրդից թաքցնելու, «քողարկելու» խնդիր երբևէ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ:

Կիսում եմ ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին Ձերկարծիքը: Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում:

6. Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ: Սույն փաստերը վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է, նպատակ ունի առնվազն ստվեր գցել իմ հեղինակության ու համբավի վրա: Իմ ամբողջ գործունեության ընթացքում ստորադասելով իմ անձնական շահը՝ ես ինձ համար առաջնային եմ համարել ու համարում մեր երկրի և պետության, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Արցախի անվտանգության, աղետի գոտու բնակիչների, համայն հայության՝ շինարարից մինչև մտավորական, ուսանողից մինչև գյուղացու շահերի սպասարկումը:

Տարիներ շարունակ ես իմ անձնական կապերն ու հեղինակությունն օգտագործել եմ բացառապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և երկրի հզորացման համար: Ինչպես միշտ, այսօր էլ պատրաստ եմ այս ծանր խաչը կրելու՝ իմ առջև ունենալով Բարգավաճ Հայաստան կերտելու տեսլականը:

Ազգային ժողովում իմ ղեկավարած քաղաքական ուժը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է բազմահազար ընտրողների ընդհանուր կամքն ու ցանկությունները, եղել է և շարունակելու է լինել ժողովրդի ձայնը խորհրդարանում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք հանդես գալ ի շահ մեր ընտրողների, մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:

Հարգարժան պարոն Միրզոյան, հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները:

Աստված պահապան մեզ բոլորիս:

Հարգանքով՝  Գագիկ Ծառուկյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:30 04/05/2019  |  Քաղաքական«Ծառուկյանին մանդատից զրկելը «Իմ քայլի» քայլիչների համար անչափ ձեռնտու հանգամանք է». Հայկ Մարտիրոսյան
10:03 04/05/2019  |  ՄամուլԿարճ ու կոնկրետ. Ինչպես է որոշել պատասխանել Գագիկ Ծառուկյանը Արարատ Միրզոյանին. «Ժամանակ»
18:04 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՔՈ-ն դիմել է երեք խմբակցություններին
23:17 02/05/2019  |  ՔաղաքականԻվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ-ի պատգամավորների մանդատը վայր դնելու մասին լուրերին
22:07 02/05/2019  |  ՔաղաքականԴուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք. Արարատ Միրզոյանը` Գագիկ Ծառուկյանին
17:44 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանը վստահ է՝ մանդատից զրկելու հիմքեր չկան
13:05 02/05/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ՔՈ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
11:45 02/05/2019  |  ՔաղաքականԲՀԿ-ին հետաքրքրում է այն, ինչ իրենց ցավեցնում ու աղմուկ է հանում, նման առիթներ դեռ շատ կունենան. ՔՈ-ի խոսնակ
09:13 02/05/2019  |  ՄամուլԾառուկյանի դեմ սկսված արշավը և նրա հետ Վանեցյանի համատեղ միջոցառումը. «Ժամանակ»
08:07 02/05/2019  |  Մամուլ«Ծառուկյանն ասի՝ մեկ մարդու պես կդնենք մանդատները». ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]