Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

«Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն».Լիլիթ Գալոյան 05/06/2019   10:21  |  Մարզական

«Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն»,- այս մասին իր հայտարարության մեջ ասել է  շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է .

Սիրելի բարեկամներ,

Երեւանի քաղաքապետարանը ՛«Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին մասնակցելու հայտ եմ ներկայացրել ես:

ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված այս մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում հարուցելով Հայաստանի շախմատային աշխարհի որոշ ներկայացուցիչների դժգոհությունը:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում արձանագրել.

- Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարել է՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: ՀՀ-ն իրավական պետություն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ու կարծում եմ, որ պնդումները, թե «այդ մրցույթը չպետք է վերաբերվի» այս դեպքին, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

- Ինձ համար անհասկանալի է գնահատականը, թե այդ մրցույթի անցկացումը որոշ շրջանակների համար եղել է անակընկալ: Երեւանի քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով նախկինում եւս հայտարարել է մրցույթ, ընդ որում, ոչ մեկ անգամ: Սակայն այդ մրցույթները չեն կայացել, քանի որ որեւէ մեկը մասնակցության հայտ չի ներկայացրել:

Նախկին իշխանությունները, եւ առ այսօր նրանց հավատարիմ որոշ կադրեր ներքին կարգով արել են ամեն ինչ՝ այդ մրցույթին որեւէ մեկի մասնակցությունը բացառելու, ըստ այդմ՝ մրցույթը շարունակաբար չեղյալ հայտարարելու համար, եւ դա արել են անաղմուկ:

04.05.2019թ. մի խումբ գրոսմայստերներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ բացասական վերաբերմունք հայտնելով մրցույթի անցկացման կապակցությամբ եւ նշելով. ՛՛Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի  աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին՛՛:

Ստեղծվել է իսկապես անհարմար իրավիճակ. մի կողմից երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող ոտնահարել օրենքն ու չի կարող չեղյալ ճանաչել հայտարարված մրցույթը, այսինքն՝ չի կարող բավարարել բարձրացված հարցը: Մյուս կողմից, սակայն, ստեղծված իրավիճակը կարող է կրքերի անհարկի լարման, եւ կրկին քաղաքական շահարկումների պատճառ դառնալ:

Ինքս լինելով շախմատային աշխարհի ներկայացուցիչ՝ կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ, խորը հարգանք ունենալով իմ ավագ գործընկերոջ՝ Ռաֆայել Վահանյանի հանդեպ, նաեւ հաշվի առնելով փաստը, որ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած միակ թեկնածուն եմ, ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել ՛՛Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց՛՛ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից: Այդ պաշտոնը զբաղեցնելն ինձ համար գերնպատակ չէ:

Այսքանով հանդերձ, սակայն, ցանկանում եմ արձանագրել հետեւյալ իրողությունը.

Տեսնելով անվանի գրոսմայստերների միահամուռ հրապարակային արձագանքն ի պաշտպանություն մեր գործընկերոջ, ափսոսանք եմ հայտնում, որ նրանք նույնքան միահամուռ բողոքի ձայն չբարձրացրին այն ժամանակ, երբ Հայաստանի շախմատայի ֆեդերացիայի՝ կեղծիքով ընդունված ապօրինի որոշումների հետեւանքով ինձ հղի վիճակում դուրս թողեցին Շախմատի Հայաստանի կանանց հավաքականից:

Ինչպես հայտնի է, ես դիմել եմ դատարան, ու թեեւ դեռ չի ավարտվել դատաքննությունը, բայց արդեն, ըստ էության, ապացուցված կարելի է համարել հանգամանքը, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի 16.12.2017թ. որոշումը, որով սահմանվել էր հավաքականների կազմավորման նոր կարգը, ընդունվել է օրենքի խախտմամբ. այդպես էլ խորհրդի իրավազոր նիստ տեղի չի ունեցել, քանի որ հակառակ կանոնադրության պահանջին, ներկա չեն եղել անդամների երկու երրորդը, հետեւաբար՝ նրանց ընդունած որոշումն իրավական ուժ չունի:

Բայց սա իմ կարծիքով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայացրած միակ կեղծիքը չէ: Հասկանալով, որ վերոնշյալ խորհրդի նիստը ապօրինի է ֆեդերացիայում որոշել են դիմել եւս մեկ նման քայլի. հորինել նոր կանոնադրություն, հարմարեցնելով 2018թ. ինձ հավաքականում չընդգրկելու պահանջներին:

http://chessfed.am/cimages/files/%D5%93%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%20%D6%86%D5%A5%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20(3).pdf

Ահա ֆեդերացիայի կայքում, ետին թվով ներկայացված այդ փաստաթուղթը, որը պետական ռեգիստր է ներկայացվել 18.07.2018թ. եւ իբրեւ ընդունվել է դրանից մեկ տարի առաջ՝08.07.2017 տեղի ունեցած ՀՇՖ արտահերթ կոնֆերանսի կողմից:

Շատ տարօրինակ է, որ 2017թ. կայացած կոնֆերանսում իբր ընդունված նոր կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստր մեկ տարի անց, զարմանալի զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ ես բողոքի ձայն բարձրացրի հավաքականների կազմավորման կարգի դեմ, երբ ամիսներ շարունակ դիմում էի ֆեդերացիա՝ խնդրելով տրամադրել համապատասխան փաստաթղթեր, բայց այդպես մնում անպատասխան:

http://chessfed.am/gallery/albums/5ad9ad84b9fffd17a0f035d7

08.07.2017թ. տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ոչ թե արտահերթ կոնֆերանս, ինչպես նշված է ՀՀ ԱՆ պետական ռեսգիստր ներկայացված փաստաթղթում, այլ անցկացվել է հաշվետու ընտրական կոնֆերանս:

Ոչ միայն ֆեդերացիայի կայքում, պաշտոնական հաղորդագրություններում, այլեւ բոլոր լրատվամիջոցների անդրադարձում եւ տեսանյութերում անգամ բառ չկա, որ կոնֆերանսի օրակարգում եղել է կանոնադրության փոփոխության հարց:

Ստացվում է՝ ՀՀ ԱՆ պետական ռեգիստր է ներկայացվել ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթուղթ, այդպիսով խաբելով պետությանը:

Ու հիմա, երբ ֆեդերացիան իր նոր որոշումները կայացնելիս հղում է անում նոր կանոնադրությանը, ըստ էության, կայացնում է կեղծ որոշումներ:

ՀՀ ԱՆ պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ արտահերթ կոնֆերանսի մասնակիցների եւ ընդունված որոշումներին կողմ քվեարկածների թվում նշված է նաեւ իմ անունն այն դեպքում, երբ ինքս ներկա չեմ գտնվել այդ միջոցառմանը, ավելին՝ այդ օրերին բացակայում էի ՀՀ-ից եւ մասնակցում շախմատային մրցաշարի: Կոնֆերանսից առաջ էլ ես չեմ ստացել պատվիրակի մանդատ կամ հրավիրատոմս: Նույնկերպ կոնֆերանսի մասնակիցների թվում նշվել են մարդկանց անուններ, որոնք եւս բացակայել են նիստից:

Ներկաներից բոլորն էլ գիտեն՝ 2017թ. կոնֆերանսի օրակարգում չի եղել ֆեդերացիայի կանոնադրությունը փոփոխելու եւ նոր խմբագրությամբ կանոնադրություն ընդունելու մասին որեւէ հարց: Ահա այդ փաստաթուղթը, որտեղ յուրաքանչյուրդ կգտնեք ձեր անունը: Նրանք, ովքեր չեն մասնակցել այդ կոնֆերանսին, բայց գրված է նրանց անունը եւ նրանք, ովքեր մասնակցել են եւ գիտեն իրականությունը, թող քաջություն եւ ազնվություն ունենան բարձրաձայնելու այդ մասին:

Ակնկալում եմ, որ իրենց գործընկերոջ պաշտպանության նպատակով բողոքի ձայն բարձրացրած այն գրոսմայստերները, ովքեր ներկա են եղել վերոնշյալ կոնֆերանսին, առաջինը ձայն կբարձրացնեն, այլապես կարող եմ մտածել, որ ձեր գործողություններում դրսեւորվում է կողմնակալ միակողմանի վերաբերմունք գործընկերների խնդիրների հանդեպ:

Սիրելի Հայկական շախմատային աշխարհ,

Այսօր ես կատարում եմ մեկ քայլ ետ, որպեսզի մարզադպրոցի հետ կապված հարցը գոնե ժամանակավոր լուծում ստանա, բայց ձեզանից էլ ակնկալում եմ, որ ուղղորդեք ինձ հասկանալու այդ ինչպես է ստացվում՝ կարելի է դիմել վարչապետին եւ քաղաքապետին ըստ անհրաժեշտության սահմանադրությանը դեմ գործողության դիմելու համար, սակայն կարելի է լռել երբ քո վերադասը կատարել է պետությանը խաբող եւ ձեզանից մեկին հարվածող գործողություն, այն էլ՝ նման նուրբ կարգավիճակում:

Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի ՛՛Մենք մեկ ընտանիք ենք՛՛ կարգախոսը դրանք դատարկ խոսքեր չեն: 

 

Հարգանքներով

Շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ

Լիլիթ Գալոյան

06.05.2019

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:21 12/03/2019  |  ՄարզականՇախմատի ԱԱ․ Կանանց Հայաստանի հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
15:12 27/12/2018  |  ԼՐԱՀՈՍԴադարեցվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը
21:19 30/09/2018  |  ՄարզականՕլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիային
14:00 19/02/2018  |  ՄարզականԱյս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին
20:45 25/11/2017  |  ՄարզականՄ20. Մանուել Պետրոսյանը նվաճեց շախմատի աշխարհի առաջնության արծաթե մեդալ
22:15 06/11/2017  |  ՄարզականՇախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում
22:29 05/11/2017  |  ՄարզականՇախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Չեխիայի ընտրանուն
22:21 05/11/2017  |  ՄարզականՇախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լեհաստանին
12:06 05/11/2017  |  ՄարզականՇախմատի թիմային ԵԱ. 8-րդ տուրում մեր հավաքականները կխաղան Լեհաստանի և Չեխիայի հետ
10:21 05/11/2017  |  ՄարզականՇախմատի թիմային ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց

Արխիվ

[]