Թեմաներ
Երեքշաբթի 08 / 03 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2021   18:30 Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի. Վահե Հակոբյան 08/03/2021   18:23 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ 08/03/2021   18:11 Ազգային ժողովում արդեն կոշտ սահմանափակում են լրագրողների աշխատանքը. Շուշան Դոյդոյան 08/03/2021   17:58 «Տուժողը դուք եք լինելու», «ուղիղ սպառնում եք». Վաղարշակ Հակոբյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները վիճաբանեցին 08/03/2021   17:41 Ադրբեջանական կողմի շարժը շատացել է. 13 պոստում ուժեղ աշխատանքներ են իրականացնում. Արավուսի գյուղապետ 08/03/2021   17:38 Խորհրդարանում կար մի չգրված կանոն.անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, իսկ այսօր տեսարանը շատ տհաճ է 08/03/2021   17:31 ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ 08/03/2021   17:22 Լրագրողների համար հատուկ նախատեսված վայրեր կլինեն, որտեղ պատգամավորները ճեպազրույցով հանդես կգան. Սիմոնյան 08/03/2021   17:17 Ինչու՞ սահամանազատումն ու սահմանագծումը օրակարգային դարձավ այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային հարթակում չի արծարծվում.Արթուր Խաչատրյան 08/03/2021   17:15 ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ բովանդակությամբ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել 08/03/2021   17:13 Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ. նա օլիմպիական ռեկորդ էր սահմանել 08/03/2021   16:49 Արգելում եմ, որ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել. Թովմասյան 08/03/2021   16:23 Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ դեսպանին. ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները 08/03/2021   16:22 Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում 08/03/2021   16:18 Ինչպե՞ս եք եղել առաջանագծում, երբ Ապրիլյան պատերազմը մայիսի 14-ին ավարտվել էր, իսկ Ճանկաթաղը գտնվում է առաջնագծից 35 կմ հեռավորության վրա.Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին 08/03/2021   16:15 Սևանի ճանապարհին վրաերթի հետևանքով կնոջ մարմինը մասնատվել է ու հայտնվել ավտոմեքենայի սրահում 08/03/2021   16:13 Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է. քաղաքագետ 08/03/2021   16:08 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. Որոշումը կհրապարակվի երկու օրից 08/03/2021   15:59 Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/03/2021   15:54 Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան 08/03/2021   15:51 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ 08/03/2021   15:49 Հակոբ Արշակյանը պատերազմի ժամանակ շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ էր գնել. Աննա Մկրտչյան 08/03/2021   15:46 Արդյո՞ք չի սպասվում նոր փաստաթղթի ստորագրում, դրա համար հապշտապ հայհոյանքը քրեականացրեցիք, այսինքն նախապես որոշել եք պաշպանության մեխանիզմ դնել.Կյուրեղյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:44 Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում. Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել 08/03/2021   15:40 Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ․ 8 օջախ չի հաջողվում մարել 08/03/2021   15:34 Որքա՞ն եք վճարվել ձեր հակառուսական գործունեության համար. Մանուկյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:22 Սովորել ե՞ք տիրապետել ձեր էմոցիաներին.Ագնեսա Խամոյանը՝ Հակոբ Արշակյանին 08/03/2021   15:15 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխանցումը 08/03/2021   15:11 Ադրբեջանի կողմից բռնազավթվել են մեր տարածքները, ինչու՞ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. Աբրահամյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:08 Չե՞ք պատրաստվում ձեր ընտրվելու պարագայում լրագրողների աշխատանքի սահմանափակումները վերանայել.Աղվան Վարդանյանը՝ Արշակյանին 08/03/2021   14:56 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին միացված է արհեստական շնչառության սարք 08/03/2021   14:52 Գլխավոր դատախազի տեղակալի հայրը Լոռու մարզի դատարանի նախագահ է նշանակվել. Գևորգ Բաղդասարյանը պնդում է, թե առնչություն չունի հոր առաջխաղացման հետ 08/03/2021   14:43 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 08/03/2021   14:35 ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը 08/03/2021   14:21 ՄԱԿ-ին դիմելը դիտարկում ենք արտաքին քաղաքական նպատակահարմարության համատեքստում. Ռուբինյան 08/03/2021   14:17 Սրանց ասեք,որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել,հետո ի՞նչ. Շարմազանով 08/03/2021   14:13 Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ 08/03/2021   14:04 Դատավոր Մհեր Արղամանյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է 08/03/2021   13:54 Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից 08/03/2021   13:50 Վահագն Օհանյանը ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից 08/03/2021   13:37 Եթե անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դա դեռևս չի նշանակում, որ նրա ընտրվելու իրավունքը խախտված է.Վլադիմիր Վարդանյան 08/03/2021   13:32 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց. Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ նիստին 08/03/2021   13:23 Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու. ԱԱԾ պահեստազորի սպաներ 08/03/2021   13:14 ՀՀ նախագահը ստորագրեց փոխվարչապետ և 6 նախարար նշանակելու մասին հրամանագիր 08/03/2021   13:11 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին 08/03/2021   13:06 Պետական շահերի պաշտպանության 289 ուսումանսիրություն, ներկայացված 127 միջնորդագիր. Լոռու մարզի դատախազությունն ամփոփել է կիսամյակային աշխատանքի արդյունքները 08/03/2021   13:02 Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում 08/03/2021   13:01 Քաջարանում հարձակվել են 58-ամյա տղամարդու վրա և սպանել՝ 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի 08/03/2021   12:56 Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և 6 նախարար 08/03/2021   12:39 Մոտ ապագայում կհանդիպենք ՍԴ-ում. «Հայաստան» խմբակցությունը պարգևավճարների մասով նախաձեռնելու է իրավական վիճարկման գործընթաց
08/01/2021   19:19 Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ 08/01/2021   22:34 Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/01/2021   21:47 Ռոստովի քիմիական կոմբինատում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 08/01/2021   19:58 Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են լողափերից՝ մոլեգնող հրդեհների պատճառով (տեսանյութ) 08/02/2021   11:31 Սա միտինգ չէ, սա խորհրդարան է. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» խմբակցությանը 08/02/2021   14:50 Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ ՊՆ նախարար,Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար.վարչապետը առաջարկներ է ներկայացրել նախագահին 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/02/2021   14:16 Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել 08/01/2021   21:19 ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի եւ Չինաստանի հրթիռների պատճառով 08/02/2021   20:15 Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և Կութի հայկական դիրքերի ուղղությամբ 08/02/2021   21:14 Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել 08/02/2021   18:46 Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին արձակուրդից հետ է կանչել 08/02/2021   10:32 «Հայաստան» դաշինքը խորհրդարան էր եկել շապիկներով, որոնց վրա պատկերված էին Սյունիքի կալանավորված համայնապետերի լուսանկարները 08/02/2021   19:46 Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը 08/02/2021   23:23 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 08/03/2021   11:06 Երևանում եռյակ տղաներ են լույս աշխարհ եկել 08/03/2021   15:59 Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/03/2021   12:56 Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և 6 նախարար 08/02/2021   19:22 Անթալիայում՝ տուրիստական գոտիներում, աննախադեպ հրդեհները մարել դեռ չի հաջողվում. Զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 864-ի

Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին 05/06/2019   16:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել  ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը: Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգոարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում և միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այն, ինչ տեսանք, շատ հետքարքիր էր: Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում: Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է: Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների և հմտությունների առումով խնդիր են ունենում: Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլև երկրի տնտեսության:  Օրինակ՝ բուհն ավարտեց-գնաց որևէ տեղ աշխատելու, ևս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է և գործատուի, և աշխատողի համար: Հետևաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարևոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլև ուսումնառութայն որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել և ներգրավվել:  Եվ այն ինչ տեսանք, այդ առումով շատ կարևոր է:

Հաճախ իմ աշխատանքային, պաշտոնական այցերը զուգորդվում են բուհական համակարգ, տարբեր բուհեր այցելություններով: Եվ եզրակացությունն այն է, որ պետք է կրթական ու հետազոտական կոմպոնենտները հնարավորինս մերձեցնենք: Ժամանակակից աշխարհում դա  մեծամասամբ մեկտեղված է: Այսինքն՝ չկա   կրթություն առանց հետազոտություն, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտություն: Այդ առումով, այն ինչ տեսանք՝ շատ ուրախալի է, որ հենց այս տրամաբանությունն է դրված:

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է: Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին նույնպես կարևոր է, որը, ինչպես արդեն հասկացա, ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետև, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է  բարձրանում՝ այդ չափանիշները և ցուցանիշները շատ կարևոր նշանակություն ունեն:

Ուրախ եմ, որ կա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու: Կառավարությունն իր առաջանահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:

Եվ ընդհանրապես, բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել: Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին: Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա:

Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր կարևոր արդյունքներից, եզրակացություններից մեկն այն էր, որ օրինակ՝ Ագրարային համալսարանը մի շատ կարևոր խնդրի հետ կապված, որ 15 տարի արդեն Հայաստանի օրակարգում է՝ ձկնաբուծական ոլորտում օգտագործվող ջրերի պաշարների կառավարման հարցը,  արդեն կոնկրետ լուծումներ է առաջարկում: Մենք ընդհանրապես բոլոր համալսարանների հետ պետք է այսօրինակ համագործակցություն հաստատենք և այնտեղ, որտեղ հնարավոր է պետական գործառույթները պատվիրակել համալսարաններին, պետք է պատվիրակել: Բնականաբար, խոսքն այն գործառույթների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են հետազոտությունների, գիտական աշխատանքի հետ և գիտական լուծումներ են պահանջում:

Շնորհակալ եմ շրջայցի համար և, իհարկե, շատ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ: Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը:   Ձևավորվում է նոր նախարարություն և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է:

Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը: Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը: Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ: Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն: Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:55 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին
14:25 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ելույթի ժամանակ լույսերն անջատվեցին
13:31 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարան ներդրումային ծրագրերին
13:02 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ և ՀՀ քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան
12:45 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆախկին համակարգում էլիտայի ներկայացուցիչները համարյա կիսաաստվածներ էին. Նիկոլ Փաշինյան
12:31 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն առաջիկա ասուլիսում ծրագրում է կետ-կետ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները
12:29 04/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարության խնդիրն Է անել այնպես, որ տնտեսական գործունունեության համար որևէ մեկը չունենա կառավարության կարիքը
19:32 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և ԱՄԷ պետնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
15:45 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսի ու վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը
12:45 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]