Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2020   23:22 Ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական դաշինք կնքելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը. քաղաքագետ 09/30/2020   23:09 Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:52 Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:44 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը 09/30/2020   22:43 Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:34 Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:30 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները 09/30/2020   22:20 Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:05 Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   21:46 Արցախում հանդիպել են երեք նախկին նախագահները 09/30/2020   21:33 «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   21:02 Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 09/30/2020   20:54 Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար 09/30/2020   20:47 «Դո՛ւրս Հայաստանից, դո՛ւրս Կիպրոսից»․ Կիպրահայերի կոչն ընդդեմ թուրքերի 09/30/2020   20:35 Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի համար հանգանակվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար 09/30/2020   20:17 Թուրքիան իսկապես տարածաշրջանում չարիք է դարձել․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:56 Խաղաղ բնակավայրերի ադրբեջանական թիրախավորման հետևանքով երեք օրերի ընթացքում զոհվել է 6 մարդ (ինֆոգրաֆիկա) 09/30/2020   19:53 Մարդիկ հասկանում են՝ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել. Ռուբեն Բաբայան 09/30/2020   19:37 Հակամարտությունը միայն հայերի և թուրքերի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:24 Զինված ուժերը խոցել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 11 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   19:24 Հարձակողական և հարվածային հեռահար գործողությունները ղեկավարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից. Հովհաննիսյան 09/30/2020   19:18 Հակառակորդն ունեցել է 920 զոհ 09/30/2020   19:17 Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ 09/30/2020   19:02 Հայկական կողմն ադրբեջանական դիրք է գրավել. ՊՆ 09/30/2020   18:54 Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը․ԱԳՆ 09/30/2020   18:48 Ադրբեջանը ԱՀ-ի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   18:30 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն. Հովհաննիսյան 09/30/2020   18:20 Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվում է ապատեղեկատվություն. ՊՆ 09/30/2020   18:11 Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները.Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:45 Մարտակերտի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են 09/30/2020   17:42 Եվրոյի և դոլարի փոխարժեքները աճել են 09/30/2020   17:33 Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ Նախագահ 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:27 Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ 09/30/2020   17:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին 09/30/2020   16:54 Ուսանողները կամավորական խմբերով մեկնում են Արցախ 09/30/2020   16:49 Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա. դրանք բնականոն կերպով իրականացվում են 09/30/2020   16:43 «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար 09/30/2020   16:27 Այս պահին ԶՈւ-ն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով. ՊՆ 09/30/2020   16:21 Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի 09/30/2020   16:12 «ՀԱՊԿ-ին այս պահին չդիմելու վերաբերյալ հայտարարությունը շատ լավ լուր է». Հրանտ Մելիք Շահնազարյան 09/30/2020   15:57 Լեւոն Քոչարյանը սահմանին է. Hraparak.am 09/30/2020   15:57 Ալիևի դստերը պատկանող ավիաընկերության երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել. «Ռազմինֆո» 09/30/2020   15:52 «Բոլորին խնդրում եմ աղոթել չքնաղ երկիր Հայաստանի համար».Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի 09/30/2020   15:37 Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել 3-4 հազար վարձկանների․ՄԻՊ
09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան 09/29/2020   17:38 Հաղթանակը մերն է լինելու. Միքայել Հարությունյանը վերահաստատել է՝ Արցախ մեկնելու մտադրությունը

Հայրապետական Սուրբ Պատարագ Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ 350-ամյա եկեղեցում 05/06/2019   09:21  |  ԼՐԱՀՈՍ

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում:

Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր ժողովրդին:

Հաջորդած պատրաստությունից հետո եկեղեցականաց թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի տաճար: Վեհափառ Հայրապետը, ժողովրդին օրհնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով, այն զետեղեց սրբի անունը կրող խորանին` հավատացելոց օրհնության և երկրպագության համար:

Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի Արքեպիսկոպոս Իրենեոսի, Կրետեի նահանգապետարանի և Հերակլիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ եկեղեցիների սպասավորներ, Կրետեի հայ համայնքի և եկեղեցական վարչության անդամներ, բազում ուխտավորներ Աթենքից, Պոլսից և Մոսկվայից:

Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա բարեպաշտ ժողովրդին:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հանդիպելու և ձեզ հետ միասին Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու 350-ամյակը տոնախմբելու շնորհի համար: Գոհունակության զգացումով է համակված Հայրապետիս հոգին, որ հովվապետական անդրանիկ այցով գտնվում ենք Միջերկրական ծովի այս գեղատեսիլ կղզում, որտեղ հայորդիք դարեր շարունակ սերնդեսերունդ համախմբված են Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս նվիրական եկեղեցու հովանու ներքո: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ  Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը:

Խորհրդանշական է, որ այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնում է Կանաչ կամ Աշխարհամատրան կիրակին: Այն հիշատակությունն է երկրի վրա Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատման, որ հիմնվեց հավատքի վեմի վրա, ինչպես որ օրհնաբանվում է նաև Ժամագրքի աղոթական խոսքերով` « Տէ՛ր, որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմի հաւատոյ ... ի խաղաղութեան զսա պահեա՛»: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը դարձավ Եկեղեցու հաղթության, Փրկչի կենարար վարդապետության աշխարհում տարածման սկիզբը և այն զորությունը, որով քրիստոնյաները համբերեցին բազում չարչարանքների ու նեղությունների, բայց անշեջ պահեցին հավատքի լույսը, դրանով լուսավորեցին աշխարհը և հրավիրեցին մարդկությանը ժառանգելու հավիտենությունն ու երկնքի արքայությունը: Քրիստոսի շնորհած Հարությունը դարձավ զորությունը նաև այս կյանքի, որով դժվարությունների ու խնդիրների առջև դիմակայումով հավատացյալները վկայեցին իրենց հավատքի, կամքի ու կյանքի հաղթանակը և հավատքի վեմի վրա անսասան մնալով՝ եկեղեցիներ հաստատեցին տարբեր երկրներում: Հարության զորությամբ էր նաև, որ Քրիստոսապաշտ մեր ժողովուրդը հառնեց իր համար փորված գերեզմաններից, հարություն առավ Հայոց Ցեղասպանությունից և իր կյանքը վերընձյուղեց հավատավոր ու աստվածասեր իր ընթացքի նոր ձեռքբերումներով: Աշխարհի տարբեր երկրներում հիմնված հայ համայնքներում վերստին կերտվեցին սրբավայրեր, կառուցվեցին եկեղեցիներ, հնչեց աղոթքը, հնչեց հայ լեզուն ու խոսքը, վառ մնաց հայոց ջահը աստվածսիրության ու եկեղեցասիրության՝ ըստ Պողոս առաքյալի հոգեշահ խոսքի. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը: Ո՛չ մի արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռ. Ը 35, 39): Ահա այդ սիրով, անխորտակելի հավատքով են հիմնադրվել մեր սուրբ եկեղեցիները, ինչպես որ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս եկեղեցին:

Հավատացյալներիս համար Եկեղեցին դեպի Աստված և փրկություն առաջնորդող տապան է, որ այս կյանքի ալեկոծությունների, անհանգստությունների ու տագնապների ընդմիջից իր հարկի ներքո ապաստանածներին սնում է հոգևոր կերակրով, մատռվակում Տիրոջ Կենաց խոսքը և ապահով հասցնում դեպի խաղաղ նավահանգիստը: Եկեղեցու այս մեծագույն փրկարար առաքելության կարևորությամբ է մեր շարականներում Սուրբ Եկեղեցին գովաբանվում որպես Աստծո քաղաք, աստվածային շնորհներով լցված անխորտակելի հաստատություն. «Տէ՛ր, որ հիմնեցուցեր զեկեղեցի քո ի վերայ վիմի հաւատոյ ... ի խաղաղութեան զսա պահեա՛»:

Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ երեք և կես դարեր շարունակ Սուրբ Հովհաննու Կարապետ այս եկեղեցին իր հոգևոր սպասավորներով և նրանց լծակից աշխարհականներով գովելի ծառայությամբ հոգևոր խնամք է մատուցել Կրետեում հաստատված հայորդիներին, առաջնորդել դեպի Աստված, զորացրել հավատացյալներին, բաշխել Սուրբ Հոգու պարգևները, ամուր պահել ազգային ինքնությունը:

Սիրելիներ, նոր ժամանակներում դուք եք, որ ձեր հայրերի օրինակով, սիրո և միաբանության ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքո շարունակում եք կենդանի պահել ազգային-եկեղեցական կյանքն այստեղ, և ձեր բաժին լույսը հավելել Սուրբ Էջմիածնի Լուսավորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչև այսօր լուսավորում է ազգիս փրկության ճանապարհը: Դուք էլ ձեր այս փոքրիկ համայնքով, բայց զորավոր հավատքով մաս եք կազմում հայոց ազգային-եկեղեցական կյանքի, և շատ կարևոր է, որ նույն նախանձախնդիր ոգով շարունակեք ընթանալ ձեր հայրերի ավանդած ճանապարհով», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

 

 

Նորին Սրբությունը հորդորեց Կրետեի հայ համայնքին հարուցյալ Տիրոջով զորացյալ` ամուր հավատքով և անխոնջ նվիրումով շարունակել իրենց աստվածահաճո ընթացքը, նախանձախնդիր մնալ մեր սրբազան արժեքներին և ազգային ու եկեղեցական կյանքի հանդեպ նույն նվիրումով շենացնել համայնքային իրենց կյանքը: Վեհափառը պատգամեց եկեղեցու հաստատման 350-ամյակի հոբելյանը նոր հանգրվան նկատել` նորոգելու առ Աստված հավատարմության իրենց ուխտը և եկեղեցաշեն ու ազգօգուտ իրագործումներով բարեզարդելու ազգային-եկեղեցական մեր անդաստանը:

Ուրախալի այս առիթով Հայրապետն իր գնահատանքը բերեց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ում հոգատարության ներքո է գտնվում Կրետեի հովվությունը, ինչպես նաև այցի կազմակերպման գործում իրենց ջանքերը ներդրած Եզնիկ արքեպիսկոպոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին, եկեղեցու վարչության ատենապետ Անտոնիս Բենարդին և անդամներին:

Նորին Սրբությունը իր շնորհավորանքներն ուղղեց Կրետեում բնակվող հայորդիներին այս նշանակալի հոբելյանի առիթով` մաղթելով սեր և երջանկություն ընտանեկան իրենց հարկերից ներս, ուժ և կորով, որպեսզի նվիրումով ու ջերմեռանդությամբ կարևոր մասնակցություն բերեն ինչպես համայնքային կյանքի զորացմանը, այնպես էլ Կրետե կղզու բարգավաճմանը` շարունակելով վայելել տեղական իշխանությունների և ժողովրդի սերն ու հարգանքը:

Գարեգին Բ. Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նաև Հունաստանի իշխանություններին` ի դեմս արարողությանը ներկա Հունաստանի փոխարտգործնախարար Մարկոս Բոլարիսի, Կրետեի արքեպիսկոպոսարանի, նահանգապետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներինն` ջերմ ընդունելության, մեր ժողովրդի զավակների հանդեպ բարյացակամության ու զորակցության և հոբելյանական միջոցառումներին բերած աջակցության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հայցեց, որ Տիրոջ օրհնությամբ սիրո և խաղաղության մեջ շենանա Հունաստանը, Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորեղ և բարօր մնա աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքը, և համայն հայության միասնական ջանքերը ծառայեն բարօրությանը Հայաստան աշխարհի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանը:

Սուրբ Պատարագի ողջ ընթացքում բարեպաշտ հայորդիները հնարավորություն ստացան համբուրելու Սուրբ Հովհաննու Կարապետի մասունքակիր խաչը և սրբի բարեխոսության հայցով արժանանալու սուրբ մասունքներից ճառագող օրհնությանը:

Սրբազան արարողության ավարտին հաջորդեց խաչքարի օրհնության կարգը, որ պանծալի հոբելյանի առիթով եկեղեցուն է ընծայվել Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց խաչքարը, որից հետո վերստին իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց Կրետեի հայ համայնքին և ներկա բազում ուխտավորներին:

Նույն օրը «Աքվիլա Ատլանտիս» հյուրանոցում համայնքի կողմից կազմակերպվել էր պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, որի ավարտին Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպումներ ունեցավ Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսի և տոնախմբությունների առիթով Կրետե ժամանած ուխտավորների խմբերի հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը Կրոնների փառատոնին հանդես եկավ բանախոսությամբ
10:17 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
15:35 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
15:13 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին
10:09 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակում
17:31 09/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
19:02 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի նախագահին
11:38 03/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎեհափառը դիմել է Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին` Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը բարձրացնելու համար
22:00 25/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա
15:37 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ են կատարվել՝ Վիրահայոց և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Տեսանյութեր

09/30/2020   12:16 Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Նիկոլ Փաշինյան

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]